Երևանը ներառվել է ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով 10 լավագույն քաղաքների ցանկում
Հոդվածի առանցքում
- «Երևան. Սիլիկոնային լեռներ»՝ Երևանը 4-րդ տեղում է: Enterprise Times տեխնոլոգիաների լրատվության օնլայն հարթակը Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով 10 լավագույն քաղաքների ցանկում:
Ուշադրությանն արժանի
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2025թ.-ը, Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի՝ հասնելով 30,000-ի: Այս ցուցանիշը մեծապես պայմանավորված է նրանց տեխնոլոգիական սեկտորում նորարարության աննախադեպ աճով: Այս ոլորտը տարեկան 20 տոկոս աճ է գրանցել ու նվազելու նշաններ ցույց չի տալիս: Եթե նախկինում այս երկիր տեղափոխվելու մասին չեք մտածել, ապա հիմա արժե մտածել: Ապրուստն էժան է, հանցավորության մակարդակը՝ ցածր, մշակույթը՝ հարուստ: Խոսակցական հիմնական լեզուները հայերենն ու ռուսերենն են, բայց անգլերենը գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում», – նշվում է Enterprise Times-ի հոդվածում:
ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով թոփ 10 քաղաքներն՝ ըստ Enterprise Times–ի
-
Սան Ֆրանցիսկո
-
Նյու Յորք
-
Օստին
-
Երևան
-
Սինգապուր
-
Մելբուրն
-
Լոնդոն
-
Ստոկհոլմ
-
Բանգալոր
-
Տորոնտո
Եթե տեխնոլոգիական ոլորտի աշխատակից եք, ապա գիտեք՝ ամենաարագ զարգացող ոլորտն է: Թվային ոլորտի աշխատանքը շատ արագ անհրաժեշտության է վերածվում, այդ ոլորտի աշխատողների հանդեպ պահանջարկն էլ ավելի է մեծանում:
Հնարավորությունների աճի հետ մեկտեղ աճում են նաև այդ հնարավորություններն ընձեռող քաղաքները: Այնպես որ, եթե մտածում եք տեղափոխվելու մասին, ապա անպայման աչքի անցկացրեք ՏՏ կարիերայի լավագույն հնարավորություններն ընձեռող այս 10 քաղաքների ցանկը, – նշվում է Enterprise Times-ի հոդվածում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: