Գոհաբանությունը՝ Հայաստանում
Հոդվածի առանցքում
- Հայաստանում իմ երկրորդ գոհաբանության տոնին շատ բան կա, որի համար շնոհրակալ եմ:
Ուշադրությանն արժանի
Չսփիք քաղաքի իր հովանավորների շնորհիվ Էմիլիան Քեմբրիջի համալսարանի ուսանող է: Հայաստանի լավագույններից մեկը դարձել է ամբողջ աշխարհից եկած այն 12 ուսանողներից մեկը, որոնց հնարավորություն է տրվել անասնաբուժություն սովորել ամենահին համալսարանում: Նրա ուսանողական թոշակն ամբողջության չի ծածկել ուսման վճարը, մնացած 10.000$-ը հավաքվել է հարևանների, ընկերների աջակցությամբ: Շատ շնորհակալ եմ Փեգիին ու Ջուդիին, այնքան ուրախ եմ, որ Խաղաղության Կորպուսում աշխատելուց հետո կենդանասեր երիտասարդ աղջիկը վեց տարի կսովորի ու կվերադառնա Հայաստան իր գիտելիքները գործանականում կիրառելու:
Էմիլիան այն բազմաթիվ երիտասարդներից մեկն է, որի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում շփվել եմ: Անահիտը բժիշկ է դառնալու, Ռոբերտը՝ ծրագրավորող, Մարտինը՝ գիդ, Նարեկն էլ երազում է բեմական ապագայի մասին: Վարդուհին իր սեփական շորերն է մոդելավորում:
Նրանք բոլորն էլ գիտեն, որ անգլերեը ոսկե ապագայի գրավականն է: Դա է պատճառը, որ անցած ամառ նրանք եկել էին Creative English հնգօրյա ճամբար՝ երրորդ օտար լեզվով խոսելու. ռուսերենը երեխաները սովորում են դպրոցում (խորհրդային կարգերից մնացած ժառանգություն է):
Մեր ուսանողները ճամբարից հեռացան այն մտքով, որ ամեն բան հնարավոր է և որ լեզվի իմացությունն իրենց համար աշխարհ է բացում:
Պատրաստվում եմ 2019թ.-ի Գոհաբանության տոնը նշել սեփական սեղանին, սեփական ընտանիքի հետ: Այս տարի գավաթս Չիսփիք քաղաքի համար եմ բարձրացնում, հաջորդ տարի՝ Հարավային Կովկասի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: