ԲՓ․ Հարավային գազի միջանցքի ծախսերը կկազմեն մինչև 40 միլիարդ դոլար

ԲՓ․ Հարավային գազի միջանցքի ծախսերը կկազմեն մինչև 40 միլիարդ դոլար

Հոդվածի առանցքում

  • Լոնդոն․ Հարավային գազի միջանցքի կառուցումը, որն Ադրբեջանից գազը կբերի Եվրոպա, խնայողություններից հետո կարժենա մինչև 40 մլրդ դոլար, ասել է Բրիթիշ Փեթրոլիումի ավագ պաշտոնյան։

Ուշադրությանն արժանի

Հարավային միջանցքի մասով ԲՓ փոխնախագահ Ջոզեֆ Մրֆին ասել է, որ 2013-ի դեկտեմբերին, երբ վերջնական որոշում կայացվեց ներդրում կատարել, բյուջեն 45 միլիարդ դոլար էր կազմում։

«Խնայողություններն առաջին պլան եկան, և ամենակարևորը ժամանակացույցի մեջ: Այսպիսի մեգանախագծերը հաճախ են հետ ընկնում ժամանակացույցից։ Բայց այն, թե ինչպես են պահպանվել ժամկետները, գերծախսեր կամ չնախատեսված ծախսեր չեն եղել »,- ասել է Մրֆին։

Մրֆին ասել է, որ նախագիծն ամբողջացնելու համար դեռ աշխատանք կա անելու, TAP-ը և TANAP-ի որոշ հատվածներ դեռ պետք է ավարտին հասցվեն։ TANAP-ի խոսնակը տեղեկացրել է, որ TANAP-ը և TAP-ն արդեն միացվել են Թուրքիա-Հունաստան սահմանին։ Չնայած TANAP-ի որոշ մասեր Թրակիայի հատվածում դեռ մնում են չավարտված։

Նավթի գինն ընկել է

Մրֆին ասել է, որ այլ գործոններ նպաստեցին, որ Հարավային գազի միջանցքի վերջնական արժեքն իջնի՝ ներառյալ ոլորտի անկումը, որը վրա հասավ 2014-ին։

«Մենք սկսեցինք նախագիծը, երբ նավթի գներն ընկան,- ասել է նա՝ չնայած դրան աշխատանքները սկսեցին 2014-ի հունվարին,- այնպես որ, մենք անմիջապես շահույթ չստացանք ավելի ցածր մատակարարման շղթայից»։

Մրֆին ասել է, որ TANAP-ը «գերազանցեց» սպասումները՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նախագիծը ստեղծելիս միջանցքի այդ հատվածը ամենախնդրահարույցներից էր համարվում։ Փոխարենը պարզվեց Իտալիայի հատվածն ավելի բարդ իրագործելի է։ Կասկածներ կային, թե արդյոք Իտալիան կշտկի իր հատվածը, երբ կառավարական նոր կոալիցիան իշխանության եկավ մայիսին և գազատարը միանգամից «անիմաստ» անվանեց։ Մրֆին ասել է, որ հիմա կառավարության համար ավելի տեսանելի են գազատարի օգուտները։

TAP-ի մարտահրավերները, ընդլայնումները

Չնայած TAP-ի ազգային աջակցությունն ապահովված է, դեռ որոշ խնդիրներ կան տեղական մակարդակում, միկրոթունելի նախագծման աշխատանքներում, որը TAP-ն ափ դուրս կբերի։

«Որոշ իրավական մարտահրավերներ կան միկրոթունելի մասով, իրավական և քրեական, որոնց առնչվել են TAP-ը և Իտալիայի կառավարությունը, իտալական շրջանները, որոնք և կշարունակեն հաղթահարել»,-ասել է Մրֆին։

Նա ավելացրեց, որ ափամերձ Իտալիայում ամռան ամիսներին աշխատանքները սահմանափակվել են։ Սա նշանակում է, որ միկրոթունելի աշխատանքները մինչև մյուս ամառ պետք է արագացվեն։ Ինչևէ, TAP-ով Իտալիա գազ հասնելու թիրախային տարեթիվը 2020-ն է։ Պլաններ կան ապագայում ընդլայնել միջանցքը՝ հավելյալ ճնշման միջոցով։

Ադրբեջանական պետական Socar-ն այս նախագծի բոլոր էլեմենտներում գործընկեր է, ինչպես Բրիթիշ Փեթրոլիումը։ Դրանով ակնկալվում է, որ լրացուցիչ և էժան գազն այս ցանցով դուրս կգա Ադրբեջանից։

«Բազմաթիվ ուսումնասիրություններ կան, նախագծեր և համաձայնագրեր, որոնք ստորագրվել են Ադրբեջանի հետ և առաջարկում են ավելի շատ ադրբեջանական գազ»,- ասել է նա։

Հետագայում կարող են օգտվել նաև գազի այլ աղբյուրներից՝ Թուրքմենստան, Իրան, Քրդստան կամ Միջերկրածովյան Արևելք։ Բայց, ինչպես Մրֆին է ասում, ԲՓ-ի համար առաջնայնությունը հիմա նախագիծն իր նախնական տեսքով ավարտին հասցնելն է։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment