Բոլթոնի Կովկասում ստուգում է տրամադրությունները` ամերիկյան շահերն առաջ տանելու նպատակով

Բոլթոնի Կովկասում ստուգում է տրամադրությունները` ամերիկյան շահերն առաջ տանելու նպատակով

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախագահի` Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի, հոկտեմբերի 24-ին ժամանել է Ադրբեջան: Նա տարածաշրջանային այց է կատարում և կլինի նաև Հայաստանում ու Վրաստանում: Փորձագետներն այս այցը մեկնաբանում են որպես Իրանին մեկուսացնելու ջանքերի շարունակություն:

Ուշադրությանն արժանի

Երեքշաբթի Բոլթոնը Ռուսաստանում էր` հակառակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առկա լարվածությանը:

Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որը նկատել է` Ադրբեջանը սերտ գործակցում է ԱՄՆ հետ որոշ ոլորտներում, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում:

Վառելիքային հանածոներով հարուստ Ադրբեջանը նպատակ չունի անդամակցել ռազմական կամ քաղաքական որևէ դաշտինի, սակայն ակտիվ է և բաց գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում: Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին աջակցելու համար:

Տեղական մամուլը մեջբերեց Բոլթոնի խոսքի այն հատվածը, որում ադրբեջանցի պաշտոնյան բարձր գնահատականի է արժանացնում Աֆղանստանում իրականացվող գործողություններին Ադրբեջանի մասնակցությունը, և ասում է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն:

Մամեդյարովը Բոլթոնին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացից: Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ստատուս քվոն անընդունելի և անկայուն է:

Ադրբեջանցի նախարարն անցած շաբաթ հարցազրույց էր տվել  EURACTIV-ին և ասել, որ «հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին հեռացնի իր զորքը Ադրբեջանի օկուպացված տարածքներից և մարդիկ, որոնք ստիպված էին հեռանալ այդ տարածքներից, պետք է վերադառնան»:

Հանդիպմանը կողմերը քննարկել են էներգետիկ, տրանզիտ և տրանսպորտային նախագծերի իրականացումը, որոնք նախաձեռնել է Ադրբեջանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծին և Հարավային գազային միջանցքին:

Էներգետիկ համաշխարհային շուկայում Ադրբեջանի ակտիվ դերը պահպանելը ԱՄՆ-ի համար կարևոր է, ասել է Բոլթոնը:

Հարավային գազային միջանցքին աջակցում են միաժամանակ ԵՄ-ն և ԱՄՆ-ն: 2020-ին կավարտվի դրա կառուցումը և դրա գործարկմամբ Եվրոպան կկարողանա առաջին անգամ արևելքից` ռուսականից բացի այլ աղբյուրից գազ ներկրել:

Այնուամենայնիվ Հարավային գազային միջանցքը Գազպրոմի համար իրական սպառնալիք չէ, քանի որ այն տարեկան Ադրբեջանից դեպի Եվրոպա կտեղափոխի միայն 10 մլրդ խորանարդ մետր գազ: Համեմատության համար Գազպրոմը պատրաստվում է դեպի Եվրոպա իր արտահանումների ծավալը հասցնել տարեկան 199 մլրդ խորանարդ մետրի:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել համատեղ հետարքրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ավանդական դիվանագիտությունը բավարար չէ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար, The Washington Time-ում հրապարակված իր հոդվածում գրել է Caspian Group Holdings-ի գլխավոր տնօրեն Ռով Սոբհանին և հավելել, որ Բոլթոնը պետք է օգտագործի իր այցը Միացյալ Նահանգներին վերահաստատելու հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ և արդար կարգավորման ԱՄՆ հանձնառությունը:

Ըստ Eurasianet-ի, Բոլթոնն իր կովկասյան տուրում ակնկալում է կենտրոնանալ Իրանի վրա: Սա այն երկիրն է, որը Թրամփի ադմինիստրացիան համառորեն փորձում է մեկուսացնել: Կայքը Բոլթոնին ներկայացրել է որպես Իրանի հարցում փորձառու գիշատիչ, որը Սպիտակ տան վարչակազմում առաջամարտիկ էր` Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու հարցում:

Իրանի հետ Կովկասի երեք երկրներն իրականում լավ հարաբերություններ ունեն: Մասնավորապես  Հայաստանի դեպքում, Իրանը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սահմանները փակ են:

Ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևն ասել է, որ դժկամությամբ կմիանա Իրանի դեմ ամերիկյան արշավին: Դա կարող է սխալ մեկնաբանվել Թեհրանում և Բաքուն չի ուզում վտանգել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները:

Լոնդոնում ապրող և Հայաստանին վերաբերող թեմաներ վերլուծող Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի տեսանկյունից, կա իրական հնարավորություն` հավասարակշռելու Ռուսաստանի հետ հարաբերությունները` ԱՄՆ-ի հետ ակտիվ գործակցությամբ մի կողմից, և Իրանի հետ` մյուս կողմից: Սա նշանակում է, որ Հայաստանը Իրանի հետ ռազմավարական կապերը զարգացնում է` լինելով թափանցիկ ԱՄՆ-ի հետ կապված մտադրությունների հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment