«Գազպրոմ»-ի օպերատորը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

«Գազպրոմ»-ի օպերատորը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի հարկային մարմինները քրեական գործ են հարուցել երկրի ազգային գազաբաշխիչ ընկերության դեմ, որը պատկանում է ռուսական «Գազպրոմին»՝ մեղադրելով հայ օպերատորին միլիոնավոր դոլարների հարկային պարտավորություններից խուսափելու մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ուշադրությանն արժանի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին քրեական գործ է հարուցվել՝ պնդելով, որ «Գազպրոմ Արմենիան» իր ծախսերն ավելացրել է և միտումնավոր  նվազեցրել իր շահույթի մասին տեղեկությունը 2016 և 2017 թթ.: Սա ենթադրաբար հանգեցրել է «մի քանի միլիարդ դրամի» հետ կապված հարկային պարտավորությունների կատարումից խուսափմանը:

«Քրեական գործը նոր է սկսվել», – ասաց ՊԵԿ-ի քննչական բաժնի պետ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Գազպրոմ Արմենիա» -ի ղեկավարները մինչ օրս պաշտոնապես չեն մեղադրվել:

ըստ Arka News գործակալության՝ «Գազպրոմ Արմենիա»-ն հարկատուների ցուցակում երկրորդն է: 2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է 62.5 մլն դոլար հարկ` 2017 թվականի 66.4 մլն դոլարի դիմաց:

«Գազպրոմ Արմենիա» -ի գլխավոր գործադիր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հերքեց մեղադրանքները`անվանելով դրանք «անհիմն»: Նա ասում է, որ ՊԵԿ-ի հայտարարությունը վնասում է ընկերության հեղինակությանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերին ՊԵԿ-ից ստացել է համապատասխան գովասանագիր:

Քրեական գործը հայաստանյան օպերատորի դեմ առաջ է քաշվել ծանր պահին: Թադևոսյանը նշեց, որ ընկերությունը բանակցում է ռուսական բանկի հետ 150 մլն դոլար վարկ ստանալու հարցը` մարելու իր նախկին վարկերը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը թույլ կտա ընկերությանը տարեկան 2.4 մլն դոլարով կրճատել ծախսերը:

Ըստ 2016 թվականի հայ-ռուսական համաձայնագրի, ռուսական «Գազպրոմը» իր հայաստանյան մասնաճյուղ «Գազպրոմ Արմենիա»-ին հազար խորանարդ մետր գազը վաճառում է 150 դոլարով: «Գազպրոմ Արմենիան» վաճառում է այն տնային տնտեսություններին՝ մեկ հազար խորանարդ մետրի դիմաց ստանալով մոտ 300 դոլար:

Հայաստան-Ռուսաստան գազային համաձայնագրի ժամկետը լրանում է դեկտեմբեր ամսին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment