Գլոբալ միգրացիայի ցուցանիշերն աճում են

Գլոբալ միգրացիայի ցուցանիշերն աճում են

Հոդվածի առանցքում

  • Հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում հինգ տարվա ընթացքում մոտ 80 մարդկանցից մեկը գաղթում է մեկ այլ երկիր, միաժամանակ այդ շարժման ավելի քան մեկ քառորդը վերադառնում է իրենց ծննդավայրերը: Գլոբալ միգրացիան դժվար է չափել, քանի որ տվյալները հաճախ բացակայում են զարգացող երկրներում և ճշգրիտ չեն մյուսների դեպքում: Ենթադրվում է, որ 67-87 միլիոն մարդ, այդ թվում փախստականներ, գաղթում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ, ինչը շատ բարձր ցուցանիշ է նախորդ գնահատականների համեմատ։

Ուշադրությանն արժանի

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում հինգ տարվա ընթացքում մոտ 80 մարդկանցից մեկը գաղթում է մեկ այլ երկիր, միաժամանակ այդ շարժման ավելի քան մեկ քառորդը վերադառնում է իրենց ծննդավայրերը:

Գլոբալ միգրացիան դժվար է չափել, քանի որ տվյալները հաճախ բացակայում են զարգացող երկրներում և ճշգրիտ չեն մյուսների դեպքում:

Բայց Միացյալ նահանգներում մի շարք հետազոտողներ ասում են, որ ստեղծել են մոդել, որը ցույց է տալիս մարդկանց միգրացիայի իսկական պատկերը: Նրանց խոսքերով, միաժամանակ հաշվի են առել մարդկանց ելքն ու մուտքը, ինչը նախորդ հետազոտություններում անտեսվել է:

Վաշինգտոնի համալսարանից Դոկտոր Ջոնաթան Ազոսն ասել է. «Քաղաքականությունը, որը հիմնված է երկիր ներս մտնող մարդկանց քանաքի վրա, անտեսում է այն փաստը, որ կան նաև մեծ թվով երկիրը լքող քաղաքացիներ»:

PNAS պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս ամբողջ աշխարհում 1990-2005թթ.-ի միգրացիայի գնահատականը: Խումբը նշել է, որ իրենց մոդելում արդյունքները համեմատել են Եվրոպայից ստացված  միգրացիոն բարձրորակ տվյալների հետ:

Նախորդ առաջատար համաշխարհային միգրացիոն գնահատականների առանցքային խնդիրն, ըստ Ազոսի, կապված է դիրքորոշման հետ, երբ ժամանակի ընթացքում տվյալ երկրի ներգաղթյալների թվի փոփոխությունը նշում էին, հաշվի չառնելով, որ հեռացողների հետ կան նաև վերադարձողներ: Արդյունքում շարժումը սխալ է գնահատվում, իսկ մոդելն այդ խնդիրը լուծում է:

Ենթադրում են, որ 67-87 միլիոն մարդ, այդ թվում փախստականներ, գաղթում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ, ինչը շատ բարձր ցուցանիշ է նախորդ գնահատականների համեմատ՝ 34-46 միլիոն մարդ կամ ամբողջ բնակչության 1.13%-1.29%-ը:

Հետազոտողները նշել են, որ ժամանակի ընթացքում փոխվել են հիմնական աղբյուրներն ու ուղղությունները: Օրինակ՝ Սաուդյան Արաբիայում սիրիացիների տեղաշարժը դեպի Թուրքիա 2010- 2015 թթ. եղել է «տարանցիկ» միգրացիայի հիմնական գործոնը: Մինչդեռ Սիրիայից Թուրքիա և Լիբանան սիրիացիների տեղաշարժը եղել է այդ ժամանակաշրջանում արտագաղթի ամենախոշոր շարժումներից մեկը:

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մինչ հինգ տարի ժամկետով նոր երկիր միգրացիան մարդկային շարժման մեծ մասն է կազմում, վերադարձի միգրացիան, երբ մարդիկ վերադառնում են իրենց ծննդավայրը, կազմում է միգրացիայի 26%- 31% -ը:

Այնուամենայնիվ, խումբն ընդունում է, որ նոր մոդելը սահմանափակումներ ունի, ներառյալ այն փաստը, որ տարբեր երկրներ անհատներից պահանջում են որոշակի ժամանակ այնտեղ մնալ որպես փախստականներ և յուրաքանչյուր երկրի փախստականների թվի վերաբերյալ տվյալները կարող են ճիշտ չլինել:

Խումբն ասում է, որ իրենց աշխատանքը կարող է օգնել հետազոտողներին ավելի խորանալ այն խնդիրների մեջ, որոնց պատճառով մարդիկ ստիպված են լինում գաղթել և օգնել նրանց կառուցելու կանխատեսելի մոդելներ:

Դոկտոր Նանդո Սիգոնան, միջազգային միգրացիայի և բռնի տեղահանման փորձագետը Բիրմինգհեմի համալսարանից, որը չի զբաղվում այդ հետազոտությամբ, ողջունել է ուսումնասիրությունը:

«Միգրացիոն հոսքերի գնահատումը չափազանց բարդ է: Տվյալները սահմանափակ են և թերի, հատկապես տնտեսապես թույլ զարգացած երկրներում: Սա նպաստում է արևմուտքում այն ընկալմանը, որ բոլոր միգրացիոն հոսքերը ուղղված են գլոբալ հյուսիս», – ասել է նա:

Ըստ նրա, չնայած նոր մոդելն ունի սահմանափակումներ, այն առաջարկում է գլոբալ միգրացիայի ավելի ավարտուն տեսակետ, միաժամանակ ցույց է տալիս շարժումը հարավային երկրների միջև և կարևորում վերադարձի զգալի թիվը: «Ի վերջո, – ասաց նա, – այն ցույց է տալիս մի աշխարհ, որն ավելի դինամիկ է և շարժման մեջ, քան նախկինում կարծում էին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment