Երբ ռուանդական մշակույթը ողողում է Երևանը
Հոդվածի առանցքում
- Երևանը ողողվել էր ռուանդական հարուստ մշակույթով:
Ուշադրությանն արժանի
Չորեքշաբթի երեկոյան Երևանում իսկական հրավառություն էր: Քաղաքում տիրում էր ռուանդական հարուստ մշակույթը:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկն ազդարարող երեկույթին ներկա էր Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, որն իրենով արեց ամբողջ շոուն: Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ֆավորիտ հավակնորդն է և Միկայել Ժանի հիմնական մրցակիցը:
Ռուանդական ավանդական երգերի ներքո Մուշիկիվաբոն իր ոճային պարով տպավորեց երեկույթի հազարավոր մասնակիցների: Եվ այդպես Ռուանդայի ժամանակով առավոտյան 9-ին սկսվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Նախագահ Կագամեն մայրաքաղաք ժամանեց ավելի ուշ՝ մասնակցելու գագաթնաժողովին, որտեղ հոկտեմբերի 12-ին ընտրում են կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: