Գոլանի բարձունքների մասին Թրամփի հռչակագիրն ուղերձ է Ադրբեջանին

Գոլանի բարձունքների մասին Թրամփի հռչակագիրն ուղերձ է Ադրբեջանին

Հոդվածի առանցքում

  • 2019-ի մարտի 21-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը թվիթեց. «52 տարի անց ժամանակն է, որ ԱՄՆ ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա, որոնք ռազմավարական և անվտագության առումով կարևոր են Իսրայելի և տարածաշրջանային կայունության համար»: Անկախ դիրքորոշումներից, փաստարկներից և հիմնավորումից, թե ինչու է նման որոշում կայացրել, Թրամփի քայլն աննախադեպ է միջազգային քաղաքականության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Թրամի հայտարարությունը դեռ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը չի համարվում: Այնուամենայնիվ, քայլն արված է:

Ուշադրությանն արժանի

 

2019-ի մարտի 21-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը թվիթեց. «52 տարի անց ժամանակն է, որ ԱՄՆ ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա, որոնք ռազմավարական և անվտագության առումով կարևոր են Իսրայելի և տարածաշրջանային կայունության համար»:

Անկախ դիրքորոշումներից, փաստարկներից և հիմնավորումից, թե ինչու է նման որոշում կայացրել, Թրամփի քայլն աննախադեպ է միջազգային քաղաքականության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Թրամի հայտարարությունը դեռ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը չի համարվում: Այնուամենայնիվ, քայլն արված է: Թրամփը չեղարկեց անթույլատրելիությունը, որ պետությունները կարող են ուժով տարածքներ ձեռք բերել: Պետք չէ մոռանալ, որ Ծոցի առաջին պատերազմում Իրաքը փորձեց ուժով գրավել Քուվեյթը:

Թրամփը նաև հաշվի չի առել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497-րդ բանաձևը, որում նշված է. «…Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունն առ ոչինչ է առանց միջազգային իրավական աջակցության»: ՄԱԿ-ը մեկ այլ՝ 181-րդ բանաձևով ճանաչում է Պաղեստինի տարածքներում Իսրայելի անկախությունը: Միջազգային հարաբերություններում նման  կեղծավոր քայլերը բացահայտելու փոխարեն ինչ նպատակով է Թրամփը աջակցում Իսրայելին իր միակողմանի հռչակագրով, ինչպես կընկալեն այն տարածքային վեճեր ունեցող այլ պետությունները: Ինչ կլինի Քաշմիրի, Լեռնային Ղարաբաղի հետ: Սա լավ նախադեպ չէ Ադրբեջանի շահերի համար:

Օգտագործված փաստարկների հարաբերական համեմատություն է նկատվում Գոլանի բարձունքների և հայերի կողմից վերահսկվող ԼՂ միջև: Ադրբեջանի համար ավելի կարևոր է, թե ինչպես է Թրամփն արհամարհում միջազգայնորեն ճանաչված սահմանների հայեցակարգը: Սիրիայի սահմանները ճիշտ այդպիսին էին, մինչև որ Թրամփը խախտեց այդ կարգը: Նույն Թրամփը, որը ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել: Այն հիմքը, որով Ադրբեջանը պահանջում է հայկական Լեռնային Ղարաբաղը, տարածքային ամբողջականության հավակնությունն է: Ադրբեջանական մամուլը լի է հոդվածներով, որոնցում տարածքային ամբողջականության հայեցակարգը վերահաստատող պետությունների արձագանքներն են:

ԵԱՀԿ Մինսկի խումբն օգնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին: Միջնորդ եռյակում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիան են: Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը գրեթե առանց ուժ կիրառելու, նաև ձեռք բերեց վրացական տարածքներ և հիմա էլ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ աջակցում է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներում Իսրայելի սուվերենությունը: Բաքվի տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չեզոք չէ, երբ դրա անդամ երեք անդամներից երկուսն անտեսում են ինչպես տարածքային ամբողջականությունը, այնպես էլ ՄԱԿ-ի բանաձևերը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դառնում է պակաս կարևոր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար:

Հայաստանի կողմից բանակցողները կարող են օգտագործել Թրամփի հռչակագիրը՝ դուրս գալով ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններից և Հայաստանը կարող էր ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղը կցել իր տարածքին՝ այն հայտարարելով Հայաստանի անվտանգության և տարածաշրջանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: Ադրբեջանը կցնցվի նման քայլից, սակայն հետաքրքիր է, որ պաշտոնական Բաքուն լուռ է և որևէ կերպ չի մեկնաբանում Գոլանի բարձունքների մասին Թրամփի հռչակագիրը: Ինչու:

Իսրայելն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի քարոզչությունը: Այդ աջակցությունը դրսևորվում է մամուլում, հրատարակություններում: Ինչու է Իսրայելին հետաքրքրում Ադրբեջանը: Իսրայելն իր հում նավթի կեսը գնում է Ադրբեջանից և Ադրբեջանը վերջին տասնամյակում ձեռք է բերել 5 մլրդ դոլարի իսրայելական զենք: Սրանք հարմարավետ հարաբերություններ են և այս ամենից բացի Ադրբեջանը Իրանի հետ սահման ունի:

Արդյոք Թուրքիան հիմա անեքսիայի կենթարկի Հյուսիսային Կիպրոսը, որը նույնպես ձեռք է բերել ուժով: Թուրքական ինքնաթիռները հաճախ են երևում հունական կղզիների երկնքում, որոնց նկատմամբ ևս Անկարան հավակնություններ ունի: Եթե կարող է հարավ-արևմտյան Սիրիան վերցնել, ինչու ավելին չանել: 1920-ից Թուրքիան աչք է դրել Սիրիայի արևմուտքի հողերի վրա, որոնք ձգվում են մինչև Իրաքի Մոսուլ քաղաք: Թուրքիան այժմ պնդում է, որ իր զինվորները Սիրիայի հյուսիսում են անվտանգության նկատառումներով:

Միացյալ Նահանգների նախագահի հռչակագիրը հետևանքներ կունենա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment