Դեն Ադլերը Հայաստանում է

Դեն Ադլերը Հայաստանում է

Հոդվածի առանցքում

  • Հուլիսի 17-ին UConn-ի մարդաբանության պրոֆեսոր Դանիել Ադլերն ու Ուինչեսթեր համալսարանից Քեյդ Վիլքինսոնը համատեղ հնագիտական պեղումներ ղեկավարեցին Հյուսիսային Հայաստանոմ գտնվող վաղ Պլեյստոցենի ժամանակաշրջանի «Հաղթանակ -3» տեղանքում: Այս վայրը հայտնի է որպես Հայաստանում ամենահին բնակավայր՝ թվագրված ավելի քան մեկ միլիոն տարի առաջ:

Ուշադրությանն արժանի

Պեղումների ընթացքում հինգ երկրներից մասնագետները տեղանքի խորքային շերտերից հայտնաբերեցին քարե գործիքներ, և քայքայված նմուշներն ուղարկվեցին՝ ժամանակաշրջանը հասատելու և համապատասխան վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Այս հետազոտության նպատակն է հարստացնել հնագիտական, ժամանակագրական և պալեոէկոլոգիական տվյալները, որոնցով ստուգվում են տարածաշրջան ներթափանցման վաղ մարդկային ժամանակաշրջանի և բնույթի մասին հիփոթեզները, այդ խմբերի տեխնոլոգիական ունակությունները և ինչպես կարող է փոփոխվող միջավայրը և կլիման ազդել այդ գործընթացների վրա:

Ադլերն ասում է, որ քարե գործիքները մարդկանց կողմից կիրառվող ամենահին և հեշտությամբ ճանաչելի նմուշներից են, որոնք պատրաստվում են մուրճանման քարի կիրառմամբ ստանում են ավելի փոքր կտորներ: Հնագույն մարդիկ օգտագործում էին այդ գործիքները տարբեր նպատակների համար, ինչպիսիք են միս ու բույս կտրելը:

Հետազոտելով այս գործիքները՝ հետազոտողները հույս ունեն նոր տեղեկություն հավաքել վաղ շրջանի մարդկանց մասին, ովքեր պատրաստել և օգտագործել են դրանք և ավելի շատ տեղեկություն կուտակել դրանց տեխնոլոգիական էվոլյուցիայի մասին: Հայտնաբերված գործիքները գտնվում էին տիղմի մեջ, որի ժամանակագրական պատկանելիության ուսումնասիրությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գործընկերների կողմից:

2019 թ. հուլիսին «Հաղթանակ-3» տեղանքում Ադլերի շրջանավարտներին և մասնագետների միջազգային խմբին կմիանա UConn  համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք ներգրավված են Հայկական նախնադարյան պատմության հնագիտական դաշտային ծրագրում, որը ուսանողներին սովորեցնում է անցկացնել հնագիտական պեղումներ և կիրառել համապատասխան գրառման մեթոդներ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment