Բոլթոնը թիրախավորում է Ռուսաստանը և Իրանը, իսկ արդյոք Հայաստանը պատահակա՞ն զոհ է

Բոլթոնը թիրախավորում է Ռուսաստանը և Իրանը, իսկ արդյոք Հայաստանը պատահակա՞ն զոհ է

Հոդվածի առանցքում

  • Կասպից ծովից դեպի ձախ ընկած տարածաշրջան Ջոն Բոլթոնի այցն իր աշխարհիկ քաղաքակրթության հեղինակության շնորհիվ թողեց աշխարհաքաղաքական վթարի հետևանքներ: Նույնիսկ Վաշինգտոն Բոլթոնի վերադարձից հետո հյուրընկալողները փորձում են ընկալել նրա այցի իրական նպատակ:

Ուշադրությանն արժանի

Ինչպես սպասվում էր, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը Հարավային Կովկասի պետություններ Իրանը մեկուսացնելու ջանքերի շրջանակում էր:

Բոլթոնն այցելեց բոլոր երեք երկրները՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Թբիլիսիում և Բաքվում իր հրապարակային հայտարարությունները քիչ թե շատ զարմանալի չէին: Երևանում էր, որ նա մի շարք սադրիչ մեկնաբանություններ արեց:

Իրանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ զգայուն է, քանի որ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը հանգեցրել է արևելքից՝ Ադրբեջանի հետ և արևմուտքից՝ Թուրքիայի հետ սահմանների փակմանը: Այսպիսով, Իրանի հետ հարավային սահմանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի:

Նախկինում՝  նույնիսկ Թեհրանի դեմ ամենախիստ պատժամիջոցների կիրառման դեպքում, ԱՄՆ-ը հակված էր այլ կերպ նայել Հայաստան-Իրան հարաբերություններին, հասկանում էր, որ Հայաստանը չունի այլ տարբերակ: Հիմա Բոլթոնը ընդգծեց՝ մոտեցումը կարող է փոխվել:

«ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Իրանի վրա, ուստի հայ-իրանական սահմանը «կդառնա լուրջ խնդիր », – ասել է Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը: «Մենք մտադիր ենք ճնշել Իրանին, քանի որ կարծում ենք՝ Մերձավոր Արևելքում և աշխարհում նրա վարքագիծը պետք է փոխել»:

Բոլթոնը խոստովանել է, որ հասկանում է, թե ինչու է Իրանը անհրաժեշտ Հայաստանին, զուգահեռաբար նշել է՝ խնդիրը վերջնական կլուծվի, եթե վերջ դրվի Ադրբեջանի հետ հակամարտությանը:

Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «ներկայիս հանգամանքները կարևորում են Հայաստանի և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փոխհամաձայնությամբ կարգավորելու համար: Երբ դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը, անգամ՝ հայ-թուքականը»:

Դա տեխնիկապես հնարավոր է, բայց հայկական շրջանակներում բացասաբար է ընկալվում այն մոտեցումը, որ Իրանին մեկուսացնելու ԱՄՆ քաղաքականության շրջանակում Երևանը ստիպված է հստակեցնել իր համար ռեալ սպառնալիք ներկայացնող Ադրբեջանի հետ հարաբերությունները:

«Ջոն Բոլթոնը կամ որևէ մեկը այդ հարցով չի կարող խոսել իմ անունից: Նրանք շարժվում են այն տրամաբանությամբ, որ իբր ղարաբաղյան հարցում ունեն որոշակի սեփականություն և հիմա փորձում են այն վաճառել ինձ, առանց իմ կարծիքը հարցնելու», – ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բոլթոնի այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բոլթոնի ղարաբաղյան դիվանագիտությանը հաջորդեց ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի հակասական հարցազրույցը: Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հարցում որքան քիչ հայեր են պատրաստ փոխզիջումների:

«Իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է օկուպացված տարածքների որոշ հատվածի վերադարձ», – ասել է Միլսը EVN Report- ի լրատվական կայքին:

Թեև դա էլ տեխնիկապես ճիշտ է, սակայն Միլսի և Բոլթոնի հայտարարությունները Երևանում ուժեղացրեցին ընկալումը, որ Փաշինյանի կառավարության դեպի Արևմուտք կատարած քայլերը ընկալվում են համակրանքի բացակայությամբ: Բացի այդ, Թրամփի վարչակազմը Կովկասով քիչ է հետաքրքրված: Բոլթոնի առաջարկած դրամատիկ քայլերի դիմաց Վաշինգտոնը Հայաստանին շատ բան չի փոխհատուցի:

«Տպալված և վտանգավոր հայ-թուրքական արձանագրություններից հետո Միացյալ Նահանգները Հայաստանի վրա ճնշում են գործադրում՝ ամերիկյան տարածաշրջանային շահերով առաջնորդվելու», – Բոլթոնի այցի վերաբերյալ գրել է ամերիկահայ «Ասբարեզ» լրատվական կայքը:

Այս մոտեցմանը արձագանքեցին նախկին վարչակարգի անդամներ: Ֆեյսբուքյան գրառման մեջ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քննադատեց «Փաշինյանի ամերիկյան ֆիասկոն» և դժգոհություն հայտնեց, որ «Բոլթոնը ոչ միայն կրկնեց ադրբեջանական թեզը, թե Հայաստանը մեղավոր է հայ-ադրբեջանական սահմանի շրջափակման հարցում, այլև արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը»:

Կովկասում գտնվելու ընթացքում Բոլթոնը նաև հայտարարեց Հայաստանին կամ Ադրբեջանին զենք վաճառելու ԱՄՆ քաղաքականության հնարավոր վերանայման մասին: Դա, իհարկե, ավելի կօգնի Ադրբեջանին, քանի որ Բաքուն ամերիկյան զենքերը միջոցներ ունի: Դրանք ռուսական զենքերից թանկ են:

Այնուամենայնիվ, առաջարկը ներկայացվեց Երևանին խրախուսելու համար: «Ինչպես ասել եմ վարչապետին, եթե հարցը վերաբերում է ռուսական ռազմական տեխնիկայի և ԱՄՆ ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, ապա մենք նախընտրում ենք վերջինս: Մեր զինատեսակներն ավելի լավն են, քան ռուսներինը», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բոլթոնը:

Բոլթոնը նաև անդրադարձել է Հայաստանի այն հայտարարությանը, որ սակրավորների փոքրիկ խումբ կուղարկվի Սիրիա՝ ականազերծման աշխատանքներ իրականացնող Ռուսաստանին օգնելու համար:

«Այս պահին սխալ կլիների որևէ մեկի ներգրավվումը սիրիական հակամարտությանը: Արդեն կան … յոթ, թե ութ տարբեր ռազմական ​​կողմեր: Որևէ այլ երկրի ներգրավվումը սխալ է», – ասել է Բոլթոնը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:

Կրեմլը, բնականաբար, դրական չարձագանքեց Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու Բոլթոնի փորձերին: Երևանը Մոսկվայի ամենամոտ դաշնակիցն է Կովկասում, Հայաստանը մեծապես կախված է սուբսիդավորվող ռուսական զենքից:

Բոլթոնի հեռանալուց հետո ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ՝ քննադատելով արտաքին հարաբերություններում «պատմական անցյալը» թոթափելու մասին Հայաստանին վերաբերող ամերիկյան հղումը:

«Բոլթոնը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում պատմական կլիշեներից: Հազիվ թե նրան անհանգստացնում է այն փաստը, որ դա ենթադրում է Հայաստանի ավանդական բարեկամությունը Ռուսաստանի հետ», – ասել է ՌԴ ԱԳՆ-ն` անվանելով այս պահանջը «խայտառակ»:

Հայտարարությունը շարունակվում է. «Ի դեպ, Ջոն Բոլթոնի երևանյան ոչ բոլոր հայտարարություններն են արժանի քննադատության: Հոկտեմբեր 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հրաշալի մի մեկնաբանություն է արել. « Կարծում եմ, որ դա իրոք հիմնարար է Հայաստանի համար ինքնիշխանությունը լիակատար իրականացնելու և արտաքին ազդեցությունից կախյալ չլինելու համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment