Եվգենի Պրիգոժին. Ո՞վ է այդ մարդը, որը Ռուսաստանին մղում է դեպի Աֆրիկա
Հոդվածի առանցքում
- Եվգենի Պրիգոժինը մեծացել է Պուտինի հայրենի քաղաքում՝ Լենինգրադում, խորհրդային դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի և ուրիշ հանցագործությունների համար: Բանտից դուրս գալուց հետո որոշել է գործարարությամբ զբաղվել, նախ բացել է հոթդոգի կրպակ, իսկ հետո հիմնել էլիտար ռեստորան: Շուտով Պրիգոժինը սկսեց կազմակերպել Կրեմլի ճաշկերույթներն ու 2003 թ.-ին Պուտինի ծննդյան օրվա տոնակատարությունը՝ ստանալով «Պուտինի խոհարար» մականունը:
Ուշադրությանն արժանի
Hotdog-ի նախկին վաճառողը հայտնի դարձավ որպես «Պուտինի խոհարար» Կրեմլի սննդի մատակարարման հետ իր կապերի շնորհիվ:
Ռուսաստանին Աֆրիկա մղող անձը նախկինում հոթդոգի վաճառող է եղել, ապա դարձել է միլիարդատեր և Կրեմլի գլոբալ գործողություններ իրականացնող` շնորհիվ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերությունների:
Եվգենի Պրիգոժինը մեծացել է Պուտինի հայրենի քաղաքում՝ Լենինգրադում, խորհրդային դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի և ուրիշ հանցագործությունների համար: Բանտից դուրս գալուց հետո որոշել է գործարարությամբ զբաղվել, նախ բացել է հոթդոգի կրպակ, իսկ հետո հիմնել էլիտար ռեստորան:
2001 թ.-ին Պրիգոժինն անձամբ է սպասարկել երկու հյուրերին՝ Ռուսաստանի նորընտիր նախագահ Պուտինին և Ճապոնիայի վարչապետ Յոշիրո Մորիին, որոնք եկել էին ռեստորան ընթրելու: Շուտով Պրիգոժինը սկսեց կազմակերպել Կրեմլի ճաշկերույթներն ու 2003 թ.-ին Պուտինի ծննդյան օրվա տոնակատարությունը՝ ստանալով «Պուտինի խոհարար» մականունը:
Ռուսական էլիտայի հետ լավ հարաբերությունների շնորհիվ Պրիգոժինն ընդարձակվեց: Նա շահեց Ռուսաստանի դպրոցականներին և զինվորներին սննդամթերք մատակարարելու եկամտաբեր պետական պայմանագրերը: Փողի հետ ձեռք բերեց նաև օլիգարխի ապրելակերպ՝ պալատ Սանկտ Պետերբուրգում, զբոսանավ, մասնավոր ինքնաթիռ, ուղղաթիռի վայրէջքի տարածք:
Պետության անունից Պրիգոժինի գործունեությունը նրան հայտնի դարձրեց: ԱՄՆ հատուկ փաստաբան Ռոբերտ Մյուլլերի խոսքերով, Սանկտ-Պետերբուրգի Օլգինո շրջանում գործող Պրիգոժինի խումբը միջամտել է 2016 թվականի ընտրություններին: ԱՄՆ-ն մեղադրանք է ներկայացրել Պրիգոժինին, ավագ աշխատակիցներին ու նրա ընկերությանը՝ Concord Catering-ին:
Պրիգոժինը համարվում է Wagner-ի՝ մասնավոր ռազմական կապալառուի, ֆինանսավորողը: Հարյուրավոր ռուս վարձկաններ, որոնցից մի քանիսը կապված է Վագների հետ, սպանվել են ԱՄՆ զինված ուժերի հետ բախումների ժամանակ, երբ 2018 թ. փետրվարին փորձեցին գրավել Սիրիայում նավթավերամշակման գործարանը: Վագների մյուս վարձկանները կռվել են Ուկրաինայում:
Քննադատները, ներառյալ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, Պրիգոժինի աճը նմանացրել է Պուտինի ենթակայության Ռուսաստանին: Նավալնին ասել է, որ Պրիգոժինը հարստացել է Ռուսաստանի հարատև ղեկավարի հետ մտերմության շնորհիվ և նրան անվանել է «դիսլայքերի (dislikes) թագավոր»:
Արտահոսված փաստաթղթերում Պրիգոժինը նկարագրված է որպես հիպերակտիվ գործարար և լոգիստիկայի հակումով միկրոկառավարիչ: Պրիգոժինի հետ կապված ընկերությունը Աֆրիկա գաղտնի քաղաքական խորհրդատուներ ուղարկելուց բացի առաքել է թեյ, սուրճ և մակարոնեղեն, նպաստել է մայրցամաք ռուսաստանցի աշխատակիցների և ռազմական փորձագետների թվի աճին:
57-ամյա Պրիգոժինը հրաժարվում է հարցազրույցներից: Նա հերքել է, որ Վագները գոյություն ունի, կամ էլ ինքը երբևէ ղեկավարել է այդ կառույցը: Անցյալ տարի ԱՄՆ մեղադրական եզրակացության մասին էլ ասել է. «Ես բոլորովին հիասթափված չեմ, որ հայտնվել եմ այդ ցուցակում: Եթե ուզում են սատանային տեսնել, թող տեսնեն»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ