Բրեքսիթը նորից հետաձգվում է

Բրեքսիթը նորից հետաձգվում է

Հոդվածի առանցքում

  • Բրեքսիթի շոուն ավելի ու ավելի անհեթեթ է դառնում: ԵՄ -ի անդամ պետությունը, որը ցանկանում է հեռանալ, բայց չի կարողանում կազմակերպվել ու գնալ կարգ ու կանոնով, այժմ կարող է ստիպված լինել մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Այն խորհրդարանի, որի հետ նրանք չեն ուզում կապ ունենալ: Զարմանալի չէ, որ բարդ Բրեքսիթի կողմակիցներն առաջարկում են օգտագործել այս առիթը  և ընտրություններից հետո սաբոտաժի ենթարկել Եվրամիությունը ներսից: ԵՄ-ն այժմ փորձում է իրավիճակի անհեթեթությունը փրկել Բրեքսիթի ճկուն հետաձգմամբ, որն էլ հնարավոր է համարում որոշ պայմաններով:

Ուշադրությանն արժանի

Բրեքսիթի շոուն ավելի ու ավելի անհեթեթ է դառնում: ԵՄ -ի անդամ պետությունը, որը ցանկանում է հեռանալ, բայց չի կարողանում կազմակերպվել ու գնալ կարգ ու կանոնով, այժմ կարող է ստիպված լինել մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Այն խորհրդարանի, որի հետ նրանք չեն ուզում կապ ունենալ:

Զարմանալի չէ, որ բարդ Բրեքսիթի կողմակիցներն առաջարկում են օգտագործել այս առիթը  և ընտրություններից հետո սաբոտաժի ենթարկել Եվրամիությունը ներսից: ԵՄ-ն այժմ փորձում է իրավիճակի անհեթեթությունը փրկել Բրեքսիթի ճկուն հետաձգմամբ, որն էլ հնարավոր է համարում որոշ պայմաններով:

Եթե բրիտանացիները վերջնականապես կհամաձայնեն, որ Բրեքսիթի համար անհրաժեշտ է համաձայնագիր, նրանք կարող են հեռանալ արդեն հաջորդ ամսվա սկզբին, բայց ոչ ուշ, քան հոկտեմբերի 31-ը: Հարց, թե ինչու էր անհրաժեշտ այս սահամանփակումը, չի բարձրացվել:

Ամբողջությամբ առանձնացված խորհրդարանով և վարչապետով, որը չունի իշխանություն և աջակցություն, Բրիտանիան պետք է դրական արձագանքի ԵՄ առաջարկին և չպետք է խոչընդոտի ԵՄ-ի աշխատանքը տուրբուլենտային երեք ամիսների ընթացքում:

Բրյուսելում ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին մի ամբողջ գիշեր ԵՄ-ն թելադրում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Բրեքսիթի հետաձգման պայմանները՝ որոշելու, թե Լոնդոնը կհեռանա առանց պայմանագրի ուրբաթ օրը կամ պայմանագրովգ մի քանի ամիս անց:

Հարցն այն է, թե արդյոք Բրեքսիթի համաձայնագիրը կվավերացնեն երկու կողմերը նոր վերջանաժամկետից առաջ: Եվ պատասխանը դարձյալ անորոշ է: Շատ հավանական է, որ աբսուրդի շոուն շարունակվի: Արդեն հստակ է, որ կասկածների դեպքում հոկտեմբերին Բրեսքիթը կարող է ևս մեկ անգամ հետաձգվել, քանի որ ԵՄ-ն չի ցանկանա պատասխանատու լինել կոշտ Բրեքսիթի համար:

Բրիտանական կառավարության համար նվազ աբսուրդային որոշումը կլինի Հոդված 50-ի չեղարկումը: Այդ դեպքում ՄԵծ Բրիտանիան, որպես ԵՄ անդամ երկրի, կունենա աշխարհի ամբողջ ժամանակը իրավիճակը վերագնահատելու, ԵՄ հետ Բրեքսիթի նոր համաձայնագիր քննարկելու համար:

Կոշտ Բրեքսիթի կողմանկիցների աղմուկը բարձր էր: Թերեզա Մեյը պետք է հրաժարական տար Հոդված 50-ը չեղարկելուց հետո, բայց նա արդեն իսկ առաջարկել է անել այդ քայլը:

Բիզնեսի և քաղաքացիների համար անորոշությունը պահպանվում է: Ամեն ինչ օդում կախված է, ինչը թունավոր միջավայր է ստեղծում ներդրումների համար:

Մինչև հիմա ԵՄ 27 անդամ երկրները միասնական էին Բրեքսիթի հարցում: Բայց այս միասնությունն այժմ սկսել է ճաքեր տալ: Ֆրասիան դեմ է հետաձգմանը՝ հակառակ մյուսների դիրքորոշմանը:

Ինչպես Թերեզա Մեյը, Ֆրանսիան ցանկանում էր, որ Բրեքսիթը կայանա հունիսի 30-ին՝ մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները: Գերմանիան առաջարկում էր հետաձգել Բրեքսիթը մինչև դեկտեմբեր կամ մարտ:

Արդյունքում եղավ փոխզիջում, որն օբյեկտիվորեն չի կարող արդար լինել: Ամեն ինչ կորոշվի հոկտեմբերին:

Եվ այս Բրեքսիթն արդեն անուն ունի՝ Halloween Brexit՝ հոկտեմբերի վերջին գիշերը հոգիներն ու ուրվականներն են փողոցներ դուրս գալիս: Կարո՞ղ է սա լավ նշան լինել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment