Գունավոր հեղափոխություն Ռուսաստանո՞ւմ. Հավանաբար ոչ

Գունավոր հեղափոխություն Ռուսաստանո՞ւմ. Հավանաբար ոչ

Հոդվածի առանցքում

  • Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բռնկված բողոքի ցույցերը հուզել են նրանց, ովքեր անհանգստությամբ են սպասում հաջորդ զանգվածային ցույցերին, որոնք գունավոր հեղափոխությունը կբերեն Ռուսաստան: Նման կարճաժամկետ խաղերը հետաքրքիր շահարկումների տեղիք են տալիս, բայց չկա ավելի մեծ, երկարաժամկետ պատկերը: Նվազ կարևոր է, թե բողոքի ակցիան որևէ բան փոխել է, թե ոչ, քան տեսնելը, թե ինչպես են խաչվում երկու միտումներ՝ 2024-ի հաջորդության  հարցն ու Ռուսաստանի առաջին՝ իսկապես հետխորհրդային սերնդի հասունության մեջ մտնելը:

Ուշադրությանն արժանի

 

 

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բռնկված բողոքի ցույցերը հուզել են նրանց, ովքեր անհանգստությամբ են սպասում հաջորդ զանգվածային ցույցերին, որոնք գունավոր հեղափոխությունը կբերեն Ռուսաստան: Նման կարճաժամկետ խաղերը հետաքրքիր շահարկումների տեղիք են տալիս, բայց չկա ավելի մեծ, երկարաժամկետ պատկերը: Նվազ կարևոր է, թե բողոքի ակցիան որևէ բան փոխել է, թե ոչ (օրինակ ՝ թեկնածուներ գրանցվե՞լ են ավագանու ընտրություններին կամ կանխվե՞լ է զբոսայգում նոր եկեղեցի կառուցելը), քան տեսնելը, թե ինչպես են խաչվում երկու միտումներ՝ 2024-ի հաջորդության  հարցն ու Ռուսաստանի առաջին՝ իսկապես հետխորհրդային սերնդի հասունության մեջ մտնելը:

Ռուսները հակված են բողոքել, մասնավորապես, տնտեսական վատ ցուցանիշների դեմ, բայց այս վերջին ակցիաները տարբեր են:  Այս ցույցերը տեղի են ունենում այն քննարկումների ֆոնի վրա, թե ով է կառավարելու Ռուսաստանը, երբ Պուտինի կառավարման երկրորդ ժամկետը լրանա:  Պետք է հիշել, որ 2008-ից առաջ էլ, երբ որոշվում էր նախագահական ժամկետի սահմանափակումների հարցը, Ռուսաստանում անկարգություններ և անհանգստություններ էին: Այս անգամ այս գործընթացը սկսվում է շատ ավելի վաղ, մասնակիորեն այն պատճառով, որ Պուտինը ավելի մեծ է տարիքով (և, օրինակ, հիվանդության հավանականությունն ավելի մեծ է), և քանի որ Կրեմլի քաղտեխնոլոգները վերջին տասնմեկ տարիների ընթացքում դեռ չեն կարողացել ստեղծել կայուն քաղաքական գործընթաց, որը կարող է սահուն կերպով մշակել ղեկավարության անցումները:

Արդյո՞ք Սահմանադրությունը պետք է փոխվի՝ Պուտինին մինչև կյանքի վերջը պաշտոնավարելու հնարավորություն տալով, ինչպես դա արվեց Չինաստանում Սի Ցզինպինի համար: Արդյո՞ք Պուտինը պետք է հետևի Նուրսուլթան Նազարբաևի օրինակին, որի թիմն 2008-ին ընդունեց Պուտինի առաջարկված սցենարներից մեկը, որը հիմնված էր Սինգապուրում Լի Կուան Յուի համար մոտեցման վրա: Խոսքը Էմիտուսի պաշտոնի մասին է, որը հնարավորություն էր տալիս վերջնական վերահսկողություն իրականացնել: Ստեղծե՞լ միություն-պետություն Բելառուսի հետ, որը կղեկավարի Պուտինը:  Կամ արդյո՞ք ժամանակն է սերնդափոխության:

Քաղաքական բոլոր հարցերն ունեն հաղթողներ և պարտվողներ, և թե ինչպես է կկարգավորվի իրավահաջորդության հարցը, խիստ կարևոր, էքզիստենցիալ նշանակություն ունի Կրեմլի տարբեր կլանների համար: Այդ կլանների մի մասը և նրանց առաջնորդները լիովին կախված են Պուտինի հետ անձնական կապերից, ուստի նրա փոխարինման հեռանկարը բավականին ռիսկային է: Մյուսների համար իշխանափոխության ավելի ինստիտուցիոնալ համակարգի պահպանումը կպաշտպանի իրենց դիրքերը: Բողոքի ակցիաների առկայությունը, և թե ինչպես են դրանք վարվում, բռնաճնշումների ինչ աստիճանով նաև ռիսկեր ու հնարավորություններ է ստեղծում տարբեր խմբերի համար: Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն գործողությունները վտանգավոր են Կրեմլի որոշ շրջանակների համար, բայց հանդուրժվում են մյուսների կողմից, ովքեր հույս ունեն օգտագործել նրա բացահայտումները իրենց ներքին հակառակորդների դեմ:

Կարևոր է նաև բողոքի ցույցերի սերնդային բաղադրիչը: Լյուբով Սոբոլը, որը հանդես է եկել որպես մոսկովյան բողոքների հանրային դեմք, հանդիսանում է Generation P-ի մաս, որում այն ռուսաստանցիներն են, որոնք Պուտինի հետ են քաղաքական հասունացման եկել, որպես Ռուսաստանում  քաղաքական ամենահայտնի գործիչ ՝ լինի դա որպես նախագահ կամ վարչապետ: 1987-ին ծնված լինելով նա և շատ այլ բողոքողներ չունեն Խորհրդային Միության հիշողությունը և ունեն միայն մանկության հիշողություններ 90-ականների փլուզման մասին: Նա հասունության տարիք մտավ տնտեսական աճի և բարգավաճման վերադարձի ժամանակ:

Generation P-ի որոշ անդամների համար, որոնք ձգտում են վերականգնել Ռուսաստանի տեղն աշխարհում, Պուտինի փաստարկները, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանին զրկել արևի տակ իր տեղից, ռեզոնանսային է: Մյուսների համար, այնուամենայնիվ, Պուտինի երկարատև պաշտոնավարումը կասկածի տակ է դնում այն հարցը, թե ինչու է նրան անընդհատ անհրաժեշտ իշխանություն 2000-ին սկսած գործը ավարտելու համար: Պուտինը և նրա խորհրդականները 2000-ականների ընթացքում կառավարությունում կոռումպացված օլիգարխների և Ռուսաստանում ժողովրդավարությունը խեղաթյուրելու նրանց փորձերը նշում էին  որպես հիմնականսպառնալիք ուղղահայաց իշխանություն ստեղծելու համար: Բայց Ռուսաստանը ունի նոր օլիգարխներ և տնտեսությունը լճանում է, և քաղաքական ռեպրեսիաները չեն պատրաստվում փոխել այդ իրողությունները:

Բողոքի ակցիաները նաև ընդգծում են Կրեմլի համար կայուն երկարաժամկետ պլաններ գծելու թերությունները: 2000-ականների ընթացքում Պուտինի ներքին քաղաքականության գլխավոր խորհրդական Վլադիսլավ Սուրկովը վկայեց, որ իր Ռուսաստանի ապագայի համար իր ոգեշնչումն է Ճապոնիայի Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը կամ Հնդկաստանի Կոնգրես կուսակցությունը: Սրանք իշխող կուսակցություններն են, որոնք, այնուամենայնիվ, շահել են ընտրությունները և ունակ են կառավարել և միջնորդել ղեկավարության անցումները: Պուտինի Միասնական Ռուսաստան կուսակցությունը նման կառույց չէ: Այն ռուսական «ուժի կուսակցություն» է, որի հեղինակությունը միանշանակ չէ: Պետդումայի ընտրություններին առաջարկված բարեփոխումները՝ կուսակական թեկնածուների թիվը նվազեցնելու և անկախ թեկնածուներ առաջադրելու մասին, պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ ընտրողները շատ ավելի քիչ հավանական է, որ կքվեարկեն «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ցուցակի թեկնածուներին, նույնիսկ եթե նրանք պատրաստ են դեռ մանդատներ տալ Պուտինի թեկնածուներին:

Կրեմլը հիմա խնդիր ունի պահպանել քաղաքական գործընթացների վերահսկողությունը, որն ի վերջո, դեռ կախված է ընտրական լեգիտիմությունից: Բողոքի ցույցերը նախազգուշացում են խնդիրների մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment