Արևելյան Եվրոպան կարևոր է

Արևելյան Եվրոպան կարևոր է

Հոդվածի առանցքում

  • Այսօր մենք կարող ենք  վստահաբար ասել, որ գործակցության այս եզակի ձևաչափը ԵՄ արտաքին քաղաքականության ամենահաջողված նախաձեռնութուններից մեկն է: Այն գործընկերություն է` հիմնված ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտոնական սկզբունքի` իր ապագան ընտրելու յուրաքանչյուր երկրի իրավունքի վրա, որը ԵՄ-ն և անդամ երկրներն այս տասը տարվա ընթացքում միաձայն և հետևողականորեն պահպանել են:

Ուշադրությանն արժանի

 

2019-ը կարևոր է ԵՄ արևելյան հարևանների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների առումով: Այս տարի լրանում է իրական և ակտիվ` Արևելյան գործընկերության տասը տարին:

Շատերը չէին հավատում, որ գործընկերության այս ֆորմատը տարածաշրջան փոփոխություններ կբերի, բայց մենք ԱլԳ առաջին տարիները հիշում ենք հուզմունքով և հավատով, որ կառուցում ենք նոր և վերափոխող մի բան:

Տարիների ընթացքում գործընկերությունն անցավ դժվարությունների փուլով և դրանք դեռ շարունակվում են, գործընկերությունը զարգանում է, հասունացել և առաջ է անցել այն ամենից, ինչ տեսնում էին այն ժամանակ:

Ալգ-ն մնում է ԵՄ միակ ընդհանրական մոտեցումն իր արևելյան  գործընկերներին, որի նպատակներն ու առաջնահերթությունները լայնորեն ընդունված և ճանաչված են:

Արևելյան գործընկերությունն ավելի մեծ` Եվրոպական հարևանության քաղաքականության մասն է և գործընկերների հետ իսկական կամուրջ է ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու և երկկողմանի կարևոր հարցեր քննարկելու համար:

Այսօր մենք կարող ենք  վստահաբար ասել, որ գործակցության այս եզակի ձևաչափը ԵՄ արտաքին քաղաքականության ամենահաջողված նախաձեռնութուններից մեկն է:

Այն գործընկերություն է` հիմնված ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտոնական սկզբունքի` իր ապագան ընտրելու յուրաքանչյուր երկրի իրավունքի վրա, որը ԵՄ-ն և անդամ երկրներն այս տասը տարվա ընթացքում միաձայն և հետևողականորեն պահպանել են:

Քաղաքական վերափոխումները դեռ չեն հասել այն կետին, որից հետո հետ քայլ անհնար է և դեռ շատ բան կա անելու:

ԱլԳ երկրների շատ քաղաքացիներ կիսում են եվրոպական արժեքներն ու եվրոպական ինքնութունը, ինչը մոտիվացնում է նրանց` այս նպատակին հասնելու իրենց ճանապարհին:

Արևելյան գործընկերության միջոցով ԵՄ-ն և իր արևելյան գործընկերները ներդրում են կատարել Եվրոպայի արևելքում զարգացման, անվտանգութան և կայունության ուղղությամբ:

Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ճանապարհ են բացում բարեփոխումների, տնտեսական ազդակների, սոցիալական և տարածաշրջանային զարգացման համար:

Գործընկեր տնտեսություններին հասանելիություն են տալիս ԵՄ ավելի քան 500 մլն-անոց շուկա և որ ավելի կարևոր է` շուկա, որն ունի հստակ կանոններ և որակի չափանիշներ:

ԵՄ-ն արդեն Ալգ 5 երկրների ամենախոշոր առևտրային գործընկերն է, Բելառուսի համար` 2-րդ: Եվ առևտրային ցուցանիշներն արագորեն աճում են: Մենք հուսով ենք, որ այս ցուցանիշին կհետևի ներդրումների աճ:

ԵՄ-ն գործարկել է արտաքին ներդրումների ծրագիր, որը ներդրումներ անել ցանկացող գործընկերներին տալիս է ֆինանսատեխնիական աջակցություն և երաշխիքներ:

Առևտրի և ներդրումների ցուցանիշի աճն ընդհանուր տնտեսական հետաքրքրություն է: Աճող առևտրային հոսքը սպասարկելու, ներդրումներն ապահովելու և տնտեսական կապերն ամրացնելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ տրանսպորտի, թվային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում:

Համաշխարհային բանկի  հետ մշակվել է ավելի քան 13 մլրդ եվրոյի ներդրումային ծրագիր, որով կկառուցվի 4800 կմ ճանապարհ, երկաթգիծ և 6 նավահանգիստ:

Էներգետիկայի ոլորտում ԵՄ-ն աջակցում է դիվերսիֆիկացվող, վերափոխվող, էֆեկտիվ և վերականգնվող տեսակներին:

Մենք աշխատում ենք ածխաթթու գազի արտանետումների կրճատման, ինչպես նաև արդյունավետ մոնիտորինգի ազգային խմբեր ստեղծելու ուղղությամբ: Դա շատ կարևոր է մրցունակության, ավելի կայուն տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի որակը բարձրացնող հստակ արդյունքների առումով:

Թվային տեխնոլոգիաների ոլորտում մենք քաջալերում ենք Ալգ երկրներին կարգավորել ռոումինգի գները՝ համապատասխանեցնելով դրանք ԵՄ տարածքում գործող ռոումինգի գներին:

2014-ից ավելի քան 30,000 երիտասարդներ մասնակցել են փոխանակման ծրագրերի՝ Erasmus+-ի միջոցով, իսկ EU4Youth ծրագիրն աջակցում է գործընկեր երկրների մոտ 23,000 երիտասարդների աշխատունակության և գործարար հնարավորությունների զարգացմանը:

Բայց մեր գործընկերությունն ավելին է, քան ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտրի գոտին, վիզայի ազատականացումն ու երիտասարդների հմտությունների զարգացումը: Այն կայուն զարգացման և նորարարությունների մասին է, կապում է մարդկանց և երկրներ, ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղհասարակություններին աջակցությունը, լրատվամիջոցների անկախությունը, գենդերայն հավասարությունն ու ոչ միայն:

Հենց սկզբից պարզ էր, որ այս ամենն ընդունելի չէ բոլորի համար: ԱլԳ-ն ճկուն ձևաչափ է և նրանք ովքեր ուզում են ավելի մոտ լինել ԵՄ-ին ունեն այդ հնարավորությունը, որը կարող է հարմարեցվել կողմերի հավակնություններին և տեմպին:

Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են գործընկերության և գործակցության ընդլայնված համաձայնագիր: Ադրբեջանն ու Բելառուսն էլ ընտրել են իրենց հատուկ ուղին:

2017-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովին ԵՄ և գործընկեր երկրների առաջննորդները ևս ընդգծել են հարաբերությունների ադապտացիան և ըստ արդյունքների աջակցությունը: Առաջընթաց և քաղաքական կառուցվածք՝ այսպես ենք մենք գնահատում հավակնությունները: Այդ պատճառով չափազանց կարևոր է վերահսկել գործընթացը: Գործընկեր երկրները պետք է պատասխանատվություն կրեն բարեփոխումների իրագործման համար:

Մենք ակնկալում ենք, որ գործընկեր

երկրները, որոնք հայտարարում են ավելի մեծ հավակնությունների մասին, բարեփոխումներ իրականացնեն անկախ ԵՄ հետ պայմանագրային հարաբերությունների մակարդակից:

Մենք ուզում ենք տասնամյա այս հոբելյանն օգտագործել ձեռքբերումները նշելու համար, բայց ոչ միայն: Այս տարի մենք նաև կքննարկենք, թե ուր ենք գնում և ինչպես հասնել այնտեղ:

Ինչու է մեզ դեռ անհրաժեշտ Արևելյան գործընկերությունը և ինչու է մեզ համար ավելի լավ գործակցելն ու խնդիրները միասին կարգավորելը:

Ինչպես կարող ենք գործընկերների համար նախկինի պես գրավիչ լինել, որպեսզի շարունակեն բարեփոխումները և եվրոպականացումը:

Մենք պետք է լրջորեն և խորապես մտածենք ապագայի և հարաբերությունների մասին, թե ինչ կարող ենք առաջարկել իրար: Արևելյան գործընկերների հետ հարաբերությունները խիստ տարբեր են: Եվ այս պայմաններում էլ Արևելյան Եվրոպան կարևոր է ԵՄ համար, ինչպես Եվրոպան մեր արևելյան գործընկերների համար: ԱլԳ-ն աշխատում է երկու ուղղությամբ՝ առաջարկելով սովորել, ադապտացվել և ազդել միմյանց վրա:

ԱլԳ-ն տրանսֆորմացիոն քաղաքականություն է, որն Արևելյան գործընկերներին և այդ երկրների քաղաքացիներին մոտեցնում է ԵՄ-ին և հակառակը:

Եվրոպան եզակի է ոչ միայն քաղաքկանությամբ և տնտեսությամբ, այլև մշակույթով:  ԱլԳ բոլոր երկրները եվրոպական մշակույթի կրող են: Եվրոպայի էնեգիան և ադապտացիայի կարողությունը կախված է նաև մեր ընդհանուր հարուստ ու տարբեր ժառանգությունն ընդունելու պատրաստակամությամբ:

Մենք պետք է ընդունենք, որ ապրում ենք ինֆորմացիոն և կոմունիկացիոն պատերազմի մեջ: Այնպես որ թույլ տվեք հստակեցնել՝ չի կարող կասկած լինել, որ հիմա մենք ավելի լավ վիճակում ենք, քան կլինեինք, եթե չլինեին ԱլԳ մեր համատեղ ջանքերը:

Ընթացիկ բարեփոխումները, որոնց աջակցում է ԵՄ-ն, արևելյան գործընկեր երկրներում սկիզբ դրեցին մոդեռնիզացիայի՝ վերափոխելով հասարակությունները, դարձնելով ավելի կայուն և հեռանկարային, զարգացնելով մարդկանց կյանքի որակը:

ԱլԳ տասը տարում և նախկին արդյունքներից անկախ առաջիկա օրակարգը հստակ է և պարզ՝ մենք պետք է հաստատենք արևելյան հարևանների հետ աշխատելու պատրատակամությունը և հաջորդ տասնամյակին հաղորդենք նոր դինամիկա:

Առաջ նայելով՝ մենք կարիք ունենք պարտավորությունների և կրեատիվության՝ քաղաքական կապերի և հավակնությունների ճիշտ բանաձևը գտնելու համար:

Պետք է գտնենք ճիշտ գործիքներ, որոնք մեր գործընկերությունը գրավիչ կպահեն՝ որպես զարգացման և մոդեռնիզացիայի հնարավորություն:

Դրա համար մենք պետք է խոսենք նպատակների և առաջնահերթությունների մասին, քանի որ, որպես եվրոպացիներ, ԵՄ ներսում կամ դրսում, մենք ուժեղ ենք միասին:

Եվ ինչ անում ենք այսօր, կորոշի մեր ապագան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment