Եվրամիությունն ու ՄԱԿ-ը ողջունել են Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի ջերմացումը
Հոդվածի առանցքում
- ԵՄ-ն հունվարի 18-ին ողջունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ջերմացումը: Հայաստանը տեխնիկապես Ադրբեջանի հետ պատերազմական կարգավիճակում է Լեռնային Ղարաբաղի տարածքային անհամաձայնության պատճառով, որը դե ֆակտո անկախ է: Հայաստանն ու Ադրբեջանը կրկին պատերազմի նախաշեմին հայտնվեցին 2016թ.-ի ապրիլին: Բայց Հայաստանում ռեժիմի փոփոխությունը հնարավոր է նաև խաղի կանոնների փոփոխության հիմք դառնալ:
Ուշադրությանն արժանի
ԵՄ-ն հունվարի 18-ին ողջունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ջերմացումը:
Հայաստանը տեխնիկապես Ադրբեջանի հետ պատերազմական կարգավիճակում է Լեռնային Ղարաբաղի տարածքային անհամաձայնության պատճառով, որը դե ֆակտո անկախ է:
Հայաստանն ու Ադրբեջանը կրկին պատերազմի նախաշեմին հայտնվեցին 2016թ.-ի ապրիլին: Բայց Հայաստանում ռեժիմի փոփոխությունը հնարավոր է նաև խաղի կանոնների փոփոխության հիմք դառնալ:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շրջանում փոխադարձ հայտարարությւոնները, ինչպես նաև Արտգործնախարարների հանդիպումները Մինսկի Խմբի համանախագաների մասնակացությամբ, դրանցից մեկը բոլորովին վերջերս կայացավ Փարիզում, դրական ազդակ էին խաղաղ կարգավորման գործընթացի համար», – ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
Նախագահ Ալիևը դեկտեմբեին իր թվիթերյան էջում գրառում էր արել, ասելով, թե 2019թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրին նոր ազդակ կհաղորդեն, ինչը հայաստանյան նոր իշխանությունների համար միակ ճանապարհն է երկիրը վերափոխելու և Ադրբեջանի հետ խնդիրը կարգավորելու ճանապարհին: Ալիևը նաև թվիթ էր արել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն Ադրբեջանի համար առաջնահերթություն է:
Երկրի նախագահի լավատեսական գրառումներին հտևեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների շփումը: Նախարարական մակարդակով հանդիպումը կայացավ հունվարի 16-ին Փարիզում, Մինսկի Խմբի համանախագահների մասնակցությամբ:
Եվրամիությունն անհանբերությամբ սպասում է այդ հանդիպման արդյունքերի լիարժեք իրագործմանը, այդ թվում հստակ քայլերի ձեռնարկմանը որոնք ուղղված կլինեն բնակչությանը խաղաղուիթյանը նախաօատրաստելուն», – ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես ողջունել է Փարիզյան հանդիպումը, մասնավորապես` բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված հստակ քայլերը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ