ԵՄ խնդրահարույց ռազմավարությունը Իրանի հարցում
Հոդվածի առանցքում
- Եվրոպական առաջնորդների ջանքերը Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ, ահաբեկչական սպառնալիքների և մարդու իրավունքների խախտումների պարագայում դիտարկվում է ձախողված:
Ուշադրությանն արժանի
Այս ամսվա սկզբին Բրյուսելում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման ժամանակ Եվրամիությունը հայտարարել է, որ աջակցություն է ցուցաբերելու Ֆրանսիայի կառավարության ձեռնարկած պատժամիջոցներին, ի պատասխան Իրանի ահաբեկչության սպառնալիքների:
Սա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եվրոպական քաղաքականության ճիշտ դռսևորում էր: Այս որոշումը սահմանեց ֆրանսիական պատժամիջոցների ընդլայնում, որոնք կիրառվում են ԵՄ տարածքում, սակայն դաշինքը դեռեւս չի ձեռնարկել Իրանի իսլամական ռեժիմի հանդեպ համապարփակ ճնշում գործադրելու հստակ քայլեր:
Այս առաջընթացը գովելի է, բայց այս գործողությունը ուշացած է և բավարար չէ: Ֆրանսիական պատժամիջոցները Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության գործակալների նկատմամբ կիրառվել են Փարիզի մերձակայքում Իրանի դիմակայության ազգային խորհրդի 100.000 կողմնակիցների միջազգային համաժողովի ժամանակ հնարավոր դավադրության կազմակերպման փորձի արդյունքում: Հունիսի 30-ին Իրանի Ազատության հանրահավաքին մասնակցում էին նաև հարյուրավոր քաղաքական դեմքեր ներառյալ Իտալիայից և Մերձավոր Արևելքի քաղաքական փորձագետներ ամբողջ Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և ամբողջ աշխարհից:
Բելգիայի ոստիկանության կողմից երկու հնարավոր ահաբեկիչների ձերբակալումից հետո, Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են իրանցի դիվանագետի, ով պայթուցիկներ է տրամադրել նրանց, երբ աշխատել է Վիեննայում Իրանի դեսպանատանը:
Հոկտեմբերին ֆրանսիական հետախուզությունը հայտարարեց, որ ավարտել է սպառիչ հետաքննությունը, որը կասկած չի թողնում, որ ահաբեկչական հարձակումը ծրագրած էր Իրանի կառավարության ամենաբարձր մակարդակում:
Նույնիսկ այդ տեղեկությունների հաստատումից հետո ֆրանսիական հետախուզության կողմից, ԵՄ ղեկավարությունը շարունակում է հապավել: Զարմանալի է, որ նրանք ընդհանրապես աջակցեցին ֆրանսիական պատժամիջոցների ընդլայնմանը: Այդ ժամանակ էլ դանիացի իրավապահները ձերբակալեցին իրանա–նորվեգական երկքաղաքացուն Դանիայում բնակվող բազմաթիվ իրանցի դիսիդենտների դեմ մահափորձ կատարելու կասկածանքով: Այդ դավադրության բացահայտումը հանգեցրեց, որ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը ճնշում գործադրի ԵՄ երկրների վրա՝ միջոցներ ձեռնարկելո ուղղությամբ, որը իսկապես ցույց կտար եվրոպական անհամաձայնությունը իրանական դավադրանքի նկատմամբ:
Որոշումն ընդունվեց նաև այն ժամանակ, երբ Եվրոպական պառլամենտի 150 անդամներ դատապարտեցին Եվրոպայի «լռությունը» ոչ միայն Արևմուտքի դեմ իրանական ահաբեկչական սպառնալիքների, այլև Մերձավոր Արեւելքում Իրանի ապակայունացնող ազդեցության և այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հարցում:
Նման լռությունը դավաճանություն է դառնում եվրոպական արժեքների համար, և մտահոգիչ է, որ ԵՄ ղեկավարությանը անհրաժեշտ էր ավելի քան չորս ամիս որոշում ընդունելու համար:
Եվրոպայում իրանական սպառնալիքի առաջին նախանշանները երևացին մարտին, երբ Ալբանիայում իշխանությունները ձերբակալեցին իրանցի գործիչների, որոնք պատրաստվում էին հարձակվել Իրանի կառավարությանը ընդդիմադիր քաղաքական խմբերի վրա: Ակնհայտ էր, որ իրանական ընդդիմության ակտիվիստների և նրանց կողմնակիցների դեմ հարձակման կազմակերպողը ԻԻՀ վարչակարգն է:
Ալբանիայում ահաբեկչության կազմակերպման փորձը սերտորեն կապված էր Իրանի Նովրուզ տոնի հետ: Մարիամ Ռաջավին, ով ընտրվել է Իրանի դիմակայության ազգային խորհրդի նախագահ, հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով իրանցիներին շարունակել բողոքը մինչեւ «վերջնական հաղթանակ» ընդդեմ կրոնական բռնապետության: Եվ այդ հայտարարությունը նպաստել է 2018 թվականի հունվարին բողոքի ցույցերի նոր ալիքի առաջացմանը:
Հաշվի առնելով, որ բողոքի ցույցերը շարունակվում են ողջ Իսլամական Հանրապետության տարածքում, պետք է հստակ նշել, որ Իրանի ռեժիմի վարքագծի հանդեպ լռությունը վնասակար է ոչ միայն արևմտյան երկրների անվտանգության, այլև Իրանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հեռանկարների և ավելի լայն Մերձավոր Արևելքի համար: Ինչու է ԵՄ–ն ու նրա անդամ երկրները հապավում դիմել գործողությունների, որոնք համոզիչ կերպով կդատապարտեն Թեհրանին՝ երկրի ներսում բռնի ուժ կիրառելու համար:
Եվրամիության հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման ռազմավարությունն ահաբեկչական սպառնալիքներին և մարդու իրավունքների խախտումների անտեսմամբ դատապարտված է ձախողման: Ավելի նախընտրելի է, որ ԵՄ–ն հրաժարվի այդ մոտեցումից և ընդգծի իր նվիրվածությունը արևմտյան հասարակության հիմնական արժեքներին:
Այս ամենի հետ մեկտեղ, եվրոպական բոլոր քաղաքական գործիչները և այդ արժեքները գնահատող քաղաքացիները պետք է միանան 150 եվրոպացի պատգամավորներին ՝ ճնշում գործադրելով եվրոպական առաջնորդների վրա՝ վերահաստատելու այդ արժեքները և Իրանին հասկացնելու, որ այսուհետև արևմտյան աշխարհի հետ հարաբերությունները կախված կլինեն Իրանի իշխանությունների վարքագծից ինչպես տանը, այնպես էլ երկրից դուրս:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: