Գրիպի համաճարակի դեմ պատրաստվածության (PIP) շրջանակում. 5 երկիր զեկուցել է իր ձեռքբերումների մասին

Գրիպի համաճարակի դեմ պատրաստվածության (PIP) շրջանակում. 5 երկիր զեկուցել է իր ձեռքբերումների մասին

Հոդվածի առանցքում

  • PIP-ը համախմբում է պետությունների, կամ այլ շահագրգիռ կողմերի` համաճարակի կանխարգելման և արձագանքման նպատակով գլոբալ մոտեցում կիրառելու համար:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ներկայացրել են գրիպի դեմ պայքարի իրենց ձեռքբերումները սկսած 2014 թվականից, երբ առաջին անգամ ԱՀԿից շարունակական աջակցություն ստացան Շրջանակային գործընկերության գործակցության  միջոցով: Այն ուղղված է այնպիսի հնարավորությունների ստեղծմանը, որոնք հիմնարար նշանակություն ունեն գրիպի հաջորդ համաճարակի դեմ  ավելի մեծ պատրաստվածության հարցում:

Այդ հնարավորություններից մեկն այն է, որ երկրները կարողանում են հայտնաբերել գրիպի վիրուսները և դրանք տրամադրել ԱՀԿ-ին գրիպի պատվաստանյութի ընտրության ու  գլոբալ ռիսկի գնահատման համար: 2018 թվականի սեպտեմբերի 17-18-ը Կոպենհագենում ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում կայացած Շրջանակային գործընկերության գործակցության  ամենամյա հանդիպման ժամանակ 5 պետությունները ներկայացրեցին նման հնարավորությունների ստեղծման առանցքային փուլերը: Դրանք ներառում են.

  • 5 երկրներից 3-ում գրիպի ազգային տեղեկագրի մշակումը
  • Հայաստանում գրիպի ազգային կենտրոնի ճանաչում ԱՀԿ-ի կողմից
  • 2-ից 3-ով ավելացնել ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոններին վիրուսներ բաժանող երկրների թիվը.
  • 1-ից մինչև 5-ը ավելացնել պետությունների թիվը, որոնք 100%-ով ճիշտ են ԱՀԿ Արտաքին որակի գնահատման ծրագրում:
  • Զարգացնել 5 երկրներում գրիպի համաճարակի բռնկումների կանխարգելման ու արձագանքման և գրիպի ծանր ձևերով հիվանդների կլինիկական բուժման վերաբերյալ ազգային սկզբունքները

Տարեկան ժողովը նաև նշել է PIP Շրջանակային գործընկերության գործակցության բարձր մակարդակի իրականացման 1-ին ծրագրից (2014-2017) անցումը բարձր մակարդակի իրականացման 2-րդ ծրագրին (2018-2023): Երկրորդ ծրագիրը կենտրոնանում է գրիպի հսկողության ազգային տվյալների որակի հետագա լավացման վրա, նաև  ապահովում է, որ յուրաքանչյուր երկիր երկարաժամկետ հեռանկարում աջակցի գրիպի հսկողության նորաստեղծ կամ բարելավված համակարգերին:

ԱՀԿ-ն կաջակցի երկրներին գրիպի հսկողության ազգային համակարգերի հետագա ինստիտուցիոնալացման հարցում: Սա ներառում է համակարգերի շահագործման ծախսերի որոշումն ու գրիպի հսկողության տվյալների որակի գնահատման ցուցադրումը ինչպես ազգային մակարդակով՝ հանրային առողջապահական որոշումներ կայացնելու նպատակով, այնպես էլ համաշխարհային մակարդակով՝ նպաստելու գլոբալ գրիպի նկատմամբ վերահսկմանը:

Առաջնային է համարվում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից երեք երկրներում գրիպի ազգային կենտրոնի ճանաչումը առանց դրանցից մեկի: Սա պետություններից  պահանջում է ԱՀԿ-ին տրամադրել գրիպի վիրուսները, ինչը պարտադիր պայման է պետություններից երկուսի համար:

PIP կառուցվածքի մասին

PIP կառուցվածքը համախմբում է անդամ պետություններին, արդյունաբերությունը, այլ շահագրգիռ կողմերին և ԱՀԿ-ին ` համաճարակի կանխարգելման և արձագանքման նպատակով գլոբալ մոտեցում կիրառելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment