Էրդողանը`  խաղաղության  սպառնալիք

Էրդողանը`  խաղաղության  սպառնալիք

Հոդվածի առանցքում

  • Էրդողանը միջամտում է Սիրիայի գործերին Քրդական ինքնիշխանության վրա հարձակվելու միջոցով: Էրդողանը վստահեցնում է, որ Սիրիայում իր պայքարը ոչ թե քուրդ ժողովրդի, այլ «ահաբեկչության» դեմ է: Այդ պնդումը Թուրքիայի քրդերը շատ լավ գիտեն: ԱԶԿ-ի կառավարության հակաահաբեկչական պատերազմը միշտ եղել է պայքար երկրի քաղաքական կյանքում քրդական դեմոկրատական ուժերի մասնակցության դեմ, տասնյակ ընտրված պաշտոնյաներ են բանտարկվել, հազարավոր ընտրողներ զրկվել են ձայնի իրավունքից, միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ բռնության սպառնալիքի պատճառով վախենում են հասարակության մեջ խոսել իրենց մայրենի լեզվով:

Ուշադրությանն արժանի

Քանի դեռ Թուրքիան կռվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ, այդ պատերազմը չի կարող սահմանափակվել Թուրքիայի սահմաններով: Դա մի իրավիճակ է, որը սպառնում է կայունությանը Սիրիայում ու Իրաքում, ԱՄՆի գործընկերների ու դաշնակիցների անվտանգությանը:

Այս շաբաթ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ամերիկյան զինվորականները Սիրիայից չեն հեռանա, քանի դեռ Թուրքիայի հետ սիրիական քրդերին պաշտպանելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել: Այդ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը օրեցօր փոխվում է,  հետևաբար նրա հայտարարության ճշմարտացիությունը ոչ համոզիչ է: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա ընդունել է որպես պատերազմի հայտարարություն, հրաժարվել է հանդիպել Բոլթոնին և սպառնացել է, որ թուրքական ուժերը կմտնեն Սիրիա, երբ հանդիպումն ավարտվի:

Նա առաջարկում էր պաշտպանել Իսլամական պետության դեմ պայքարում Միացյալ Նահանգների առավել արդյունավետ դաշնակիցներին, սակայն այդ պարզ առաջարկին հետևած արձագանքը ցույց է տալիս, թե որքան են երկու երկրները հեռացել միմյանցից, չնայած թուրք պաշտոնյաները ամերիկյան զորքի հեռացումը դրական քայլ էին համարել: Դա մատնանշում է նաև մի անախորժ ճշմարտություն. Էրդողանը միջամտում է Սիրիայի գործերին Քրդական ինքնիշխանության վրա հարձակվելու միջոցով:

Էրդողանը վստահեցնում է, որ Սիրիայում իր պայքարը ոչ թե քուրդ ժողովրդի, այլ «ահաբեկչության» դեմ է: Այդ պնդումը Թուրքիայի քրդերը շատ լավ գիտեն: ԱԶԿ-ի կառավարության հակաահաբեկչական պատերազմը միշտ եղել է պայքար երկրի քաղաքական կյանքում քրդական դեմոկրատական ուժերի մասնակցության դեմ, տասնյակ ընտրված պաշտոնյաներ են բանտարկվել, հազարավոր ընտրողներ զրկվել են ձայնի իրավունքից, միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ բռնության սպառնալիքի պատճառով վախենում են  հասարակության մեջ խոսել իրենց մայրենի լեզվով: Միևնույն ժամանակ, նույն կառավարությունը աչք է փակում ահաբեկչական խմբավորումների վրա, որոնք սպառնում են Թուրքիային, Սիրիային և աշխարհին:

Էրդողանի սպառնացող միջամտությունը Հյուսիսարևելյան Սիրիայում կլիներ սրա կրկնությունը: Ահաբեկչական խմբերի դեմ գլոբալ պայքարի պատճառաբանությամբ տարածաշրջանի բազմակարծիք և ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակումները սպառնալիք են: Դա աղետալի կլինի Սիրիայի, Թուրքիայի և միջազգային հանրության համար:

Եթե խաղաղությունը Թուրքիայում և Սիրիայում դիտարկվեն որպես առանձին նախաձեռնություններ, ինչպես ընդունված է ԱՄՆ քաղաքականության մեջ, երկու գործընթացներն էլ դատապարտված են ձախողման: Քանի դեռ Թուրքիան պայքարում է PKK- ի դեմ, այդ պատերազմը չի կարող սահմանափակվել Թուրքիայի սահմաններով: Այդ իրավիճակը սպառնում է կայունությանը Սիրիայում և Իրաքում, ԱՄՆ-ի գործընկերների ու դաշնակիցների անվտանգությանը: Թուրք բնակչության 81 տոկոսն աջակցել է Խաղաղ բանակցությունների վերջին փուլին, ինչը հանգեցրեց երկամյա հրադադարի, որի ընթացքում թուրքական զորքերը համատեղ հաջող գործողություն իրականացրին նույն YPG- ի հետ, որին Էրդողանն այժմ ձգտում է վերացնել:

ԱՄՆ-ը ունի տարբերակներ, կանխելու Էրդողանի միջամտության վտանգը և մշակել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ավելի կայուն մոդել: Դրա համար պետք է վերջ տալ հայտարարության միջոցով քաղաքականությանը և փոխարենը ներկայացնել Թուրքիայի ու Սիրիայի վերաբերյալ հստակ ռազմավարություն, պաշտպանել ժողովրդավարությունը և աջակցել խաղաղությանն ուղղված ներքին նախաձեռնություններին: Այդ ռազմավարությունը պետք է հաշվի առնի, որ երկու հակամարտությունները՝ թուրքերի պայքարը քրդերի դեմ Թուրքիայում և Սիրիայում, միմյանց կապված են և չեն կարող առանձին լուծվել: Այն նաև պետք է ճանաչի Թուրքիայում ժողովրդավարական ուժերին, որոնք դեմ են եղել Էրդողանի ապակայունացնող արտաքին քաղաքականությանը և խաղաղության կոչ են արել:

Եվ այսպես, չնայած քրդական PKK- ի և թուրքական կառավարության միջև ձեռք բերված երկամյա զինադադարին, որն ակնհայտ արդյունավետ էր և թուրքերի, և քրդերի համար, գործընթացը մասամբ չհաջողվեց, որովհետև ոչ մի երրորդ կողմ չնպաստեց այդ հաջողությանը: ԱՄՆ-ի պաշտոնյաները դեռևս զգալի լծակներ ունեն իրենց թուրք դաշնակիցների վրա ազդելու հարցում, PKK- ի ղեկավարությունն էլ մի քանի անգամ ամերիկյան կողմին միջնորդության կոչեր է արել: Ոչ մի այլ երկիր չի կարող Միացյալ Նահանգներից ավելի լավ միջամտել խաղաղության գործընթացքին, իսկ ԱՄՆ միայն կշահի տարածաշրջանային կայունության և միջազգային վստահելիության առաջընթացից:

Դա անելու համար Միացյալ Նահանգները պետք է աջակցի Թուրքիայում ապրող այն մարդկանց, որոնք միշտ ներկայացրել են այս պահանջը, դիմակայելով պետական ճնշումներին: Նախկինում ամերիկյան ճնշումների արդյունքում ազատ են արձակվել քաղբանտարկյալներ ամբողջ աշխարհում: Ամերիկյան աջակցությունն ընտրված պաշտոնյաներին, որոնք պաշտոններից հեռացվել են ու բանտարկվել իրենց ընտրազանգվածներին ծառայելու համար, կարող է ցույց տալ ԱԶԿ կառավարությանը, որ աշխարհը լուրջ է վերաբերվում խաղաղությանն աջակցելու և ընդդիմությունը ճնշելու խնդրին: Բազմակարծիք և ժողովրդավար թուրքական կառավարությունն ավելի լավ հարևան ու դաշնակից է, տարածաշրջանային և միջազգային ուժերը կարող են հեշտությամբ աջակցել:

ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի՝ երկարաձգել երկու պատերազմը կամ ավարտել դրանք: Հանուն ժողովրդավարության և խաղաղության, Մերձավոր Արևելքն ու աշխարհը խորհուրդ են տալիս իմաստուն ընտրություն կատարել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment