Եվրոպական «քլիրինգի տունը» շրջանցելու է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիան կամ Գերմանիան հնարավոր է հյուրընկալեն SPV- ին, քանի որ ԵՄ-ն ցանկանում է հատուցել Թեհրանին միջուկային գործարքի համար Մի քանի ամսից Եվրոպայում, հնարավոր է Ֆրանսիայում կամ Գերմանիայում ստեղծվի մաքրման հատուկ տուն/պալատը, որը պետք է թույլատրի Իրանի հետ առևտուր անող եվրոպական ընկերություններին շրջանցել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները:
Ուշադրությանն արժանի
Մաքրող տունը, որը հայտնի է որպես հատուկ նշանակության միջոց (SPV), չափազանց կարևոր է հավաստիացնելու Թեհրանին, որ ԵՄ-ն անկեղծորեն ցանկանում է վարձահատույց լինել Իրանին 2015 թ. Միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը ստորագրելու համար` ընդլայնելով բիզնեսն այդ երկրի հետ:
Գործարքի պայմանների համաձայն, Իրանը համաձայնվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը ևպատրաստ է միջազգային ստուգումներին տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:
Այս տարվա սկզբից Դոնալդ Տրամփը ԱՄՆ-ին դուրս բերեց պայմանագրից, փչացնելով հարաբերությունները Եվրոպայի հետ, իսկ երկուշաբթի ուժի մեջ մտավ ԱՄՆ-ի պատժամիջոցների լիարժեք փաթեթը: Այն ներառում է պատժամիջոցներ այն ընկերությունների ու երկրիների նկատմամբ, որոնք գնում են իրանական նավթը, ինչը նրանց տնտեսության կենսական ուժն է:
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Սաջադպուն ելույթ ունենալով Լոնդոնում, իր հիասթափությունն է հայտնել SPV-ի ստեղծման տեմպերի հարցում, ասելով, որ «պակասում է արագությունն ու արդյունավետությունը»:
Թեհրանը հույս ուներ շաբաթա վերջին տեղեկություն ստանալ SPV- ի հաջորդ քայլերի վերաբերյալ, որի ստեղծման մասին հայտարարությունն արվել է երկու ամիս առաջ:
SPV- ն կդառնա փոխանակման բորսա, որը ոչ մի կապ չի ունենա ԱՄՆ դոլարով գործող միջազգային ֆինանսական համակարգի հետ, նաև չի պահանջի դրամական փոխանցումներ ԵՄ-ի և Իրանի միջև: Եվրոպայում վաճառքով զբաղվող իրանական ընկերությունը կարող է կուտակել վարկեր, որոնք էլ կօգտագործի եվրոպական մեկ այլ ընկերությունից ապրանք գնելու համար:
Երեք հիմնական եվրոպական երկրները՝ Ֆրանսիան Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք 2015 թ. Գործարքի ստորագրող կողմերն են, շարունակում են աշխատել ԱՄՆ-ի շարժման հետքերով: Կա ենթադրություն, որ եվրոպական ոչ մի երկիր չի պատրաստվում հյուրընկալել SPV- ին, վախենալով ԱՄՆ-ի ռեպրեսիաներից: Միշտ քիչ հավանական է համարվել, որ Մեծ Բրիտանիան կդառնա հարմար վայր SPV- ի համար, թե Բրեքսիթի հետ կապված իրավական բարդությունների, թե եվրոյով առևտուր անելու SPV- ի պահանջի պատճառով:
Արևմտյան աղբյուրները, սակայն, նշում են, որ թեկնածուներ են առաջադրվել և քննարկվում են խորհրդի կառուցվածքը և բաժնետոմսերի փաթեթի մանրամասները: Վաշինգտոնի հետ տեխնիկական բանակցությունների հիմնական մասը ղեկավարում է Ֆրանսիան:
Մասնագետներն աշխատում են այն հարցի վրա, թե ինչպես պետք է SPV- ը պաշտպանի օրինակ, ԱՄՆ-ում գործող գերմանական ընկերությունը երկրորդական պատժամիջոցներից:
SPV- ի ստեղծման ձախողումը կլինի նվաստացում դոլարից Եվրոպայի տնտեսական անկախության կողմնակիցների համար, ինչպիսիք են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը: SPV- ի կողմնակիցները եվրոպական ընկերությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները, որոնք ԱՄՆ կիրառում է իր արտաքին քաղաքականության նպատակների համար, համարում են ԱՄՆ տնտեսական իմպերիալիզմի ապօրինի դրսևորում:
ԱՄՆ-ը հիմնականում անտեսում է SPV-ին: Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է. «Մենք SPV- ի պահանջարկ առայժմ չենք տեսել: Չենք կարծում, որ որևէ նշանակալի կորպորացիա կօգտվի SPV- ից»:
Եվրամիության արտաքին գործերի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը «տնտեսական առավելություն ունենալու Իրանի իրավունքն է, որը ստանում է միջուկային պարտավորություններին հետևելու դիմաց»:
Շատ իրանցիներ, այդ թվում նաև հայտնի մարդիկ, առցանց դատապարտել են պատժամիջոցների վերսկսումը:
Նորաձևության լուսանկարիչ Ռեյհան Թարավաթին ասել է. «Այս քարոզարշավը հստակեցնում է այն փաստը, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում Իրանի ժողովուրդն է»:
Ֆիլմի ռեժիսոր Աբդոլրեզա Քահանին թվիթերյան էջում գրել է. «Պատերազմական հանցագործությունը միայն գազով մարդկանց սպանելը չէ: Դեղամիջոցների, ու հատկապես քիմիաթերապիայի / քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը խոշորագույն քիմիական հանցագործություն է մարդկության հանդեպ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: