Դոնալդ Թրամփը մեկ քայլով մոտեցավ իմպիչմենտին

Դոնալդ Թրամփը մեկ քայլով մոտեցավ իմպիչմենտին

Հոդվածի առանցքում

  • Դեմոկրատ ներկայացուցիչ Ալ Գրինը պնդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «մեկ քայլով ավելի մոտ է իմպիչմենտին» այն բանից հետո, երբ Կոնգրեսի անդամները երեքշաբթի ընդունեցին բանաձեւ, որով դատապարտում են հանրապետական կոնգրեսական Սթիվ Քինգին իր վերջին ռասիստական մեկնաբանությունների համար:

Ուշադրությանն արժանի

Դեմոկրատ ներկայացուցիչ Ալ Գրինը պնդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «մեկ քայլով ավելի մոտ է իմպիչմենտին» այն բանից հետո, երբ Կոնգրեսի անդամները երեքշաբթի ընդունեցին բանաձեւ, որով դատապարտում են հանրապետական կոնգրեսական Սթիվ Քինգին իր վերջին ռասիստական մեկնաբանությունների համար:

«The New York Times»-ին տված հարցազրույցում այս ամսվա սկզբին Այովա նահանգից Քինգը հարցադրում է կատարել, թե «ինչպե՞ս են «սպիտակ գերակայությունը» եւ «սպիտակ ազգայնամոլությունը» դարձել վիրավորական արտահայտություններ: Բանաձեւը ընդունվել է 421 կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ: Քինգն ինքը քվեարկեց իր օգտին, սակայն բարձրացրեց հարց, թե ինչու օրենսդիրները, մասնավորապես, հանրապետականները, չեն դատապարտել Թրամփի մեկնաբանությունները, որոնք առաջացրել են նմանատիպ մեղադրանքներ ռասիզմի մեջ:

Գրինը, ով ներկայացնում է Տեխասը եւ երկու անգամ անհաջող առաջ է քաշել Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնություն, հայտարարել է. «Մենք պետք է գործողությունների դիմենք: Հարցը հետևյալն է՝ ինչ եք պատրաստվում անել, եթե դեմ եք: Ինչ եք անելու»։

Դեմոկրատը հղում է կատարել Թրամփին առանց վերջինիս նախագահ անվանելու:

«Մեկ քայլ ավելի մոտ ենք իմպիչմենտին: Երեկվա բանաձեւը մեզ մեկ քայլ ավելի մոտեցրեց», – եզրափակեց Գրինը: «Ժամանակը գնում է, իմպիչմենտը արդիական է»:

Գրինը նաեւ ասել է, որ «հավերժ երախտապարտ է» այն անդամներին, որոնք առաջ են բերում բանաձեւը եւ ասել. «Ժամանակը եկել է, դա անհրաժեշտ է»:

Քինգի ամենազորեղ քննադատություններից է իր մեկնաբանությունը՝ արված 2013 թ. հուլիսին անօրինական ներգաղթյալների մասին:

Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի ներքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Պիտեր Վեհները, չորեքշաբթի «Թայմս» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հանրապետականները «որոշակի մակարդակով գիտեն, որ Թրամփին պաշտպանելը բարոյական չէ» եւ «չի կարելի դատապարտել Սթիվ Քինգին եւ չդատապարտել Դոնալդ Թրամփին և այսպիսով ձեւացնել, որ ճիշտ բարոյական եւ էթիկական քայլ է արվում»:

Գրինը կոչ է արել իմպիչմենտի գործընթաց սկսել Թրամփի դեմ իր մեկնաբանությունների կապակցությամբ ներառյալ այն, երբ նախագահը աֆրիկյան երկրներին, Սալվադորը եւ Հաիթին անվանել է «shithole countries»:

Թրամփը իմպիչմենտի սպառնալիքի ներքո է այն պահից, երբ դեմոկրատները վերադարձրեցին Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը  նոյեմբերի միջանկյալ ընտրություններին:

Այնուամենայնիվ, նորանշանակ խոսնակ Նենսի Փելոսին եւ մեծամասնության առաջնորդ Ստենի Հոյերը հայտարարել են, որ դեմ են իմպիչմենտային վարույթին, իսկ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերը շարունակում է իր հետաքննությունը 2016 թ. ընտրությունների վերաբերյալ:

«Մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Մյուլլերի հաշվետվության հետ», – ասել է Պելոսին հունվարի սկզբին «Today show» – ում: «Մենք չպետք է իմպիչմենտ անենք քաղաքական նկատառումներից ելնելով, եւ չպետք է խուսափենք քաղաքական իմպիչմենտից: Այնպես որ, մենք պարզապես պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ է կատարվում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment