Դեկտեմբերին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Դեկտեմբերին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Հոդվածի առանցքում

  • Հայաստանում դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԱԺ լուծարմանն ու նոր ընտրությունների կազմակերպմանը նպաստեցին ռեֆորմիստ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մանևրները:

Ուշադրությանն արժանի

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ասում է, որ խորհրդարանը լուծարվել է «օրենքով սահմանված կարգով», այսինքն՝ երկու  անգամ վարչապետ չընտրելու հետևանքով: Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 9-ին:

43-ամյա նախկին լրագրողը մայիսին իշխանության է եկել՝ նախկին իշխանության առաջնորդ Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո: Փաշինյանը վերափոխել է Հարավային Կովկասի ժողովուրդների քաղաքական լանդշաֆտը՝ կառավարող նախորդ էլիտայի շատ անդամներին հեռացնելով իշխանությունից: Սակայն նախկին նախագահ Սարգսյանի իշխող կուսակցությունը կանգնեց Փաշինյանի բարեփոխումների ճանապարհին՝ թիրախ դարձնելով նոր կառավարությանը:

Անցյալ ամիս Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ դեպի արտահերթ ընտրություններ ճանապարհ հարթելու համար: Նա խորհրդարանում բոլոր խմբակցությունների հետ համաձայնության գալուց հետո միայն նորից առաջադրեց իր թեկնածությունը՝ պայմանով, որ բոլորը կքվեարկեն դեմ: Միայն այդ կերպ հնարավոր էր  ցրել ԱԺ-ն ու նոր խորհրդարանի համար սկսել նախընտրական քարոզչություն:

Վերլուծաբաններն ասում են, որ կոռուպցիան և աղքատությունն արմատախիլ անել խոստացող Փաշինյանը նոր ընտրություններ է ցանկանում, քանի որ գտնվում է իր ժողովրդականության գագաթնակետին:

Սեպտեմբերին Փաշինյանի դաշինքը հաղթանակ է տարել Երևանի ավագանու ընտրություններում `ստանալով մայրաքաղաք Երևանում ընտրություններին մասնակցողների ավելի քան 80 տոկոս ձայնը: Հիշեցնենք, որ Երևանում է ապրում նախկին խորհրդային հանրապետության բնակչության գրեթե 40 տոկոսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment

Օրացույց

March 2019
M T W T F S S
« Feb    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031