Երբ վրացիները վիրավորում են, այլ վրացիների վիրավորանքն ավելի սաստիկ է

Երբ վրացիները վիրավորում են, այլ վրացիների վիրավորանքն ավելի սաստիկ է

Վրաստանը վաղուց արդեն Արևելյան Եվրոպայի քաղաքական մաս է, ուր ընտրություններն ազատ են, բայց մրցապայքարը չափից դուրս բորբոքված: Քսանհինգ տարի առաջ, երբ կոմունիստական ​​իշխանությունը վերջացավ, Վաշինգտոն Պոստը Թբիլիսիի քաղաքական միջավայրը որակեց որպես «ժողովրդավարություն վրեժխնդրությամբ»: Այդ հոդվածի հեղինակ լրագրողը (երիտասարդ Դեյվիդ Ռեմնիկը) նշել է, որ Վրաստանում բազմակուսակցական նախընտրական քարոզարշավը իր մեջ պարունակում է Կորլեոնների ու Թաթագլիասների միջև պատերազմի ողջ ժողովրդավարական ոգին»:

Այն ժամանակից ի վեր Վրաստանը դարձել է կայացած պետություն, և նրա քաղաքականությունը դարձել է ավելի քաղաքավարի: Այլևս ոչ ոք չի հրդեհում որևէ մեկի կուսակցության գրասենյակը: Դրա հետ մեկտեղ այս ամսվա երկրորդ կեսին անցած նախագահական ընտրությունները վկայում են, որ վրացական հասարակությունն ազատ է անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ: Այն նաև ցույց է տալիս, որ դատելով քարոզարշավում գերիշխող բացասական հռետորաբանությունից, երկրի ժողովրդավարությունը դեռևս ծայրահեղ ագրեսիվ է:

Հաղթողը իրականում շատ լիազորություններ չի ունենա: 2012 թվականից ի վեր Վրաստանի նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվել են սահմանադրությամբ ի տարբերություն վարչապետի: Նախատեսվում է էլ ավելի կրճատել լիազորությունները, երբ նախագահը կընտրվի խորհրդարանականներից և տարածաշրջանային քաղաքական գործիչներից բաղկացած ընտրական քոլեջի միջոցով, այլ ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ: Այս տարվա քվեարկությունը խորհրդանշական է, քանի որ նման է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի վստահության հանրաքվեին: Իվանիշվիլին շարունակում է հանդիսանալ Վրաստանի ամենահարուստ մարդն ու ոչ պաշտոնական ղեկավարը:

«Վրացական երազանքը» 2012 թ-ին եկավ իշխանության և վերընտրվեց 2016-ին: Այն  խոստացավ աշխատատեղեր ընչազուրկներին, իսկ քաղաքային միջին դասը ցանկանում էր շեղել երկիրը աստիճանաբար ավտորիտար դառնալուց, որի ուղղությամբ այն շարժվում էր  վերջին տարիներին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք: Չնայած որոշ հաջողությունների, ինչպիսիք են ազատ առևտրի պայմանագրի կնքման ու Եվրամիության հետ վիզային ռեժիմի համաձայնությանը, ընտրողների այդ խմբերը հիասթափված են: Տնտեսական հրաշք չի եղել, և Իվանիշվիլին այժմ անհերքելիորեն երկիրը կառավարում է անձնական գերիշխանությամբ, ինչպես դա անում էր Սահակաշվիլին:

Հոկտեմբերի 28-ին առաջին փուլն արձանագրեց ձայների չնչին տարբերություն Իվանիշվիլու հովանավորության արժանացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և առաջատար ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև: Նրանք հավաքել են համապատասխանաբար 38,6 տոկոս և 37,7 տոկոս: Նրանց բաժանում էին միայն 14 հազար ձայներ:

Դա Վաշաձեին դարձնում է առաջատար երկրորդ փուլի համար, քանի որ նա կարող է ստանալ ընդդիմադիր ձայների մեծ մասը, որոնք առաջին փուլում տրվել են այլ ընդդիմադիր թեկնածուներին, իսկ Զուրաբիշվիլին ստիպված է ստանալ ավելի շատ աջակցություն: Թիֆլիսի պետական ​​համալսարանի գիտնական, վրացի քաղաքական փորձագետ և դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդ Գիորգի Գոգսաձեն ասում է, որ մաթեմատիկորեն ուղղակիորեն առավելությունը Զուրաբիշվիլիի օգտին չէ: Նա պետք է ունենա առնվազն 250,000 ավել ընտրողներ, նշել է նա, որոնք դժվար կլինի գտնել:

Զուրաբիշվիլին տարօրինակ ընտրություն էր իշխող կուսակցության համար: Նախկին Ֆրանսիայի քաղաքացին 2004 թ. նշանակվել է Սահակաշվիլու կողմից արտաքին գործերի նախարարի պաշտոնում, սակայն հետագայում դարձել ընդդիմություն: Ավելի շուտ անզուսպ, քան հավասարակշռված, ոչ կատարյալ վրացերենի իմացությամբ և ազգային փոքրամասնությունների հասցեին ագրեսիվ մեկնաբանություններ անող Զուրաբիշվիլին օտարեց բազմաթիվ ընտրողների:

Վաշաձեի թեկնածությունը, ի տարբերություն, Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության համար խելացի ընտրություն էր: Նա ևս նախկինում եղել է արտգործնախարար, նա ավելի շատ պետական և հանգիստ ​​գործչի վարքագիծ է դրսևորել: Բացի այդ, նրա կինը և հավանական հաջորդ առաջին տիկինը, շատ սիրված ու հայտնի բալերինա Նինա Անանիաշվիլին է: Վաշաձեն կարողացել է մի կողմից  օգտվել Միացյալ ազգային շարժման կուսակցության կազմակերպչական հնարավորություններից, մյուս կողմից չասոցացվել Սահակաշվիլիի ժառանգության բացասական երևույթների հետ:

Այնուամենայնիվ, անձերի վրա կենտրոնանալը հիմնականում ապակողմնորոշող է: Սա ընտրություն էր, որը շարունակություն էր վրացական արատավոր բացասական քարոզչության և ավելի շատ «դեմ քվեարկելու» ավանդույթի: Օրինակ, երկու կողմն էլ կարողացան խաղարկել Ռուսաստանի քարտը `փորձելով վարկաբեկել միմյանց: Զուրաբիշվիլիի հակառակորդները մատնանշում էին նրա հայտարարությունը, ուր ասվում է, որ վրացական կողմն է սկսել 2008 թ. օգոստոսյան պատերազմը Մոսկվայի դեմ (Դա, իհարկե, տեխնիկապես ճիշտ է, բայց դրա մասին բաց հայտարարելը լավ միտք չէ): Քարոզարշավի երկրորդ փուլում փողոցային պաստառներն անհիմն կերպով մեղադրում են Վաշաձեին ՊԱԿ-ի գործակալ և Պուտինի կողմնակից լինելու մեջ, քանի որ նա եղել է Ռուսաստանի քաղաքացի և խորհրդային կառավարությունում գործունեություն ծավալել (Վրաստանում իր սերնդից յուրաքանչյուրը թերևս ունի նման փորձառություն):

Վաշաձեի օգտին քվեարկությունը «Վրացական երազանք»-ի և Իվանիշվիլու դեմ քվեարկություն է: 2012 թ-ից ի վեր, կուսակցությունն անսպասելիորեն հայտնվել է մտահոգիչ վիճակում, և ընդդիմությունը վերակենդանանում է: Իվանիշվիլին կորցրել է իր շատ բարձր վարկանիշը, որը նա ուներ է 2012 թվականին: Նա դրժել է քաղաքականությունից դուրս գալու իր խոստումը: Նախ, չնայած պաշտոնապես թոշակի անցնելով, նա ղեկավարում է կուլիսներից, իսկ այս տարի վերադարձավ որպես «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ և նախընտրական քարոզարշավին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց: Ինչպես ասում էր մի վրացի. «Ինձ դուր չի գալիս Վաշաձեն, սակայն ես քվեարկել եմ նրա օգտին, միայն նրա համար, որ ասեմ Իվանիշվիլիին, որ նա միակը չէ»:

Այսպիսով Իվանիշվիլու և Սահակաշվիլիի միջև խայտառակ պայքարը, որը շարունակվում է վերջին վեց տարիների ընթացքում, այժմ ներթափանցում է քարոզչության հերթական փուլ: Իվանիշվիլին շարունակում է քարոզչություն իրականացնել՝ ավելի շատ խոսելով Սահակաշվիլիի չարաշահումների, քան իր ձեռքբերումների մասին: Վրացական երազանքի քաղաքական գործիչներն այժմ խոսում են քաղաքացիական պատերազմի հավանականության մասին, եթե Վաշաձեն դառնա նախագահ: Սահակաշվիլին, այժմ, Նիդերլանդներում է, սակայն  շարունակում է կատաղի պայքարը նոր ռեժիմի դեմ Facebook- ի միջոցով:

Ավելի նորմալ և կայուն ժողովրդավարություն դառնալու համար Վրաստանին անհրաժեշտ է երրորդ ուժ, որը կապ չի ունենա իր մեծ քաղաքական տիտանների հետ: Դա հիասթափեցնող է, որ այս ընտրություններում երրորդ թեկնածու Դավիթ Բակրաձեն, ով ևս նախկինում արտգործնախարար էր, հավաքել է 11 տոկոսից ցածր ձայներ: Վրացիները պետք է գիտակցեն, որ իրենց ժողովրդավարությունը ողջ է, սակայն չափից դուրս բորբոքված:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment