Դեպի Երևան. Մուշիկիվաբոն վստահ է, որ կհաղթի

Դեպի Երևան. Մուշիկիվաբոն վստահ է, որ կհաղթի

Հոդվածի առանցքում

  • Տիկին Մուշիկիվաբոյի մրցակիցը կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար կանադացի Միքայել Ժանն է:

Ուշադրությանն արժանի

Ռուանդայի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոն կմեկնի Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ վստահ լինելով, որ հաղթանակ կգրանցի այստեղ կայանալիք Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրություններում:

Տիկին Մուշիկիվաբոն կմրցի կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար կանադացի Միքայել Ժանի հետ, ով վերջին չորս տարիների ընթացքում զբաղեցրել է այդ պաշտոնը:

Հոկտեմբերի 4-ին Jeune Afrique ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում կանադացի նախկին նահանգապետն ու ներկայիս գլխավոր քարտուղարը, ով ցանկանում է վերընտրվել երկրորդ ժամկետի համար, ասել է, որ նա կվերականգնի իր դիրքերը՝ չնայած կան իր թեկնածության դեմ մարդիկ:

Ըստ հարցումների, միայն Կանադան եւ նրա հայրենիք Հաիթին են աջակցություն հայտնել տիկին Ժանին:

«Ես կներկայացնեմ իմ հաշվետվությունը Երեւանում, եւ դա լավ հնարավորություն է: Իմ գործունեության վերաբերյալ տվյալները բաց են բոլորի համար », – ասել է տիկին Ժանն ու ընդգծել, որ ունեցել է հաջող քարոզարշավ՝ չնայած Ֆրանսիան եւ աֆրիկյան երկրները չեն աջակցել իրեն:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հաստատել է, որ իր երկիրն աջակցում է Ռուանդայի թեկնածուին: Հավանաբար, Ֆրանսիայի ձայնը որոշիչ կդառնա հաղթողի ընտրության հարցում, որպես կանոն` Ֆրանսիայի կողմից աջակցվող թեկնածուն է ստանձնում այդ պաշտոնը: Մուշիկիվաբոն վայելում է նաեւ Աֆրիկյան միության աջակցությունը, որը ենթադրում է 58 ձայներից 29 ձայն:

Կազմակերպության 84 անդամներից միայն 58-ն ունեն ձայնի իրավունք, իսկ 26-ը դիտորդ են: Մուշիկիվաբոյին աջակցող Աֆրիկյան միությունն ունի ձայնի իրավունք ունեցող 29 անդամ: Նա արդեն այցելել է գրեթե բոլոր քվեարկող երկրները:

Կիգալիում կա մեծ վստահություն, որ 57-ամյա Մուշիկիվաբոն կստանձնի ձևափոխվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Նախագահ Մակրոնը խոստացել է բարեփոխել կազմակերպությունը:

Ռուանդայի պետական նախարար Օլիվյե Նդուհունգիրեհենը հայտարարել է, որ Ռուանդան վստահ է այն աջակցության հարցում, որ ստացել է համաշխարհային հանրության կողմից: Այս քայլը նույնպես տիկին Մուշիկիվաբոյի հաղթանակի գրավականն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment