Բլոքչեյն տեխնոլոգիաների Բլոքթեք ընկերությունը հայտարարում է Ֆրանսիական համալսարանի հետ նոր գործակցության մասին. Կբացվի Հայաստանի առաջին բլոքչեյն ակադեմիական լաբորատորիան

Բլոքչեյն տեխնոլոգիաների Բլոքթեք ընկերությունը հայտարարում է Ֆրանսիական համալսարանի հետ նոր գործակցության մասին. Կբացվի Հայաստանի առաջին բլոքչեյն ակադեմիական լաբորատորիան

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ում հիմնված Բլոքթեք ընկերությունը հայտարարեց, որ համագործակցում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ՝ տեղում բլոքչեյն առաջին ակադեմիական լաբորատորիա հիմնելու համար:

Ուշադրությանն արժանի

Երկու կողմն էլ պնդում է, որ այս նոր լաբորատորիան ուսումնասիրելու է կրիպտո-տնտեսության մեջ բլոքչեյն տեխնոլոգիաների ազդեցությունը՝ համագործակցելով համալսարանի ֆինանսների և իրավունքի ֆակուլտետի հետ, ինչպես նաև նոր ձևավորված ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի:

«Ուսումնասիրությունը կվերաբերի ապակենտրոնացված կիրառական ճարտարապետությանը՝ ներառյալ սմարթ պայմանագրերի զարգացում, ծառայություններ և կրիպտո-տնտեսության նախագծում»:

Լաբորատորիայի մասին որոշ մանրամասներ է բացահայտել Բլոքթեքի գլխավոր գործադիր տնօրեն Նիք Սպանոսը.

«Բլոքչեյնի ծաղկումով կոմերցիալիզացված վստության միանգամայն այլ էկոհամակարգ է ձևավորվում: Կրիպտո-տնտեսությունը հովանոց է, որով մենք ուսումնասիրում ենք մարդու վարքագիծը և համակարգերի նախագծումը մեր նոր՝ ապակենտրոնացված աշխարհում: Ֆրանսիական համալսարանը կատարյալ գործընկեր է այս կարևոր ոլորտն ուսումնասիրելու համար»:

Հաղորդվել է նաև, որ Բլոքթեք-Ֆրանսիական համալսարան գործակցությամբ ուսանողները կկարողանան մասնակցել բլոքչեյնի և կրիպտո-տնտեսության մասին դասընթացների՝ տեխնիկական և բիզնես տեսանկյունից: Նրանց կառաջնորդեն ոլորտի լավագույն մասնագետները: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Քրիստինա Սարգսյանը, որը նաև համալսարանի ծրագրերի համակարգողն է, ավելացրել է.

«Տեխնոլոգիան Ֆրանսիական համալսարանը հաջորդ տասնամյակ ուղեկցող գլխավոր առաջնահերթությունն է: Մեզ համար պատիվ է աշխատել Բլոքթեքի հետ: Վստահ ենք, որ սա մեծապես կընդլայնի մեր ուսանողների հնարավորությունները»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment