Բոլթոնը հակաիրանական արշավով մտնում է Կովկաս

Բոլթոնը հակաիրանական արշավով մտնում է Կովկաս

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն այցելում է Կովկաս, որտեղ ակնկալվում է, որ կփորձի տարածաշրջանի երեք կառավարություններին ներգրավել Իրանի իզոլացման ուղղությամբ Վաշինգտոնի արշավում: Բայց Կովկասում առաջնորդները, զգուշանալով Թեհրանին հակադրվելուց, հավանաբար առաջ կտանեն իրենց սեփական հետաքրքրությունները այն վարչակազմի հետ հարաբերություններում, որն արդեն երկար ժամանակ անուշադրության է մատնել տարածաշրջանը:

Ուշադրությանն արժանի

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքու կժամանի հոկտեմբերի 24-ին` Երևան և Թբիլիսի ժամանելուց առաջ: Դա կլինի Թրամփի վարչակազմից ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան: Երեք երկրներից ոչ մեկն այժմ ԱՄՆ դեսպան չունի և քաղաքական գործիչները բողոքում են ամերիկյան ներկայության պակասից:

Բոլթոնն ասել է, որ իր այցի ընթացքում կկենտրոնանա տարածաշրջանային այցերին վերաբերող հարցերի վրա: Այցից առաջ ռադիոհաղորդավար Հյու Հիվիթին նա ասել է` Կովկաս է գնում տեսնելու այն նշանակալի աշխարհագրական դերը, որ ունի այդ տարածաշրջանը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում:

Բոլթոնը, մասնավորապես, պատրաստվում է կենտրոնանալ Իրանի ուղղությամբ: Այն երկրի, որը պահպանում է լավ հարաբերություններ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ, բայց որը Թրամփի վարչակազմն ագրեսիվ կերպով փորձում է մեկուսացնել: Բոլթոնն Իրանի հարցում իսկական գիշատիչ է: Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու որոշման եռանդուն պաշտպաններից է:

«Չեմ կարող պատկերացնել, թե Իրանից բացի ուրիշ ինչ կարող է նա քննարկել Կովկասում»,- ասել է Կարնեգի կենտրոնի փորձագետ Պոլ Սթրոնսկին, Վաշինգտոնում թինք թանքի ժամանակ:

«Անցած ամիս ՄԱԿ-ում Թրամփը կոչ արեց Իրանի դեմ միջազգային քայլեր ձեռնարկել, բայց նրա կոչը հիմնականում մնաց անհետևանք: Հիմա Բոլթոնը փորձում է Կովկասում և Մոսկվայում ստանալ աջակցություն` իրանական ազդեցության դեմ»,- ասել է Կովկասում աշխատած, հիմա թոշակի անցած ԱՄՆ դեսպան Քերի Քավանոն:

Իրանի դեմ դիվանագիտական և տնտեսական երկարաժամկետ արշավում Վաշինգտոնը փորձում է ստիպել այլ երկրների ևս սահմանափակել Թեհրանի հետ առնչությունները: Բայց Կովկասի երկրները հակված են Թեհրանի հետ զարգացնել հարաբերությունները և սա պայմանավորված է աշխարհագրական հարևանությամբ: Հատկապես Հայաստանի դեպքում Իրանի նշանակությունը կենսական է, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են:

«ԱՄՆ-ի միջամտության և ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով այդ երկրները չեն զարգացրել այնքան ջերմ տնտեսական հարաբերություններ, որքան կարող էին` հաշվի առնելով աշխարհագրական նման հարևանությունը: Բայց նրանք միշտ կարողացել են դիմադրել հարաբերությունները դադարեցնելու առաջարկներին, քանի որ պարզապես այլ տարբերակ չունեն»,- ասել է Քավանոն:

Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Կովկասի և Իրանի հարցում նույն քաղաքականությունը: «ԱՄՆ քաղաքականությունը այժմ այնքան խճճված է, որ շատ դժվար է հասկանալ: Գործող վարչակազմն անում է մեծ հայտարարություններ, ապա հետևողականության հարցում չի լինում հստակություն: Բայց, անշուշտ, Բոլթոնն ու Թրամը Իրանի հարցում ամուր են և, գուցե, նրանք անցնեն երկրորդ փուլին»,- ասել է Սթրոնսկին:

Ամեն դեպքում ավելացող ճնշումը բարդացնում է Կովկասի երկրների առանց այդ է բարդ աշխարհագրական դիրքը:

«Միջուկային համաձայնագրից դուրս գալով ԱՄՆ-ն այդ երեք երկրներին դրեց բարդ իրավիճակում: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սարսափելի վատթարացումն առավել դժվարացրեց հավասարակշռություն պահպանելու նրանց փորձերը, հյուսիսի ուղղությամբ նրանք նույն իրավիճակում են»,- ասել է Սթրոնսկին:

Թեև Իրանը Բոլթոնի օրակարգի առաջնահերթությունն է, Կովկասում նրա զրուցակիցները կփորձեն բանակցությունները հեռու տանել Իրանից և առաջ քաշել իրենց առաջնահերթությունները:

Թբիլիսիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչները չեն ուզի ներքաշվել ԱՄՆ-Իրան հակամարտության մեջ` փոխարենը նախընտրելով օրակարգը կենտրոնացնել անվտանգության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցերի վրա, ասում է Վրաստանի քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կորնելի Կակաչիան:

«Վրաստանը շարունակում է մնալ ԱՄՆ նախաձեռնությունների կողմնակիցը: Սակայն Ռուսաստանից մշտապես ճնշման պատճառով չի կարող վտանգել իր ազգային շահը, ինչը նշանակում է պրագմատիկ և հավասարակշռված հարաբերություններ ունենալ Իրանի հետ: Այսպիսով, ինչպես վերջին տասնամյակում, Թբիլիսին կփորձի գտնել նուրբ հավասարակշռություն իր տարածաշրջանային շահերի և Արևմուտքի միջև»,- ասել է Կակաչիան:

Նույն տրամաբանությամբ ադրբեջանական կողմը, հավանաբար, կձգտի ԼՂ հարցում Հայաստանի հետ ունեցած հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ-ի ավելի շատ միջամտություն, ասել է ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևը: «Ադրբեջանը դժկամությամբ է վերաբերում ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը միանալու առաջարկին: Դա կարող է սխալ մեկնաբանվել Թեհրանում և Բաքուն չի ուզում վնասել Իրանի հետ հարաբերությունները: Լեռնային Ղարաբաղի հարցը կլինի Բոլթոնի հետ քննարկումների օրակարգի գլխավոր հարցը, բայց դժվար է ԱՄՆ-ից ակնկալել ավելի շատ նոր նախաձեռնություններ»,- ասել է Շիրիևը:

Հայաստանում Բոլթոնը կհանդիպի նոր ղեկավարության հետ, որը խոստացել է դրամատիկ ներքին ռեֆորմներ է խոստացել, բայց որը մինչ օրս արտաքին քաղաքական ուղղությամբ ոչ մի նշանակալի որոշում չի կայացրել: Երևանը դեռ փորձում է ձևակերպել վարչակազմի հետ վարվելակերպի ռազմավարություն, ժողովրդավարացման և առավել իրատեսական մոտեցումներով` հիմնված է ընդհանուր շահերի և համարժեք գործողությունների վրա: Հայաստանի տեսանկյունից, կա մի իրական հնարավորություն հավասարակշռելու Ռուսաստանի հետ հարաբերությունները` ԱՄՆ-ի հետ ակտիվ գործակցությամբ մի կողմից, և Իրանի հետ` մյուս կողմից: Սա նշանակում է, որ Հայաստանը Իրանի հետ ռազմավարական կապերը զարգացնում է` լինելով թափանցիկ ԱՄՆ-ի հետ կապված մտադրությունների հարցում»,- ասել է Լոնդոնում ապրող և Հայաստանին վերաբերող թեմաներ վերլուծող Էդուարդ Աբրահամյանը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment