Գերմանիայի ոստիկանությունը մտահոգ է հայ օրենքով գողերի ակտիվությամբ
Հոդվածի առանցքում
- «Շպիգել»-ը հաղորդում է, որ ծագումով Կովկասից կազմակերպված հանցավոր խմբերը հզոր կրիմինալ ենթակառուցվածքներ են ստեղծել Գերմանիայում:
Ուշադրությանն արժանի
«Շպիգել» թերթի տեղեկություններով, վերջին երեք տարում Գերմանիայի ոստիկանության մի քանի բաժանմունքներ գաղտնի գործողություն են իրականացրել` հայկական մաֆիայի անդամներին գտնելու և ձերբակալելու նպատակով: Հետախուզության ֆեդերալ ծառայութունը և Եվրոպոլն օգնել են հետաքննությունն իրականացնող սպաներին, սակայն գերմանական հետախուզությունը խորհուրդ է տվել չընդունել Գերմանիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության օգնությունը, քանի որ չեն բացառվում օրենքով գողերի և Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների միջև կապը:
Հայկական հանցավոր խմբերի պարագլուխների անունները չեն հրապարակվում, բայց Շպիգելը նրանց բնորոշում է որպես ռուսական-եվրասիական ծագումով կազմակերպված խմբի բարձրաստիճան հեղինակություններ:
Պարբերականը նաև նշում է, որ հակառակ օրենքով գողերի դեմ պայքարում ներգրավված մեծաթիվ ոստիկանների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, ոստիկանությունը դեռ իրական հաջողություն չի գրանցել:
Գերմանիայում հայկական մաֆիան սկսել է գործել 2014-ից` Էրֆուրթ քաղաքում 20014-ի հուլիսին երկու կրիմինալ խմբավորումների միջև հրաձգությունից հետո: Այնուամենայնիվ, հակառակ եղած ապացույցներին, քննության արդյունքները դեռ չեն հասել մեղադրանքների առաջադրման փուլին և դատավարության:
Ինչպես ավելի վաղ գրել էր The CrimeRussia–ն, Իսպանայում ոստիկանությունն ավելի հաջողակ է հայկական մաֆիայի դեմ գործելիս: Մի քանի ամիս առաջ, Իսպանիայի 6 շրջաններում մասշտաբային հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել էր 140 կասկածյալ, որոնց թվում 6 օրենքով գող: Բոլոր նրանք, ըստ կատարած հանցագործությունների, մեղադրվել են զենքի և թմրանյութերի անօրինական վաճառքի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման հոդվածներով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: