Արդյոք Ռուսաստանը «սիմետրիկ սեպարատիզմ» է մշակում Արցախում
Հոդվածի առանցքում
- Չնայած այն բանին, որ Արցախի հասարակությունը «Միացում» միավորումը դիտարկում է որպես համընդհանուր ցանկություն՝ տեղական որոշ պաշտոնյաներ ռուսական ազդեցությամբ քարոզում են Արցախի ինքնիշխանության թեզը: Նրանք ասում են, որ անկախ Ղարաբաղի կոնցեպտը երկար ժամանակ պաշտպանում էր Հայաստանի կառավարությունը՝ ակնկալելով, որ նման դիվանագիտական խորամանկությունն ի վերջո կավարտվի Հայաստանի և Ղարաբաղի միավորմամբ: Այնուամենայնիվ, այս քաղաքականությունը բախվում է խոչընդոտների: Նաև Մոսկվայում, որի դեպքում անկախ Արցախի ֆորմուլան հակասում է անկախ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցին:
Ուշադրությանն արժանի
Մոսկվան անվստահություն ունի Հայաստանի կառավարության նկատմամբ: Այդ անվստահությունը մինչև հիմա էլ շարունակվում է, չնայած վարչապետ Փաշինյանի արտաքին քաղաքական գամբիտներին, որոնք ուղղված են Ռուսաստանի վստահությունը շահելուն:
Օլիգարխների ռեժիմը քանդելու Փաշինյանի փորձերը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր վերաբերմունքը ակնհայտորեն բարկացնում են Մոսկվային:
Փաշինյանը մասյիսի 20-ին կտրուկ արձագանքեց Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշմանը:
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Մայիսի 20-ին վարչապետ Փաշինյանն իր դատաիրավական համակարգի վերաբերյալ ելույթում ասաց. «Կոչ եմ անում Արցախի ժողովրդին աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»:
Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, ռուս վերլուծաբան, ռուսական Ռեգնում լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը այցելել էր Արցախ հայտնի ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ: Նրանք Ստեփանակերտին փորձում էին տրամադրել Երևանի դեմ: Տեղի դպրոցականների հետ հանդիպմանը Կոլերովն ու Տարասովը խոսել են Ադրբեջանի ու Հայաստանի մասին:
Արցախում 11 քաղաքական և հասարակական ուժեր հանդես էին եկել «Միացում» միավորումը ստեղծելու մասին հայտարարությամբ, որի նպատակն է ապահովել այն հասարակական և քաղաքական ուժերի իշխանության գալը, որոնք ընդունակ են խորը բարեփոխումներ իրականացնել և կազմաքանդել օլիգարխիկ կոռումպացված համակարգը։
Չնայած այն բանին, որ Արցախի հասարակությունը «Միացում» միավորումը դիտարկում է որպես համընդհանուր ցանկություն՝ տեղական որոշ պաշտոնյաներ ռուսական ազդեցությամբ քարոզում են Արցախի ինքնիշխանության թեզը: Նրանք ասում են, որ անկախ Ղարաբաղի կոնցեպտը երկար ժամանակ պաշտպանում էր Հայաստանի կառավարությունը՝ ակնկալելով, որ նման դիվանագիտական խորամանկությունն ի վերջո կավարտվի Հայաստանի և Ղարաբաղի միավորմամբ: Այնուամենայնիվ, այս քաղաքականությունը բախվում է խոչընդոտների: Նաև Մոսկվայում, որի դեպքում անկախ Արցախի ֆորմուլան հակասում է անկախ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցին:
Ժիրինովսկին ասում էր, որ Ղարաբաղյան խնդրի լուծում կարող է լինել Արցախի միացումը Ռուսաստանին: Ավելին 2018-ին Մոսկվայում տեղծվել է «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպություն, որի նպատակն է նպաստել Ռուսաստանի և Արցախի ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ