Բառերի պատերազմ․ Իսրայելը և Թուրքիան բախման ճանապարհին են

Բառերի պատերազմ․ Իսրայելը և Թուրքիան բախման ճանապարհին են

Հոդվածի առանցքում

  • Երբեմնի դաշնակիցների հարաբերությունները շարունակվում են լարվել, միտում, որը ցույց չի տալիս բարելավման նշան: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող խոսքի պատերազմը ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի կոշտ, քանի որ առաջիկա ամիսներին երկու երկրներում էլ կընթանան ընտրություններ։ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, որի արդյունքում «կոտորածի ենթարկվեցին քուրդ կանայք եւ երեխաներ քրդական գյուղերում»: Դրան նախորդել էր Անկարայի արտգործնախարարի հայտարարությունը, ով Նեթանյահուին անվանել էր «մեր օրերի սառնասիրտ մարդասպան» , ով պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների կոտորածի, երեխաների վրա ռումբեր նետելու համար: ԱՄՆ-ում գտնվող թուրք փորձագետ Սելիմ Սազակը պնդում է, որ բացասական երկխոսությունը կշարունակվի, քանի որ երկու երկրների ղեկավարները իրենց քաղաքական արշավների ընթացքում կարող են ճնշման ենթարկվել աջակողմյան ուժերի կողմից: «Դա ընտրություններին բնորոշ ելույթներ են, դա տարվա այդ շրջանն է», - ասել է նա։ «Կարծում եմ Նեթանյահուն և Էրդողանը կկրկնապատկեն ազգայնական հռետորությունը»: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պայքարելու է մարտին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Իր հերթին Նեթանյահուն, որը ապրիլին կփորձի վերընտրվել, խոցելի է իրավիճակի վատթարացման պատճառով և քննադատության է ենթարկվում «Համասի» հետ հրադադարի հաստատման համար Գազայի հատվածի սահմանին ամիսներ շարունակ տևած բռնություններից հետո: Ստամբուլի քաղաքային համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Մուզաֆֆեր Սենելեն կանխատեսում է, որ գերակշռող դիսկուրսը կակտիվանա: «Կողմերը զզվում են միմյանցից, քանի որ երկու ղեկավարները պոպուլիստներ են, որոնք այս հակամարտությունը դարձնում են հանրային սպառման միջոց ...»: Երկու երկրների միջեւ կապերը արդեն բավականին վատթարացել են ամռանը: Էրդողանը որակել է Իսրայելին որպես ապարտեիդ պետություն, իսկ Նեթանյահուն քննադատել է Թուրքիայի նախագահին Համասին աջակցելու համար, որը համարվում է ահաբեկչական խմբավորում Արեւմուտքի կողմից: Twitter- ում ընթացած տհաճ խոսքերի փոխանակումը հանգեցրեց դիվանագետների փոխադարձ հեռացմանը, օրինակ, որը կարող է ցույց տալ, թե ինչպես բանավոր վեճերը կարող են զգալի հետեւանքներ ունենալ: Այդուհանդերձ, RAND- ի Իսրայելի գծով հետազոտող եւ հատուկ խորհրդատու Շիրա Էֆրոնը չի նախատեսում երկկողմանի հարաբերությունների ընդհատում: «Ավելի վատ ճգնաժամեր են տեղի ունեցել երկու երկրների միջեւ եւ կապերը պահպանվել են», - գրել է The Media Line- ին վերջինս: «Դիվանագիտական մակարդակով ես չեմ կանխատեսում լուրջ փոփոխություն, առանց քաղաքական առաջնորդների փոփոխության կամ (հավանական չէ) իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացում առաջընթացի, որը անցյալում բարելավել էր իսրայելա-թուրքական հարաբերությունները»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերման հեռանկարի մասին բարդացնում է Երուսաղեմի եւ Անկարայի միջեւ իրավիճակը: Մինչ Վաշինգտոնը ձգտում է Էրդողանից ստանալ հավաստիացում քրդական ջոկատների վրա չհարձակվելու մասին, առաջարկվող արագ հեռացումը հնարավորություն կտա Թուրքիային իրականացնել դա: Թուրքիան Սիրիայի քրդական YPG- ին դիտարկում է որպես արգելված PKK- ի մաս, որը Թուրքիայում տասնամյակներ շարունակ ապստամբություն է վարում եւ որակվում որպես ահաբեկչական խմբավորում: Ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից նաեւ թույլ կտա Իրանին մեծացնել իր ազդեցությունն այստեղ, մի բան, որին Նեթանյահուի կառավարությունը կտրուկ դեմ է, սակայն դա ընդունելի է Անկարայի համար: «Այժմ, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս և Էրդողանն այն մարդն է, ով խոսում է Թրամփի հետ, Իսրայելը հայտնվել է դժվար կացության մեջ», - ասել է Սազակը: Մեկ այլ կարևոր պահերից է այս տարվա վերջում Իսրայելից Հունաստան եւ Կիպրոս անցնող գազամուղի վերաբերյալ պայմանագիրն է, որը նախատեսվում է կնքել այս տարում: Այս երկու պետությունները երկար տարիներ լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ: Ստամբուլի Քաղաքական կենտրոնի Մերձավոր Արեւելքի գծով վերլուծաբան Սիմոն Վադդմանը The Media Line- ին ասել է, որ 7 միլիարդ դոլարի ծրագրեր դժվար թե իրականացվեն: «Շատ բան կա, որ պետք է անել, ոչ միայն վարչական խնդիրների առումով, այլեւ որոշում ընդունելու, թե ինչ նպատակներ են հետապնդվում», - ասել է նա: Չնայած դիվանագիտական առճակատմանը, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը մնում է ակտիվ: Դրան մասնակից ընկերությունները կոչ են անում իրենց կառավարություններին չխանգարել իրենց նույնիսկ կոշտ քննարկումների պարագայում: «Քանի դեռ [Նեթանյահուն եւ Էրդողանը] գտնվում են իշխանության, անձնական տարաձայնությունները, անհատական թշնամանքը շատ ուժեղ է», - եզրափակեց Սազաքը: «Սակայն դա չի կարող խոչընդոտել բիզնեսին եւ բիզնեսի միջեւ փոխհարաբերություններին, մարդկանց, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ »: Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Ուշադրությանն արժանի

Երբեմնի դաշնակիցների հարաբերությունները շարունակվում են լարվել, միտում, որը ցույց չի տալիս բարելավման նշան:

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող խոսքի պատերազմը ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի կոշտ, քանի որ առաջիկա ամիսներին երկու երկրներում էլ կընթանան ընտրություններ։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, որի արդյունքում «կոտորածի ենթարկվեցին քուրդ կանայք եւ երեխաներ քրդական գյուղերում»: Դրան նախորդել էր Անկարայի արտգործնախարարի հայտարարությունը, ով Նեթանյահուին անվանել էր «մեր օրերի սառնասիրտ մարդասպան» , ով պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների կոտորածի, երեխաների վրա ռումբեր նետելու համար:

ԱՄՆ-ում գտնվող թուրք փորձագետ Սելիմ Սազակը պնդում է, որ բացասական երկխոսությունը կշարունակվի, քանի որ երկու երկրների ղեկավարները իրենց քաղաքական արշավների ընթացքում կարող են ճնշման ենթարկվել աջակողմյան ուժերի կողմից:  «Դա ընտրություններին բնորոշ ելույթներ են, դա տարվա այդ շրջանն է», – ասել է նա։ «Կարծում եմ Նեթանյահուն և Էրդողանը կկրկնապատկեն ազգայնական հռետորությունը»:

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պայքարելու է մարտին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։

Իր հերթին Նեթանյահուն, որը ապրիլին կփորձի վերընտրվել, խոցելի է  իրավիճակի վատթարացման պատճառով և քննադատության է ենթարկվում «Համասի» հետ հրադադարի հաստատման համար Գազայի հատվածի սահմանին ամիսներ շարունակ տևած բռնություններից հետո:

Ստամբուլի քաղաքային համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Մուզաֆֆեր Սենելեն կանխատեսում է, որ գերակշռող դիսկուրսը կակտիվանա: «Կողմերը զզվում են միմյանցից, քանի որ երկու ղեկավարները պոպուլիստներ են, որոնք այս հակամարտությունը դարձնում են հանրային սպառման միջոց …»:

Երկու երկրների միջեւ կապերը արդեն բավականին վատթարացել են ամռանը: Էրդողանը որակել է Իսրայելին որպես ապարտեիդ պետություն, իսկ Նեթանյահուն քննադատել է Թուրքիայի նախագահին Համասին աջակցելու համար, որը համարվում է ահաբեկչական խմբավորում Արեւմուտքի կողմից:

Twitter- ում ընթացած տհաճ խոսքերի փոխանակումը հանգեցրեց դիվանագետների փոխադարձ հեռացմանը, օրինակ, որը կարող է ցույց տալ, թե ինչպես բանավոր վեճերը կարող են զգալի հետեւանքներ ունենալ:

Այդուհանդերձ, RAND- ի Իսրայելի գծով հետազոտող եւ հատուկ խորհրդատու Շիրա Էֆրոնը չի նախատեսում երկկողմանի հարաբերությունների ընդհատում: «Ավելի վատ ճգնաժամեր են տեղի ունեցել երկու երկրների միջեւ եւ կապերը պահպանվել են», – գրել է The Media Line- ին վերջինս: «Դիվանագիտական ​​մակարդակով ես չեմ կանխատեսում լուրջ փոփոխություն, առանց քաղաքական առաջնորդների փոփոխության կամ (հավանական չէ) իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացում առաջընթացի, որը անցյալում բարելավել էր իսրայելա-թուրքական հարաբերությունները»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերման հեռանկարի մասին բարդացնում է Երուսաղեմի եւ Անկարայի միջեւ իրավիճակը:

Մինչ Վաշինգտոնը ձգտում է Էրդողանից ստանալ հավաստիացում քրդական ջոկատների վրա չհարձակվելու մասին, առաջարկվող արագ հեռացումը հնարավորություն կտա Թուրքիային իրականացնել դա: Թուրքիան Սիրիայի քրդական YPG- ին դիտարկում է որպես արգելված PKK- ի մաս, որը Թուրքիայում տասնամյակներ շարունակ ապստամբություն է վարում եւ որակվում որպես ահաբեկչական խմբավորում:

Ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից նաեւ թույլ կտա Իրանին մեծացնել իր ազդեցությունն այստեղ, մի բան, որին Նեթանյահուի կառավարությունը կտրուկ դեմ է, սակայն դա ընդունելի է Անկարայի համար:

«Այժմ, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս և Էրդողանն այն մարդն է, ով խոսում է Թրամփի հետ, Իսրայելը հայտնվել է դժվար կացության մեջ», – ասել է Սազակը:
Մեկ այլ կարևոր պահերից է այս տարվա վերջում Իսրայելից Հունաստան եւ Կիպրոս անցնող գազամուղի վերաբերյալ պայմանագիրն է, որը նախատեսվում է կնքել այս տարում: Այս երկու պետությունները երկար տարիներ լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ:

Ստամբուլի Քաղաքական կենտրոնի Մերձավոր Արեւելքի գծով վերլուծաբան Սիմոն Վադդմանը The Media Line- ին ասել է, որ 7 միլիարդ դոլարի ծրագրեր դժվար թե իրականացվեն: «Շատ բան կա, որ պետք է անել, ոչ միայն վարչական խնդիրների առումով, այլեւ որոշում ընդունելու, թե ինչ նպատակներ են հետապնդվում», – ասել է նա:

Չնայած դիվանագիտական առճակատմանը, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը մնում է ակտիվ: Դրան մասնակից ընկերությունները կոչ են անում իրենց կառավարություններին չխանգարել իրենց նույնիսկ կոշտ քննարկումների պարագայում:

«Քանի դեռ [Նեթանյահուն եւ Էրդողանը] գտնվում են իշխանության, անձնական տարաձայնությունները, անհատական թշնամանքը շատ ուժեղ է», – եզրափակեց Սազաքը: «Սակայն դա չի կարող խոչընդոտել բիզնեսին եւ բիզնեսի միջեւ փոխհարաբերություններին, մարդկանց, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ »:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment