Բիլլ Զախարկիվ. Այցելություն Հայաստան` գինու մշակույթի օրրան

Բիլլ Զախարկիվ. Այցելություն Հայաստան` գինու մշակույթի օրրան

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը, գուցե գինու ծննդավայրն է, բայց ամեն հինը նորացվում է: Երկիրը հնագույն գինեգործության վերածնունդ է ապրում:

Ուշադրությանն արժանի

Երբ ասացի, որ ես գնում եմ Հայաստան, մեծ մասը հարցնում էր՝ ինչու: Ես ասում էի, որովհետև դա գինու ծննդավայրն է:

Սև և Կասպից ծովերի միջև ընկած Կովկասյան այս մեծ տարածաշրջանը համարվում է գինեգործության մեջ օգտագործվող խաղողի տարբեր տեսակների օրրանը: Ըստ Վահե Քուշգիրյանի, ում շատերը համարում են ժամանակակից հայկական գինու կնքահայր, գենետիկական նշանները ցույց են տալիս, այս տարածաշրջանն է գինեգործության բնօրրանը:

2007 թվականին Հայաստանում հայտնաբերվել է հնագիտական վայր, որը հայտնի է որպես Արենի-1 գինու գործարան: Այն աշխարհում ամենահինն է, գործել է մ.թ.ա. 4000 թվականին: Չնայած տարածաշրջանում հայտնաբերվել են ավելի հին կավե անօթներ, դա էր գինեգործական սարքերով աշխատող գինու գործարանը, ներառյալ՝ կավե ամֆորները: Բրածո բուսական նյութի գենետիկական հետազոտությունից պարզվել է, որ դա խաղողի արենի տեսակն է, որը ժամանակակից հայկական կարմիր գինուն տեսակներից մեկն է:

Թեև Հայաստանը որպես հանրապետություն, գոյություն ունի ընդամենը 100 տարի, հայերը հպարտանում են գինեգործության վաղ պատմության մեջ իրենց նախնիների ունեցած դերի համար: Տարածաշրջանի պատմության ընթացքում նրանք խաղող են աճեցրել ու գինի պատրաստել, իհարկե, ոչ առանց մարտահրավերների:

Հայաստանի գինու և գինեգործության հիմնադրամի տնօրենի տեղակալ Ֆրունզ Հարությունյանի խոսքով՝ հայկական գինեգործության ոսկե ժամանակաշրջանը եղել է մ.թ.ա. 500-ից մինչև մ.թ. 500 թվականները: 13-րդ դարից հետո ամեն ինչ դժվարացավ, քանի որ հայերը ապրում էին տարբեր, հիմնականում՝ մահմեդական կայսրությունների ներքո: Գինեգործությունը վերադարձավ 1828 թվականին, երբ տարածաշրջանը դարձավ Ռուսաստանի կայսրության ազդեցության գոտի:

«Դա ինչ-որ չափով փրկեց Հայաստանի գինեգործությունը, -ասաց Հարությունյանը»:

Գինուց բացի, զարգացավ նաև կոնյակագործությունը: 1918 թ., ռուսական հեղափոխությունից հետո Հայաստանը դարձավ անկախ պետություն, սակայն 1922 թ. այն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում: Խորհրդային Միության պլանային տնտեսությունում Հայաստանը հռչակվեց կոնյակ արտադրող, իսկ նրա հյուսիսային հարևան Վրաստանը՝ գինի արտադրող:

Այդ ժամանակահատվածում Հայաստանի 300-ից ավելի տեղական սորտից շատերն անտեսվեցին՝  հօգուտ Խորհրդային Միության ստեղծած խաղողի նոր տեսակների, որոնք բարձր բերքատվություն էին ապահովում գինեգործության համար: Դրան հետևեց տեղական գինիների սպառման անկում:

Խորհրդային Միությունը փլուզվելով՝ խնդիրը չկարգավորվեց: Հայաստանը 1991 թ. Անկախություն հռչակեց, բայց պատերազմում էր հարևան Ադրբեջանի հետ: Հաջորդ 10-15 տարիները դժվար էին, քանի որ երկիրը դուրս էր գալիս աղքատությունից:

Այսպիսով, եթե դուք երբեք չեք լսել հայկական գինու մասին, ապա այն պատճառով, որ աշխարհի հնագույն գնեգործության մշակույթն այսօրվա ամենաերիտասարդներից մեկն է:

Մեկ շաբաթ անցկացրեցի երկրի խաղողի այգիներում, գինի խմեցի Հայաստանի մայրաքաղաքի սրճարաններում ու ռեստորաններում: Հայերի մեծ մասը, ում հետ զրուցեցի, ներկա ժամանակաշրջանը համարում էին հայկական գինու վերածնունդ, և դա 700 տարի հետո, ինչը բավական երկար ժամանակ է:

Ի տարբերություն նոր երկրների, Հայաստանը հարուստ է խաղողի տեղական տեսակներով, հրաբխային և կրաքարային հողերով ու բարձրադիր խաղողի այգիներով, որոնք թույլ են տալիս աճեցնել բարձրորակ գինու խաղող: Երկիրը գինու աշխարհում ավելի յուրահատուկ տեղ ստեղծելու հնարավորություն ունի: Ինչ գինիներ են դրանք և ինչ մարտահրավերներ են դրանց սպասվում: Դրանք եզակի են և ես այդ մասին կգրեմ հաջորդ շաբաթ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment