Գրեհեմ. Սարսափելի կլինի, եթե ԴՆԹ թեստը պարզի, որ ես իրանցի եմ
Հոդվածի առանցքում
- Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը կատակել է՝ ասելով, թե «սարսափելի» կլիներ, եթե պարզվեր, որ նա իրանական ծագում ունի:
Ուշադրությանն արժանի
Fox & Friends հաղորդման ժամանակ Գրեհեմը մեկնաբանել է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենի հրապարակած ԴՆԹ թեստի արդյունքները: Ուորենը թեստի արդյունքները հրապարակել էր բնիկ ամերիկացու իր ծագումն ապացուցելու համար: ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ նա 6-ից 10-րդ սերնդի հնդկացի է:
Fox-ի հաղորդավար Սթիվ Դուկին Հանրապետական սենատորին առաջարկել է ընդմիջել ու դադարից հետո ներկայացնել սենատորի սեփական գենետիկ անալիզի արդյունքները:
«Մենք կպարզենք՝ ով եք դուք իրականում», – ասել է Fox-ի մյուս հաղորդավար Բրայան Քիլմիդը:
«Ես, հավանաբար, իրանցի կլինեմ: Սարսափելի կլինի», -կատակել է Գրեհեմը:
«Իրանցիները շատ լավ մարդիկ են, ուղղակի նրանց առաջնորդներն են վատը», – ասել է Քիլմիդն՝ ակնհայտորեն փորձելով պարզաբանում մտցնել Գրեհեմի խոսքերից հետո:
«Այո, վատ առաջնորդներ: Ես Այաթոլլահի ճյուղին չեմ պատկանում», – ասել է Գրեհեմը՝ հավանաբար ի նկատի ունենալով Իրանի բարձրագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին:
Հանրապետական սենատորի դիտողությանն անմիջապես արձագանք է ստացել համացանցում:
Lindsey Graham jokes about taking a DNA test: “I’ll probably be Iranian. That’d be, like, terrible.” (via Fox) pic.twitter.com/8UiZpidbfS
— Kyle Griffin (@kylegriffin1) October 16, 2018
ԴՆԹ թեստի վերաբերյալ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի կատակը. «Ես հավանաբար իրանցի կլինեմ. Սարսափելի կլինի»: (via Fox) pic.twitter.com/8UiZpidbfS
Քայլի Գրիֆին (@kylegriffin1) հոկտեմբերի 16, 2018
Դերասանուհի Յարա Շահիդին Գրեհեմի խոսքերը «ռասիզմի ու այլատյացության բացահայտ դրսևորում է որակել»: Հպարտ իրանցիներ, այստեղ. https://t.co/HZTWGS9H7F. — Yara shahidi (@YaraShahidi) հոկտեմբեր 16, 2018
Sickening display of racism and bigotry. Proudly Iranian over here ?? https://t.co/HZTWGS9H7F
— Yara shahidi (@YaraShahidi) October 16, 2018
«Ծնողներս՝ ընտանիքիս մյուս անդամների հետ միասին, Իրանից ներգաղթել են ԱՄՆ… պարսկական ծագում ունենալու մեջ ի՞նչ վատ բան կա»,-ասել է CNN-ի հաղորդավար Օլիվեր Դարսին:
Both of my parents migrated to the US from Iran, along with much of my family. What’s wrong with having a Persian ancestry? This comment from Graham — and the casual way in which he delivers it and then laughs — is really off-putting. https://t.co/g97uYSiBQj
— Oliver Darcy (@oliverdarcy) October 16, 2018
«Գրեհեմի այդ մեկնաբանությունը, հատկապես ձևը, հետո էլ՝ ծիծաղը…իրապես թշնամական է»: https://t.co/g97uYSiBQj, Օլիվեր Դարսի (@oliverdarcy) Հոկտեմբեր 16, 2018.
«Որքան սարսափելի է, երբ նախնիներդ պատկանում են պատմության ամենամեծ քաղաքակրթություններից մեկին», -Թվիթերում գրել է MSNBC –ի հաղորդավար Ջո Սքարբորոն: «Աստվա՛ծ իմ, Լինդսի՛, գիրք կարդա»: https://t.co/OVUdPJtSxS
— Ջո Սքարբորո(@JoeNBC) Հոկտեմբեր 16, 2018
How terrible to have ancestors who belonged to one of the greatest civilizations in world history. Good God, Lindsey.
Read a book. https://t.co/OVUdPJtSxS— Joe Scarborough (@JoeNBC) October 16, 2018
Իրանի Ազգային Ամերիկյան խորհրդի նախագահ Ջամալ Աբդին նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, ի պատասխան սենատորի խոսքերին, որոնք նա ռասիստական է որակել:
«Սարսափելի կլինի, եթե ես իրանական ծագում ունենամ… Fox & Friends–ի եթերում սենատոր Գրեհեմի այս խոսքերը պարզապես զզվելի են», -ասվում է հայտարարության մեջ:
Առաջին անգամը չէ, երբ Գրեհեմը նման անընդունելի հայտարարություններ է անում իրանցիների մասին:
Հիմնվելով իր հոր լողավազանի սրահում ունեցած փորձի վրա՝ 2015-ին նա ասել է, – «Ես գիտեմ՝ իրանցիները ստախոս են»:
Եթե դուք իրանական ծագումից սարսափում եք և հավատում եք, որ բոլոր իրանցիները ստախոս են, ապա դուք անհույս ռասիստ եք ու ԱՄՆ Սենատում, որտեղ ձայներն ազդում են միլիոնավոր իրանցիների ու իրանական հսկայական սփյուռքի վրա, անելիք չունեք:
«Գրեհեմը պետք է իրանցիներից ներողություն խնդրի 2015-ին արված հայտարարության և Fox & Friends հաղորդման ժամանակ արած կատակի համար:
Իրանա-ամերիկյան համայնքը ռասիզմի այս դրսևորումը չի մոռանա, չի մոռանա նաև այն, թե որ կուսակցությունն է որդեգրել այդ ռասիզմը՝ մեր ընտանիքների մուտքն ԱՄՆ արգելափակելով:
Գրեհեմի քարտուղարի խոսքով՝ Աբդիի քննադատությունը տեղին չէ և սենատորի խոսքերը սխալ են ընկալվել:
«Գրեհեմին ճանաչողները գիտեն, որ նա մեծ հարգանքով է վերաբերվում իրանցիներին և հենց այդ հարգանքի պատճառով է, որ նա կոչ է անում տապալել Իրանի բռնակալ ռեժիմն «Իրանը կրկին հզորացնելու նպատակով»:
«Սենատոր Գրեհեմը տանել չի կարողանում իրանական ռեժիմը, որը ճնշում և ահաբեկում է իրանցի ժողովրդին: Իրանական ռեժիմը պետք է մոխրանա ու պատմության գիրկն անցնի»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: