Բելոռուսը հրաժարվում է ռուբլիով առևտուր անել Ռուսաստանի հետ

Բելոռուսը հրաժարվում է ռուբլիով առևտուր անել Ռուսաստանի հետ

Հոդվածի առանցքում

  • Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ռուսական ռուբլիով իրականացվող արտաքին առևտուրը:
  • Երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին, երբ Բելոռուսը հրաժարվեց միանալ Եվրոպային ուղղված ՌԴ պատասխան պատժամիջոցներին, իսկ ՌԴ-ն անսպասելիորեն հրաժարվեց մթերքեր ներմուծել Բելոռուսից:
  • Մեկ օրվա ընթացքում ռուբլու ռեկորդային անկումը ստիպեց Պուտինին խոստովանել, որ երկիրը տնտեսական անկման եզրին է և այն հաղթահարելու համար կպահանջվի 2 տարի:

Ուշադրությանն արժանի

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարեց դադարեցնել ռուսական ռուբլիով իրականացվող արտաքին առևտուրը: Չնայած, որ Բելոռուսը հանդիսանում է ՌԴ ամենամերձավոր դաշնակիցներից մեկը, այն այսուհետև արտաքին առևտուրը իրականացնելու է միայն ԱՄՆ դոլլարով և եվրոյով: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ընդունեց, որ ՌԴ-ն կանգնած է տնտեսական անկման եզրին:

«Ռուսական ռուբլին անկում է ապրում: Դա մեր արտահանման շուկայի 40 տոկոսն է, և մենք կարող ենք լուրջ կորուստներ ունենալ: Այսպիսով, ի՞նչ կարող ենք մենք անել: Ահա սա է ՌԴ-ի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. երկուսն էլ մեր գործընկերներն են»,- ասաց Լուկաշենկոն կառավարությանը Մինսկում  հինգշաբթի գիշերը:

«Կորուստներից խուսափելու նպատակով մենք պետք է ՌԴ-ի հետ առևտուրը իրականացնեք ոչ թե ռուբլիով, այլ դոլլարով: Հենց դոլլարով մենք կվճարենք ՌԴ-ին մատակարարված էլեկտրոէներգիայի համար: Մենք պետք է այնպես կազմակերպենք առևտուրը ՌԴ-ի հետ, որ նրանք էլ մեզ վճարեն դոլլարով և եվրոյով»,- նշեց Լուկաշենկոն:

Լուկաշենկոն, որին հաճախ անվանում են «Եվրոպայի վերջին բռնապետ», մոտ հարաբերություններ ունի Կրեմլի հետ: Նա նույնիսկ հյուրընկալել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագախ Պերտո Պորոշենկոյի միջև տեղի ունեցած միակ հանդիպումը: Այնուամենայնիվ, Լուկաշենկոն նույնպես մի շարք պատճառներով դուրս եկավ ՌԴ-ի դեմ:

Վերջերս երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին այն պատճառով, որ Բելոռուսը հրաժարվեց միանալ Եվրոպային ուղղված ՌԴ պատասխան պատժամիջոցներին: Ցանկանալով պատժել իր արևմտյան դաշնակցին` ՌԴ-ն անսպասելիորեն հրաժարվեց ներմուծել մթերքեր և կաթնամթերքներ Բելոռուսից:

Լուկաշենկոն կարծում է, որ դա Բելոռուսի կառավարության սխալն էր, որը պետք էր ավելի վաղ անցնել դոլարով և եվրոյով վճարումներին:

Բելոռուսի ղեկավարը նշեց, որ եթե ՌԴ-ն պնդի ռուբլիով առևտուր իրականացնել, ապա այդ առևտուրը կիրականացվի «այդ օրը և այդ ժամին առկա փոխարժեքով»:

Լուկաշենկոն, ով իշխանության գլուխ է կանգնած 1994-ից և միշտ հանդիսացել է Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցը, վերջերս իր մտահոգությունն է հայտնում տնտեսական ապակայունացման համար, և այս շաբաթ այդ խնդիրը անվանեց «Բելոռուսի համար կարևորագույն առաջնայնությունը»:

Բելոռուսական Նավինի օրաթերթը գրում է, որ Լուկաշենկոյի որոշումը ՌԴ հետ անցնել դոլարային կամ եվրոյով առևտրի, կարող է լուրջ հարված հասցնել ՌԴ գործարար և սպառող շրջանակներին:

Մեկ օրվա ընթացքում ռուբլու ռեկորդային անկումը` ավելի քան 1998թ. տնտեսական ճգնաժամի ընթացքում, ստիպեց Պուտինին խոստովանել, որ երկիրը տնտեսական անկման մեջ է և այն հաղթահարելու համար կպահանջվի 2 տարի:

Լուկաշենկոն դեռևս չի մեկնաբանում, թե ինչպես է նրա նոր առևտրային քաղաքականությունը ազդելու Բելոռուսի Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու գործընթացի վրա, որը սկսելու է գործել հաջորդ տարի և ներառելու է Ղազախստանը, ինչպես նաև Հայաստանը և Ղրղզստանը, որոնք սպասում են, որպեսզի հիմնադիր պետությունները վավերացնեն նրանց անդամակցությունը:

Եվրասիական Տնտեսական Միության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն այս տարվա սեպտեմբերին արդենիսկ բացառել է միևնույն տարադրամի ստեղծման հնարավորությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment