Երբ դու ինքդ ես, ոչ ոք ես. Ռուս գրողի դասերը

Երբ դու ինքդ ես, ոչ ոք ես. Ռուս գրողի դասերը

Հոդվածի առանցքում

  • Գրող Սերգեյ Դովլաթովը համբավ ձեռք բերեց մահվան շեմին: Նա մեծ ինտելեկտուալ գրական և գեղարվեստական սուբկուլտուրայի մի մասնիկ էր՝ զրկված արտահայտման որևէ հնարավորությունից:

Ուշադրությանն արժանի

Լենինգրադը 1970-ականներին իր համար ինքնատիպ, փակ մի աշխարհ էր, Խորհրդային Միության մի մաս: Մոխրագույն երանգներ ունեցող մի աշխարհ, որտեղ ոչինչ երբևէ չի փոխվել: Համակարգից դուրս գոյություն ունեցող արվեստագետը կամ գրողը որևէ հնարավորություն չուներ հրատարակվելու կամ ցուցադրելու իր նկարները: Գրող Սերգեյ Դովլաթովը, ով համբավ ձեռք բերեց միայն արտագաղթելուց հետո կամ ավելի ճիշտ մահվան շեմին, մեծ ինտելեկտուալ գրական և գեղարվեստական ​​սուբկուլտուրայի մի մասնիկ էր՝ զրկված արտահայտման որևէ հնարավորությունից:

«Դովլաթով» կինոն, որը նախորդ տարվա մարտին Ռուսաստանում դուրս եկավ մեծ էկրան, իսկ հոկտեմբերին անգլերեն սուբտիտրերով հայտնվեց Netflix- ում, ավելի շատ պատմական շրջան ներկայացնող ֆիլմ է, քան գրողի կենսագրության մասին է: Դովլաթովի կերպարում հանդես է գալիս 28-ամյա սերբ դերասան Միլան Մարիչը: Ֆիլմում Դովլաթովին ոգևորում է իր կյանքի ընթացքում հանդիպած բազմաթիվ կանանցից մեկը: «Դուք գիտե՞ք, թե որքան քաջություն է անհրաժեշտ՝ լինելով ոչ ոք պահպանել ինքնությունը», – հարցնում է նա: Դա ոչ այնքան հարց է, որքան ներշնչում, մարդկային ներաշխարհի որակավորում, պահանջ՝ չխոնարհվելու տառապանքների, ցինիզմի և Խորհրդային գրողների միության կեղծիքների առջև:

«Ես և իմ գրող ընկերները չէինք կարող տպագրել մեր գրած գործերից որևէ մեկը», – ֆիլմի սկզբում բացատրում է Դովլաթովը: «Մեր վրա դրված էր տաբու»: Դովլաթովը կդառնա իր սերնդի ամենասիրված ռուս գրողներից մեկը` իր անզուգական, նրբագեղ կատակերգական ոճով արձակի և անչափ սուր գրչի համար, որտեղ նկարագրվում էր մարդկային փոխզիջումների և հարաբերությունների մանրամասն մեխանիզմները, որոնց վրա ապավինում են մարդիկ: Բայց յոթանասունական թվականներին, որը ֆիլմում ներկայացված ժամանակաշրջանն է, նա հեռացված է գրական աշխարհից, չունի պաշտոնական որևէ կարիերա և ապագա: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը հանդես է եկել մի շարք արվեստի ոլորտի ծրագրերով, որոնք լայն ընդունում են ստացել եվրոպական փառատոներում: «Դովլաթով» ֆիլմը խորը անձնական ​​գործ է, կինեմատոգրաֆիական մի տեսակ, որը հարգանքի տուրք է իր հորը, խորհրդային ​​ռեժիսոր Ալեքսեյ Գերմանին, ով պայքարում էր իր ֆիլմերը նկարահանելու համար, ինչպես իր գործերը հրապարակելու համար էր պայքարում Դովլաթովը:

Ես հանդիպեցի Գերման կրտսերին Մոսկվայում անցած գարնանը՝ «Դովլաթով» ֆիլմի դուրս գալուց կարճ ժամանակ անց: Մենք խոսեցինք ֆիլմի վերջին պահի մասին, երբ Դովլաթովի գործը հերթական անգամ չհրապարակվեց: Համակարգը չհրապարակեց անգամ մինիմալ պահանջներ ունեցող բանաստեղծությունը խորհրդային նավթային աշխատողների համար: Նա նստած է իր կոմունալ բնակարանի միջանցքի հատակին, մթության մեջ ու անհույս տրամադրությամբ: Հեղինակը վրդովված է, քանի որ իր գործերը դատապարտված են չհրապարակման, ինչպես ասում է ռուսական խոսքը՝ գրել գրասեղանի մեջ դնելու համար, այսինքն՝ ստեղծագործել գործերը գրասեղանի դարակը գցելու նպատակով:

Այնուամենայնիվ, պաշտոնական համակարգից դուրս գտվելը որոշակի ազատ ապրելու հնարավորություն էր ընձեռում: Չկա կարիերայի աստիճանով բարձրանալու անհրաժեշտություն, այլ ընդամենը իր ստեղծագործող ներքնաշխարհն է ու մի քանի համախոհներ և հավասարապես զայրացած ընկերներ: Դովլաթովը և նրա ընկերները ռեժիմին ընդդիմադիր չէին. դա կբացատրեր նրանց մերժելու տրամաբանությունը: Եվ չնայած նրանք տառապեցին Խորհրդային պետության ճշումներից, սակայն նրանք չեն հակադրվել վարչակարգին Սոլժենիցինի կամ Սախարովի օրինակով:

«Դուք կարող եք կոչել մեզ դիսիդենտներ», – ասում է գրող և խմբագիր Իգոր Եֆիմովը, ով մոտ էր Դովլատովի հետ Լենինգրադում: Եֆիմովը հրատարակեց Դովլաթովին, երբ նրանք երկուսն էլ գտնվում էին ԱՄՆ-ում 70-ականների վերջին: «Մեր հասկացողության մեջ դիսիդենտները նրանք էին, ովքեր հայտարարում էին, որ ավելի լավ գիտեն, քան իշխանությունները, թե ինչպես է պետք կառավարել երկիրը», – ասել է Եֆիմովը: «Մենք չէինք պնդում, որ գիտենք դա: Մենք պարզապես մտահոգություններն էին արտահայտում խոսքի և գրչի միջոցով, թե ինչպես ենք մտածում և զգում»: Գերմանը նույն կերպ է կարծում, երբ նկարագրում է, թե ինչ է տեսնում Դովլաթովի մեջ: «Նա ազնիվ և ճշմարտախոս է ամեն ինչի մասին, բայց երբ խոսում է իր երկրի մասին, խոսում է մեծ սիրով», – ասաց նա: «Շատ ռուս գրողներ հակված են քարոզելու, բայց նա պարզապես խոսում է»:

Դովլաթովը շատ ավելի մարդկային գրող էր, և մարդ, ով ավելի շատ հետաքրքրված էր երկրային աշխարհով, իսկ օրինակ այդ շրջանի մեկ այլ հանրահայտ դեմք Բրոդսկին ավելի շատ երկնային էր: «Բրոդսկին իր բողոքն է հղում դեպի անհայտը, մետաֆիզիկականը», – ասաց Եֆիմովը: «Դովլաթովը չի գնում կյանքի այդ կողմը»: Դովլաթովը որոշակի հեգնանքով է անդրադառնում մարդկանց, և կյանքի անհեթեթություններրն, որոնք հասարակության մեջ միավորվում են բոլորին բանտապահներից մինչև թերթի խմբագիրներ ու վաճառականներ, ովքեր վաճառում են ամեն ինչ սկսած կապույտ ջինսերից մինչև Նաբոկով: Այս անհեթեթությունը անխուսափելիորեն կապում է բոլորիս: Սա հատկապես ցայտուն կերպով նկարագրված է Դովլատովի «Կոնպրոմիս» գործում ի դեմս յոթանասունականների ընթացքում լրագրողի պատմությունների Խորհրդային Էստոնիա թերթում աշխատելու ժամանակ:

Սա Դովլաթովի սեփական ձևն էր: Հեգնական մոտեցում, որը թույլ էր տալիս նրան մասնակցել հասարակական պարտավորություններին, որոնք նա մեղմորեն ծաղրում է:

Ժամանակի ընթացքում Դովլաթովը սկսեց տպագրվել ԱՄՆ-ում, որը նրան հաջողություն բերեց ի շնորհիվ ոչ թե համարձակ քաղաքական դիրքորոշման, այլ պարզապես ողբերգության ու սուր աչքի, մարդկային թուլության և ինքնաճանաչման իրազեկման: Դովլաթովի ոճը նմանեցրեցին քսաներորդ դարի ամերիկյան մի շարք գրողների ոճերին, ներառյալ Ֆոլկների, Հեմինգուեյի և Սելինջերի, և սիրեցին իր անկաշկանդ ազնվության, ուղիղ խոսքի և բարոյականության ծանր քարոզի բացակայության համար: Բրոդսկին, ով դարձել էր գլոբալ գրական դեմք Ամերիկայում, նրան ներկայացրեց The New Yorker- ին, որտեղ Դովլատովը հրապարակեց իր առաջին պատմությունը 1980 թվականին: Հետագայում նա կհրապարակի ևս ինը և տասնյակից ավելի գրքեր անգլերեն լեզվով:

Դովլաթովը Ռուսաստանում հայտնի դարձավ միայն իր մահվանից հետո 1990 թ.-ին (Խորհրդային Միությունը տասնվեց ամիս հետո միայն տապալվեց): Գերման կրտսերի ֆիլմը նվիրված է նրա հետմահու ճանաչմանը և ցուցանիշ է, որ ժամանակակից ռուսական լսարանը իր բնավորության մեջ համապատասխան և ուսուցողական բան գտավ: Երբ ես տեսա ֆիլմը Մոսկվայում անցյալ գարնանը, ցուցադրությանը հետևեց լսարանային քննարկումը: Մարդկանց հետաքրքրում էր, թե Դովլաթովի և իր շրջապատի պատմությունից ինչ դասեր կարելի է քաղել պուտինյան Ռուսաստանի պարագայում: Ինչպե՞ս պետք է արվեստագետը իրեն դռսևորի ավտորիտարիզմի ներքո: Որո՞նք են այս իրավիճակում խոչընդոտները և պարտականությունները: Հնարավո՞ր է խուսափել պետության հասանելիությունից:

Ոչ ոք չունի հստակ պատասխան, բացի նրանից, որ պուտինյան համակարգը տարբերվում է խորհրդայինից: Այն պահանջում է արվեստագետից ընդհանուր առմամբ լինել ավելի նուրբ և ժամանակակից, թույլ է տալիս որոշակի ազատություններ որոշ ոլորտներում, մինչդեռ տնտեսական և վարչական ճնշումների միջոցով սահմանափակում ոմանց արտահայտման հնարավորությունը: Իր հերթին, Գերմանը լրագրողին ասում է հարցազրույցի ընթացքում: «Եթե մենք լինեինք Խորհրդային Միությունում ապա, Ձեզ կազատեին գործից ձեր հարցրած հարցերի կեսի համար, իսկ ես երբեք որևէ բան չէի նկարահանի»: Դա կարող է լինել ճշմարիտ, սակայն առկա են նաև պանկ խմբի Pussy Riot- ի և ավանգարդ թատրոնի տնօրեն Կիրիլ Սերեբրեննիկովի նկատմամբ հետապնդումները:

Դովլաթովի ճշմարիտ թեման, այնուամենայնիվ, վերաբերվում է այն մարդկանց, ովքեր անհավատալի և ողբերգական ճանապարհով են անցնում ռեպրեսիվ մի համակարգում: Այս բոլոր փոխզիջումներն ու հարմարվողականությունը փոխկապակցված է և փոխում է մեզ: Դա առաջարկում է ազատության մի ապաստան, որը սակայն սահմանափակ է և անկատար մեր աշխարհում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment