Բաթումի նավահանգստից նավթի առաքումները մինչև նոյեմբեր նվազել է 49 տոկոսով

Բաթումի նավահանգստից նավթի առաքումները մինչև նոյեմբեր նվազել է 49 տոկոսով

Հոդվածի առանցքում

  • Հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Բաթումից հում նավթի և նավթամթերքների առաքումները կազմել են 978.705 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.906 մլն տոննայի համեմատ:

Ուշադրությանն արժանի

Վրաստանի Բաթումիի սևծովյան նավահանգստից  նավթի և դրա հետ կապված առաքումների ծավալը 2018 թվականի առաջին տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 48,6 տոկոսով: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է նավահանգստի նավթային «ԿազՄունայԳազ» տերմինալի պաշտոնական ներկայացուցիչը:

Այս տարի հում նավթի մի մասն ուղարկել են ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղով և Կասպյան խողովակաշարային կոնսորցիումով, ավելացրել է պաշտոնյան: Այդ նույն ժամանակ նավթամթերք է ուղարկվել Ռուսաստանի Թաման և Վրաստանի Քուլեվի նավահանգիստներ:

Առաքումների նվազումը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով,  որ Ադրբեջանը նախընտրում է նավթը ուղարկել ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղով կամ Քուլեվիում իր  սեփական տերմինալով, ոչ թե Բաթումից, որտեղ աշխատում է ղազախական ընկերությունը:

Հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Բաթումից  հում նավթի և նավթամթերքների առաքումները կազմել են 978.705 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.906 մլն տոննայի համեմատ, ասել է պաշտոնյան, որը չի ցանկացել ներկայանալ:

Նոյեմբերին ընդհանուր առաքումները կազմել են 26,761 տոննա, նախորդ ամսվա 90,596 տոննայի և անցյալ տարվա նոյեմբերի 144,376 տոննայի փոխարեն:

«Այս տարի որոշ ծավալներ ուղարկվել են այլ ճանապարհներով», – ասել է պաշտոնյան:

Անցյած ամիս նավթի, ռեակտիվ վառելիքի, մազութի և կերոսինի առաքումներ չեն եղել:

Ադրբեջանից, Ղազախստանից և Թուրքմենստանից նավթն ու նավթամթերքներն առաքվում են Վրաստանի սևծովյան Բաթումի, Սուպսա, Փոթի նավահանգիստներից և Քուլեվի տերմինալից:

Որոշ ապրանքներ Կասպից ծովով տեղափոխում են փոքր բեռնանավերով, բեռնաթափում են ադրբեջանական Բաքու նավահանգստում, հետո երկաթուղով ուղարկում են վրացական նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Միջերկրական ծով:

Բաթումից հում նավթի և նավթամթերքի առաքումները մինչև այս տարի արդեն նվազել էին: 2017 թ.-ին այն կազմել է 2.109 մլն տոննա 2016 թ.-ի 3,377 միլիոնի համեմատ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment