Եկեք հաց կիսենք․ Հացի ավանդական բաղադրատոմսը մեկտեղում է ընտանիքին

Եկեք հաց կիսենք․ Հացի ավանդական բաղադրատոմսը մեկտեղում է ընտանիքին

Հոդվածի առանցքում

  • Կոլումբիացի փաստաբան Ստեֆան ՄքՔոյի համար հաց՝ նշանակում է ընտանիք։ Ոչ թե ցանկացած հաց, այլ հայկական ավանդական հյուսած քաղցր հացը, որի անունն է չորեգ։ Եվ ոչ ցանկացած չորեգի բաղադրատոմս, այլ իր մեծ տատի, որը նա բերել էր՝ փրկվելով պատերազմից ու ցեղասպանությունից, անցնելով երկու մայրցամաք և ծայրահեղ աղքատության միջով՝ նոր կյանք սկսելով Ամերիկայում

Ուշադրությանն արժանի

«Այն պարզապես հաճույք չէ, այն մեր ընտանիքի պատմությունն է, որը բերել և, կարծես, թխել են դրա մեջ»,- ասում է կոլումբիացի փաստաբան Ստեֆան ՄքՔոյն իր ընտանիքի չորեգի բաղադրատոմսի մասին։

ՄքՔոյի մեծ տատիկը՝ Արմինեն, երիտասարդ էր, երբ Առաջին համաշխարհային պատերազմի և Օսմանյան կայսրության կողմից 1915-ին իրագործված հայոց ցեղասպանության ժամանակ ապրում էր Հայաստանում։

Ըստ որոշ գնահատականների՝ Ցեղասպանությունը մեկ միլիոնից ավելի հայերի կյանք խլեց՝ ներառյալ ՄքՔոյի առնվազն 3 նախնիների։

«Արմինեի հայրը և երկու եղբայրները սպանվել են ցեղասպանության ժամանակ,- ասաց -ՄքՔոյը,- Ընտանիքը տրոհվեց, երբ մայրը և նրա հարազատներն ապրում էին Ռուսաստանում։ Նա վերադարձավ՝ ստուգելու իրենց տունն ու ունեցվածքը։ Այդ պահից սկսած նրանք ապրում էին լքված շենքերում․ նա զանգվածային ջարդերի ականատեսն էր»։

Արմինեն կարողացավ խուսափել ցեղասպանությունից բրիտանական ռազմական ուժերի էվակուացիայի շնորհիվ։ Սկզբում նա և հազարավոր մարդիկ ճանապարհվեցին Միջին Արևելքի քաղաքներ։ Հետո Արմինեն հասավ Եվրոպա։

«Ի վերջո, նա հասավ Մարսել՝ Ֆրանսիա, որտեղ հանդիպեց մեծ պապիկիս,- պատմում է ՄքՔոյը,- Երբ Մարսել հասավ, նա ոչինչ չուներ՝ միայն հագուստը, որ հագին էր, և գիտեիքը, որի մի մասն էլ հացի բաղադրատոմսն էր»։

Արմինեն և ՄքՔոյի մեծ պապիկը Ֆրանսիայից տեղափոխվեցին Նիագարա, Նյու Յորք։ Եվ այդտեղից էլ սկիզբ է առնում նրանց մեծ ընտանիքը, որտեղ մի օր էլ ՄքՔոյը հայտնվեց։

Արմինեն չորեգ սարքելը մորից էր սովորել, և ՄքՔոյը չգիտի, թե այդ բաղադրատոմսը քանի սերունդ է փոխանցվել։ Արմինեի ընտանիքն այն փոխանցեց եկող սերունդներին։ Հացը սեղանին է բոլոր տոներին և ընտանեկան հավաքներին։

«Երբ փոքր էի, մայրս այն պատրաստում էր ամեն տարի,- ասում է ՄքՔոյը,- Ես մեծացել եմ այդ ամենի մեջ։ Նա մեծ չափաբաժիններով էր պատրաստում։ Ես խոսում եմ տասնյակ կտորների մասին, որոնք ուղարկում էր Նիագարայում, Ֆինիքսում և նույնիսկ՝ Օքլահոմայում ապրող մեր մեծ ընտանիքի անդամներին։ Գարնանն էր թխում, երբեմն էլ Սուրբ Ծնունդին, տոների շրջանում»։

1980-ականներին ինչ-որ մեկը ձայնագրեց Արմինեի չորեգի բաղադրատոմսը, հավանաբար հենց Արմինեի թելադրանքով։

Մեքենագիր բաղադրատոմսը շրջանակի մեջ են առել, և այս տարվա սկզբին ՄքՔոյի մայրն ընտանեկան չորեգի բաղադրատոմսը փոխանցեց որդուն։

«Նա հանձնեց խորհրդանշական էստաֆետը, և այս տարի ես առաջին անգամ պատրաստեցի այն»։

Սա նշանակում է, որ ՄքՔոյն էլ միացավ իր մեծ ընտանիքի անդամներին, որոնց համար Արմինեի բաղադրատոմսով պատրաստելը հատուկ արարողակարգ է։

«Վերջերս ընտանեկան մեծ հավաք-վերամիավորում ունեցանք Նիագարայում ու չորեգ թխեցինք,- ասաց նա,- Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են ընտանիքի մեծերը պատրաստում այն բոլորիս համար»։

Երեխա ժամանակ ՄքՔոյը չէր հասկանում, թե ինչպես է ցեղասպանությունն անդրադարձել իր մեծ տատի և նրա ընտանիքի վրա։ Հիմա, որպես Արմինեի չորեգի բաղադրատոմսի կրող, նա գնահատում է հատուկ հացը, որը բուրում է պատմությամբ։

«Հուսամ՝ ես էլ սա մի օր կփոխանցեմ իմ սերունդներին»,- ասում է ՄքՔոյը։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment