Բելառուսը Հայաստանին առաջարկում է վերելակների համատեղ արտադրություն սկսել
Հոդվածի առանցքում
- Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանում ուղևորատար տրանսպորտի նորոգման աշխատանքներին և առաջարկել է Հայաստանի հետ միասին սկսել վերելակների արտադրություն: Այս հարցերը քննարկել են Բելառուսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունվարի 31-ին: Ըստ Անդրեյչենկոյի, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը շարունակում է աճել և նա համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է գործակցության մակարդակը բարձրացնեն և համատեղ ծրագրեր սկսեն:
Ուշադրությանն արժանի
Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանում ուղևորատար տրանսպորտի նորոգման աշխատանքներին և առաջարկել է Հայաստանի հետ միասին սկսել վերելակների արտադրություն: Այս հարցերը քննարկել են Բելառուսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունվարի 31-ին:
Ըստ Անդրեյչենկոյի, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը շարունակում է աճել և նա համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է գործակցության մակարդակը բարձրացնեն և համատեղ ծրագրեր սկսեն: «Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ավտոբուսային պարկի թարմացմանը, ինչպես նաև վերելակների փոփոխման ծրագրին», – ասել է նա: Mogilevliftmash ընկերության պատվիրակությունը ծրագրում է այցելել Հայաստան մոտ ապագայում և Անդրեյչենկոյի խոսքով Բելառուսը հույս ունի հասնել Հայաստանում վերելակների համատեղ արտադրության որոշման:
Բելառուսը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, և այդ գործում ներդրում ունի միջխորհրդարանական հանձնաժողովը: Անդրեյչենկոն հուսով է, որ այդ հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կկայանա 2019-ին: Նրա խոսքով, խորհրդարանականները կարող են թարմացնել տարածաշրջանային գործակցության օրակարգը: Անդրեյչենկոն հույս է հայտնել, որ Երևանի և Մինսկի միջև եղբայրական հարաբերություններն ամրագրող համաձայնագրի վրա աշխատանքները կարագացվեն:
Արմեն Ղևոնդյանն ընդգծել է, որ պատրաստ է աջակցել բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական գործակցությունն ու մարդկային կոնտակտները: Դեսպանը գործակցության լայն հեռանկար է տեսնում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Թեգեր՝
Սեղմագիր՝
Բաժին՝ ԱՊՀ, Հայաստան, տնտեսություն