Արեւելյան Եվրոպայի խնդիրը Ռուսաստանը չէ
Հոդվածի առանցքում
- Արեւելյան Եվրոպայի հետխորհրդային պետություններն ունեն թշնամի, ով խափանում է կառավարությունները, հարվածում տնտեսությանը եւ անկայունություն սերմանում: Դա Ռուսաստա՞ն է: Ոչ: Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նման երկրների համար ամենամեծ սպառնալիքն է իրենց վատ կառավարման համակարգն ու ոչ ֆորմալ իշխանության չարաշահումները: Եվ դրա թույլ կողմերը նրանց ավելի խոցելի են դարձնում իրենց հզոր արեւելյան հարեւանի համար, իսկ հետեւանքների համար մեղքն ի վերջո նրանցն է:
Ուշադրությանն արժանի
Ոչ ֆորմալ կառավարությունը եւ հետեւում գտնվող իշխանավորներն ավելի վտանգավոր են, քան Մոսկվան:
Արեւելյան Եվրոպայի հետխորհրդային պետություններն ունեն թշնամի, ով խափանում է կառավարությունները, հարվածում տնտեսությանը եւ անկայունություն սերմանում:
Դա Ռուսաստա՞ն է: Ոչ: Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նման երկրների համար ամենամեծ սպառնալիքն է իրենց վատ կառավարման համակարգն ու ոչ ֆորմալ իշխանության չարաշահումները:
Եվ դրա թույլ կողմերը նրանց ավելի խոցելի են դարձնում իրենց հզոր արեւելյան հարեւանի համար, իսկ հետեւանքների համար մեղքն ի վերջո նրանցն է:
Իհարկե, ռուսական ռազմական ագրեսիան մեծ սպառնալիք է Ուկրաինայի համար: Անցյալ տարի Ուկրաինայի երեք նավերի եւ նրանց անձնակազմի զավթումը Ազովյան ծովում գերազանց օրինակ է: Բայց նման բաց հակադրությունը բացառություն է, այլ ոչ թե կանոն:
Վրաստանում վերջին զարգացումները լավ օրինակ են: ԱՄՆ-ի երկկողմանի ռազմական օգնությունը, ինչպես նաեւ Վրաստանին հակատանկային հրթիռների վաճառքի երկարատեւ ձգձգումը նվազեցրել է Ռուսաստանի ռազմական ագրեսիայի նկատմամբ վախը եւ կրճատել ՆԱՏՕ-ի անդամակցության հրատապությունը:
Իրոք, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները զգալիորեն բարելավվել են, քանի որ դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին 2008 թվականի հինգ օրյա պատերազմից հետո, երբ Մոսկվան կորցրել էր անմիջական ազդեցություն Վրաստանի ներսում եւ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի երկու անջատված տարածքները:
Այս օրերին Վրաստանում ամենամեծ խնդիրը Մոսկվայից սպառնալիք չէ: Դա քաղաքական կեղծ օրակարգ է, որը կարող է վտանգել իր ամենամեծ ենթակառուցվածքային նախագծին՝ Սեւ ծովի ափին Անակլիա նավահանգստին:
2020-ին նախատեսված այս նախագիծը նպատակ ունի Վրաստանի տարածքը դարձնել Արեւելք-Արեւմուտք կարևոր տրանզիտային կետի՝ թույլ տալով նրան ընդունել խոշոր կոնտեյներային նավեր եւ խթանել իր ճանապարհներն ու երկաթուղային երթեւեկությունը: Նախագիծը ներգրավել է միջազգային աջակցողներ. Առաջին փուլը, որը կազմում է 600 մլն դոլար, մասնակիորեն ֆինանսավորվում է չորս միջազգային վարկատուների կողմից, եւ Եվրահանձնաժողովը պարտավորվել է աջակցել երկրորդ փուլին, ներառյալ ճանապարհային եւ երկաթուղային կապերը: ԱՄՆ – ի խոշորագույն նավահանգիստ կառավարող ընկերույունը՝ SSA Marine Seattle- ը, պետք է կառավարի տերմինալը:
Սակայն նախագծի ապագան անորոշ է:
Նախագիծը սերտորեն կապված է նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, ով անցյալ տարի հրաժարական տվեց Բիձինա Իվանիշվիլիի հետ խնդիրների պատճառով: Վերջինս ևս նախկին վարչապետ է եւ իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք» -ի գլխավոր դեմքը:
Վերջերս սկսված փողերի լվացման հետաքննությունը, որը հանդիսանում է նավահանգստի նախագծի համար պատասխանատու բանկը, լայնորեն դիտարկվում է որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող` հավանաբար Իվանիշվիլու կողմից հրահրված, ով շարունակում է ստվերից ղեկավարել իշխանությունը: Նախկին վարչապետի շահերը կամ նրա գործարար ընկերների Փոթիի նավահանգստում կարող են ևս գործոն լինել: Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարել է Փոթիի նավահանգստի համար ընդլայնման նոր ծրագիր:
Ֆորմալ կերպով, Վրաստանի կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնել Անակլիային, եւ ծրագիրը լավ հնարավորություն ունի ճգնաժամի լուծման համար: Դա շատ կարեւոր է: Սակայն իշխանության համար պայքարի պատճառով ստեղծված անորոշությունն արդեն իսկ անկայունություն է առաջացրել եւ բացթողումների առիթ տվել:
Իսկ չարախոսների պակաս չկա դրսում: Ռուսաստանի համար Անակլիան իր սեւծովյան նավահանգիստների համար մրցակից էր: Այն նաեւ մոտ է Աբխազիային,: Ռուս մեկնաբաններից մեկը այն կոչել է ԱՄՆ-ի գաղտնի ռազմական նախագիծ:
Թուրքիան չի կարող երջանիկ լինել նախագծի հետ կապված, քանի որ Անակլիան սեւծովյան իր սեփական նավահանգիստների ուղղակի մրցակից է դառնում: Եվ չնայած Չինաստանը պաշտոնապես աջակցում է նախագծին, լուրեր են պտտվում, որ այս առիթով այնքան էլ ոգևրոված չեն, քանի որ իրենց սեփական փորձը տնօրինելու եւ կառավարելու այն մերժվել է:
Ցավոք, Վրաստանի համար նման պակյքարը նորություն չէ: Ոչ ֆորմալ կառավարությունը եւ կուլիսների հետեւում գործող իշխանությունը վաղուց արդեն մաս են երկրի կառավարման համակարգի:
Վերլուծաբան Իվլիան Խաինդրավան հիշում է նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու մասին, ով շատ սիրված էր Արեւմուտքի որոշ շրջաններում: Նրա իշխանությունը ցերեկային ժամերին զրուցում էր արեւմտյան գործիչների հետ, իսկ «գիշերային կառավարությունը», ընդունում էր իրական որոշումներ:
Այն շարունակում է ունենալ վերահսկման համակարգ: Հասարակական կազմակերպուոյւնները և պատգամավորները վերջերչս մեկ այլ հաղթանակ տոնեցին՝ ստիպելով կասկածելի համբավ ունեցող 10 դատավորների թեկնածուներին հանել իրենց թեկնածաույունները հանրային բողոքի շարժման արդյուքնում:
Մոլդովայում եւ Ուկրաինայում կոռուպցիայի խնդիրներն ավելի մեծ են: Մոլդովան, մասնավորապես նման է «զավթված պետության», որտեղ բիզնեսը եւ քաղաքականությունը միավորված են, եւ պետության մեծ մասը պարտավոր է ծառայել հզոր մարդկանց կարիքներին, այլ ոչ թե ազգային շահերին: Երկու երկրներն էլ այս տարվա գարնանը ընտրություններ են անցկացնում:
Դեռեւս կարեւոր է ռուսական ագրեսիային դիմադրումը, հատկապես Ուկրաինայում: Բայց սա այդ երկրներում միայն պատմության մի մասն է: Քանի դեռ այս խորքային ներքին խնդիրները շարունակվում են, նրանց ինքնիշխանության դեմ դիվերսանտները կգտնեն ուղիներ պետությանը վնասելու:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ