Բոլթոնը Հայաստանին զգուշացնում է՝ հեռու մնալ Սիրիայի ռազմական գործողություններից
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթ պաշտոնական այց կատարեց Երևան, դրանից առաջ կարճ կանգառ էր կատարել Մոսկվայում, հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուշադրությանն արժանի
Հայաստանում Բոլթոնն իր այցը սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ: Նրանք քննարկել են մի շարք թեմաներ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և սիրիական պատերազմը:
Լսելով Սիրիայում Հայաստանի ուղարկելիք հումանիտար առաքելության մասին՝ ամերիկացի պաշտոնյան Հայաստանի վարչապետին զգուշացրել է չներգրավվել այդ երկրի ռազմական գործողություններին:
«Վարչապետը նշել է, որ Հայաստանի օգնությունը ռազմական չէ, կլինի միայն մարդասիրական: Կարծում եմ դա կարևոր է: Այս պահին ցանկացած երկրի համար սխալ կլինի սիրիական հակամարտության մեջ ներգրավվելը: Այնտեղ արդեն կան 7 կամ 8 տարբեր կողմեր: Նրանցից որևէ մեկում հայտնվելը մեկ այլ երկրի համար սխալ կլինի»,- ասել է Բոլթոնը վարչապետի հետ իր հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ-ն որոշ դաշնակից և թշնամի երկրների արդեն զգուշացրել է՝ չմասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին, քանի դեռ քաղաքական կարգավորում չկա:
Հակառակ այս զգուշացումներին, Ռուսաստանը, Իրանը և Չինաստանն արդեն սկսել են Սիրիայում վերականգնողական աշխատանքը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: