Եվրոպական Միությունը Հայաստանում սկսում է կլիմայի փոփոխությունը հաղթահարելու նոր ծրագիր

Եվրոպական Միությունը Հայաստանում սկսում է կլիմայի փոփոխությունը հաղթահարելու նոր ծրագիր

Հոդվածի առանցքում

  • Ծրագիրը 2019-2022 թթ. Հայաստանին կտրամադրի 857 հազար եվրո և կաջակցի Հայաստանում Փարիզի Համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի և ազգային մակարդակով սահմանված ներդրումների ճանապարհային քարտեզի (NDCs) զարգացմանը: Այն նաև կնպաստի ԵՄ-ի կլիմայական օրենսդրության հետ համաձայնեցմանը, կլիմայական քաղաքականության փոփոխություններին և խթանելու Հայաստանում ցածր ածխածնի ապագա զարգացմանը:

Ուշադրությանն արժանի

 

2019 թ.-ին Եվրամիությունը (ԵՄ) սկսեց տարածաշրջանային նոր ԵՄ 4 Կլիմա(EU4Climate) նախաձեռնությունը, որպեսզի աջակցի Արևելյան գործընկերության վեց երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) մշակելու և իրականացնելու կլիմայի հետ կապված քաղաքականությունը: Այն հիմնված է Կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագրի, Եվրամիության հետ Ասոցիացիայի և գործընկերության մասին համաձայնագրերի, «20 արդյունք 2020-ին»Արևելյան գործընկերության քաղաքականության նախաձեռնության  և Կայուն զարգացման համար ՄԱԿ-ի 2030 օրակարգի վրա: EU4Climate նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 8.8 մլն եվրո, կօգնի վեց երկրին մշակել ու իրականացնել հեռանկարային կլիմայական քաղաքականությունը:

Այսօր Եվրամիությունը ծրագիրն իրականացնող գործընկերոջ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայաստանի կառավարության ներկայացուցիչների և տարբեր շահագրգիռ խմբերի հետ մասնակցել են նախագծի մեկնարկային սեմինարին՝ քննարկելու EU4Climate ծրագրի առաջնահերթություններն ու իրականացման հետագա քայլերը:

Ծրագիրը 2019-2022 թթ. Հայաստանին կտրամադրի 857 հազար եվրո և կաջակցի Հայաստանում Փարիզի Համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի և ազգային մակարդակով սահմանված ներդրումների ճանապարհային քարտեզի (NDCs) զարգացմանը: Այն նաև կնպաստի ԵՄ-ի կլիմայական օրենսդրության հետ համաձայնեցմանը, կլիմայական քաղաքականության փոփոխություններին և խթանելու Հայաստանում ցածր ածխածնի ապագա զարգացմանը:

« EU4Climate նախագիծը կաջակցի Հայաստանի կառավարության նպատակներին` մինչև տարվա վերջ զարգացնելու  իրենց արդիականացված և ամրապնդված ազգային ներդրումները: ԵՄ-ն նպատակ ունի այս նոր ծրագրի միջոցով ապահովել, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը զգացած գործընկեր երկրները կարողանան համապատասխան միջոցներ ձեռնարկել հարմարվելու համար», – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերրանոն:

«Հայաստանը ակտիվորեն զբաղվում է կլիմայի փոփոխության խնդիրներով և վավերացրել է Փարիզյան համաձայնագիրը: Կառավարությունը մշակել է կլիմայի փոփոխության ազգային քաղաքականություն, որը հանգեցրել է 2030 թ. Պետական ​​կլիմայական քաղաքականության իրականացման հայեցակարգի ընդունմանը, ազգային հարմարվողականության ռազմավարության և ծրագրի մշակմանն ու հաստատմանը, ինչպես նաև այլ միջոցառումների, որոնք համահունչ են երկրի ճկուն ու կայուն զարգացմանը: Միջազգային գործընկերների աջակցությունը, մասնավորապես`ԵՄ-ի, ՄԱԶԾ-ի և զարգացման այլ գործընկերների, որոշիչ դեր է խաղացել այս ձեռքբերումների հարցում: Մենք ողջունում ենք EU4Climate նախագծի մեկնարկը, որը կհենվի մինչև օրս կլիմայական քաղաքականության մեջ ստեղծվածի վրա, ինչպես նաև կանդրադառնա կլիմայի փոփոխության ռազմավարության և Հայաստանի համար ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը», – ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը:

«Որպես ՄԱԿ-ի համակարգում կլիմայի գործողության խոշորագույն իրականացնող, ՄԱԶԾ-ն աշխատում է երկրների հետ` օգնելու կյանքի կոչել իրենց կլիմայական նպատակները: Հաշվի առնելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ClimaEast նախագծի հաջողված փորձերը՝ ՄԱԶԾ-ն (UNDP) կօգնի որոշել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման ձևերը և դրանց հետ հարմարվողականության մոտեցումները, ուղղված գործընկերների արդյունավետ վերազինմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ու կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը Հայաստանում», – ասել է Դմիտրի Մարիյասին, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ​​ներկայացուցիչը:

EU4Climate-ը հիմնված է նախորդ և ընթացիկ ծրագրերի, գործընկերությունների և նախաձեռնությունների, ինչպես նաև, տարածաշրջանային և երկրի մակարդակներում կլիմայական քաղաքականության մշակման ու կառավարման ոլորտում ԵՄ-ի ու ՄԱԶԾ-ի փորձի վրա:

Եվրամիության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագիրը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի, միաժամանակ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի ​​ազատությունները: Եվրամիությունը պարտավորվում է կիսել իր նվաճումները և արժեքները իր սահմաններից դուրս գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

ՄԱԶԾ-ն համագործակցում է հասարակության բոլոր մակարդակների մարդկանց հետ, որոնք կօգնեն պետություններին դիմակայելու ճգնաժամերին, խթանելու և ապահովելու այնպիսի աճ, որը կբարելավի բոլորի կյանքի որակը: 170 երկրներում ու տարածքներում մենք առաջարկում ենք գլոբալ հեռանկար և ներքին խնդիրների ըմբռնում, որոնք կօգնեն ընդլայնել կյանքի հնարավորություններն ու ստեղծել կենսունակ ազգեր: ՄԱԶԾ-ն Հայաստանում հիմնադրվել է 1993 թ. մարտին և աջակցում է կառավարությանը` իր առաջնահերթություններն ու Կայուն զարգացման նպատակներն իրագործելու հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment