Արսենալը քննադատում է Բաքվի ընտրությունը որպես Եվրոպայի լիգայի եզրափակիչը հյուրընկալող քաղաք

Արսենալը քննադատում է Բաքվի ընտրությունը որպես Եվրոպայի լիգայի եզրափակիչը հյուրընկալող քաղաք

Հոդվածի առանցքում

  • Մեր երկրպագուների անունից կցանկանայինք հասկանալ այն չափանիշները, որոնցով ընտրվեց եզրափակիչի անցկացման վայրը: Առաջ շարժվելով՝ մենք կխնդրենք ՈՒԵՖԱ-ին ապահովել երկրպագուների լոգիստիկան և պահանջները եզրափակիչներն անցկացնելու համար ապագայում ընտրված քաղաքների դեպքում, քանի որ տեղի ունեցածն անընդունելի է և չի կարող կրկնվել

Ուշադրությանն արժանի

 

«Արսենալի» երկրպագուների համար «անընդունելի» և«ծայրահեղ» ճանապարհորդական խնդիրներ առաջացրեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

Մայիսի 29-ին կայանալիք խաղի  համար UEFA-ի կողմից «Արսենալին» և «Չելսիին», տրվել է ընդամենը 6000 տոմս՝ 68,700-անոց մարզադաշտում:

Նույնիսկ այդ տոմսերը չեն կարող վաճառվել, ասել է Արսենալը՝ Ադրբեջան հասնելու դժվարությունների պատճառով:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով էր հնարավոր է, որ «Արսենալ»-ի 6000 երկրպագու մասնակցեր խաղին՝ հաշվի առնելով, թե ինչ ծայրահեղ ճանապարհորդական մարտահրավերներ են նրանց առաջ», – նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Արևմտյան Եվրոպայից դեպի Բաքու համեմատաբար քիչ թռիչքներ կան, և ավիատոմսերի գները շատ բարձր են:

«Մենք մեր երկրպագուներից շատ բողոքներ ենք ստացել այդ մասին և լիովին կիսում ենք մտահոգությունները», – հայտարարել է Արսենալը:

«Մեր երկրպագուների անունից կցանկանայինք հասկանալ այն չափանիշները, որոնցով ընտրվեց եզրափակիչի անցկացման վայրը: Առաջ շարժվելով՝ մենք կխնդրենք ՈՒԵՖԱ-ին ապահովել երկրպագուների լոգիստիկան և պահանջները եզրափակիչներն անցկացնելու համար ապագայում ընտրված քաղաքների դեպքում, քանի որ տեղի ունեցածն անընդունելի է և չի կարող կրկնվել»:

Արսենալի ներկայացուցիչ Իվան Գազիդիսը ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում էր, երբ 2017-ի սեպտեմբերին Բաքուն ընտրվել է որպես Եվրոպա լիգայի եզրափակիչը հյուրընկալող քաղաք:

Ադրբեջանցի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը Բաքուն ներկայացնում է որպես ճիշտ ընտրություն:

«Սա Եվրոպա է, և բոլոր քաղաքները հնարավորություն ունի նման միջոցառում հյուրընկալել: Իսկապես լավ է, որ մարդիկ կարող են ճանապարհորդել, ավելի լավ ճանաչել միմյանց: Հավատում եմ, որ հաջորդ անգամ, երբ մենք նման միջոցառումներ անցկացնենք, նման հարց չի առաջանա, քանի որ կարծում եմ, մեր հյուրընկալությանը ծանոթանալուց հետո բոլորն ուրախ կլինեն վերադառնալ», – ասել է նա:

Ավելի վաղ Արսենալը մտահոգություն է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասով՝  հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև քաղաքական լարվածությունը:

Ռահիմովը չորեքշաբթի հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է խաղալ Ադրբեջանում:

«Մենք միշտ էլ սպորտը քաղաքական հարցերից առանձին ենք դիտարկում, և, իհարկե, նույնը վերաբերում է Մխիթարյանին: Նա կստանա կառավարության կողմից անվտանգության, վիզայի տրամադրման բոլոր երաշխիքները», – ասել է պաշտոնյան :

Արսենալի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ասել է. «Ես չգիտեմ, թե ինչ խնդիր կա երկու երկրների միջև, բայց մենք պատրաստվում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք Մխիթարյանին թիմի կազմում ունենալու համար: Այս հարցը սպորտային չէ: Դա իմ ձեռքերում չէ: Ես չեմ հասկանում, թե ինչպես կլուծվի հարցը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment