Դաշնակից, թե ֆինանսներ. Լուկաշենկոն` Հայաստանի և Ադրբեջանի միջև 

Դաշնակից, թե ֆինանսներ. Լուկաշենկոն` Հայաստանի և Ադրբեջանի միջև 

Հոդվածի առանցքում

  • Իրականում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը սիմվոլիկ է, որովհետև կառույցում գլխավոր խաղացողը Մոսկվան է, Բելառուսն էլ իր պոլոնեզներն անկախ ամեն ինչից վաճառում է Ադրբեջանին, թեև Բաքուն ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ էլ Մինսկի գործընկերը ՀԱՊԿ-ում, ինչպես Երևանը: 

Ուշադրությանն արժանի

Անցած շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը բարձրաձայնեց Հայաստանի հարցում ունեցած իր կասկածների մասին, թե արդյոք Երևանը կկարողանա հաղթահարել ընթացիկ խնդիրները: «Այժմ նրանք գլխավորում են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը: Սա շատ մեծ պատասխանատվություն է անցումային շրջանում գտնվող պետության համար: Հայաստանը կհասթահարի՞ այս իրավիճակը», – ասել էր նախագահը: 

Արդյունքում Հայաստանը վիրավորվեց` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշնակիցից պարզաբանումներ կպահանջի: Ըստ հայկական կողմի, անձը, որը ավելի քան 30 տարի պետություն է ղեկավարում, բառերն ավելի զգույշ պետք է ընտրեր: 

Այս հայտարարությանը շտապեց պատասխանել Բելառուսի ԱԳ նախարարությունը: «Ցավալի է, որ պարոն Փաշինյանը գուցե դեռ չի հասկացել, որ փողոցային դիվանագիտութունն անընդունելի է մեծ քաղաքականության մեջ: Մենք հուսով ենք, որ մի օր դա կփոխվի», – ասաց Բելառուսի ԱԳ խոսնակ Անատոլ Գլազը: 

Անկախ փորձագետները կարծում են, որ հակառակ հրապարակային գրկախառնություններին, Լուկաշենկոյին և նրա գործընկերներին հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի քաղաքական անցյալը: 

«Բելառուսի ռեժիմը բնազդով չի կարող վստահել Հայաստանի գործընկերներին, քանի որ նրանք իշխանության են եկել ավտորիտար, կոռումպացված իշխանությունների դեմ ժողովրդի բողոքի ալիքով», – ասում է Բելառուսից քաղաքական վերլուծաբան Ալես Լահվինեցը: 

Հայաստանում գարնանային հեղափոխության արդյունքում որոշ թոփ պաշտոնյաների դեմ քրեական գործեր բացվեցին, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու փորձի, 2008-ին ընդդիմության ցույցերը արյունալի բախումներով ցրելու մեջ: 

«Ալեքսանդր Լուկաշենկոն չէ այն մարդը, որը պետք է որոշի Հայաստանը կարող է կրել իր վրա դրված պատասխանատվությունը, թե ոչ: Ավելին, նման հարց նույնիսկ չկա: Ամեն ինչ հստակ է: Յուրի Խաչատուրովը հետ է կյանչվել և Հայաստանը ՀԱՊԿ-ը պետք է շարունակի գլխավորել մինչև 2020 թվականը», – ասում է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: 

Այնուամենայնիվ գործընկերները փորձում են Հայաստանից վերցնել նախագահությունը և այն փոխանցել Բելառուսին: Իրականում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը սիմվոլիկ է, որովհետև կառույցում գլխավոր խաղացողը Մոսկվան է, Բելառուսն էլ իր պոլոնեզներն անկախ ամեն ինչից վաճառում է Ադրբեջանին, թեև Բաքուն ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ էլ Մինսկի գործընկերը ՀԱՊԿ-ում, ինչպես Երևանը: 

«Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին միայն որովհետև Ադրբեջանն ավելի հարուստ է և կարող է գնել: Այս դեպքում Բելառուսն իր տնտեսական շահը բարձր է դասում իր ռազմական և ռազմավարական պարտավորություններից», – ասում է Ազատություն ռադիոկայան լրագրող Վիտալի Ցխանկոուն: 

Իհարկե, տնտեսական շահը կենսական կարևոր է, բայց Լուկաշենկոն չպետք է հրապարակայնորեն վնասի իր դաշնակցին: Ապա` այս երկուշաբթի, նկատելի դրական վերաբերմունքով ընդունի Մինսկ ժամանած Ադրբեջանի նախագահին: 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment