Երևանը խիստ պայքար է մղում անօրինական շինարարության դեմ

Երևանը խիստ պայքար է մղում անօրինական շինարարության դեմ

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են լուրջ պայքարել անօրինական շինությունների դեմ և թույլ չտալ դրանց օրինականացումը կառուցելուց հետո:

Ուշադրությանն արժանի

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը նոյեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսում ընդգծել է, որ իր ժամանակ այլևս չեն ոչնչացվի պատմական շենքերը:

«Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի ոչնչացվի: Այն կառուցապատողները, ովքեր որոշակի հողամաս են գնել, որտեղ հուշարձան է գտնվում, պետք է ֆինանսավորեն այդ շինությունների վերակառուցումը: Նախկինում այսպես չէր, սակայն այսուհետ անպայման պետք է այդպես լինի », – լրագրողների հետ հանդիպմանն ասել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ինչպես տեղեկացնում է քաղաքային խորհրդի հայտարարությունը:

Մեսչյանը հատկապես անդրադարձել է Երևանի կենտրոնում գտնվող Աֆրիկյանների պատմական շենքին, որը նախկինում եղել է քաղաքական գործիչների, արվեստագետների և այլ երևանցիների համար հանդիպման վայր, որը քանդվել է 2014 թ.՝ չնայած այն պահպանելու ուղղված հասարակական ճնշմանը:

Նա նաև ընդգծել է, որ ապօրինի շինություններն այսուհետ չեն օրինականացվելու՝ ավելացնելով, որ «Ես խոստանում եմ, որ մենք կլինենք ձեր գործընկերը և աջակցողը, եթե ամեն ինչ կատարվի օրինական»:

Քաղաքի ճարտարապետության պահպանման ծրագրին կողմ են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Թավշյա հեղափոխության արդյունքում եկավ իշխանության: Քաղաքային խորհուրդն այժմ գլխավորում է դերասան և պրոդյուսեր Մարությանը, ով փաշինյանամետ դաշինքից է:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment