Արդյոք բոլոր փոփոխություններն արվում են՝ հանուն հայ քաղաքական գործիչների

Արդյոք բոլոր փոփոխություններն արվում են՝ հանուն հայ քաղաքական գործիչների

Չնայած 11 կուսակցություն և դաշինք է մասնակցում դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին՝ հիմնական առջևից գնացողն «Իմ քայլը» դաշինքն է՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Վերլուծաբանները նաև ասում են, որ այս ընտրություններին բնորոշ են թարմ թեկնածուները և, այսպես կոչված, թավշյա հեղափոխությամբ ոգեշնչված  էներգիայով լի խմբերը։

Փաշինյանն իշխանության եկավ մայիսին մի շարք պրոտեստներից հետո, որոնք պաշտոնանկ արեցին նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և նրա Հանրապետական կուսակցությունը։

7 ամիս լինելով վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտարարեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նոյեմբերի 16-ին։ Նա հստակեցրեց, որ նպատակն արտահերթ ընտրություններն են։ Բարեփոխված Սահմանադրությունը Սարգսյանին հնարավորություն էր տվել վերընտրվել ՝ որպես վարչապետ։

105 պատգամավորներից 58-ը խորհրդարանում հանրապետական են, հետևաբար այս ընտրությունները շանս են «Իմ քայլը» դաշինքի համար՝ կազմել խորհրդարանական մեծամասնություն՝ սեփական քաղաքական օրակարգով։  Հավանականությունը մեծացավ Երևանի ավագանու ընտրությամբ, որտեղ դաշինքը 82 տոկոս ձայն հավաքեց։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեծ հույսեր է կապում գալիք ընտրությունների հետ:

«Վախի մթնոլորտ չկա, կոռուպցիոն մեխանիզմներ ևս, վարչական ռեսուրս օգտագործելու անհանգստություն չկա, տեղ չկա թաղային հեղինակությունների և հանցագործների համար, ինչն էլ հնարավորություն է  ստեղծում ազատ ընտրությունների համար,- ասել է նա,- Հիմա մենք չենք տեսնում ճնշում ընդդիմադիր ուժերի և նրանց աջակիցների նկատմամբ»։

Նախընտրական քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 26-ին։ Թեկնածուներն ընդամենը 12 օր ունեն՝ ներկայացնելու իրենց նախընտրական ծրագիրը, մինչև քվեարկությունը կսկսվի։

Ընտրությանը մասնակցում են թե հին ուժերը, թե նորերը։ Հանրապետական կուսակցությունն ընտրության է գնում իր թեկնածուներով, թեև Սարգսյանը նրանց մեջ չէ։ Այլ կուսակցություններ՝ Բարգավաճ Հայաստան, ՀՅԴ և Օրինաց երկիր, որոնք ժամանակին կոալիցիա էին կազմել ՀՀԿ-ի հետ, ևս մասնակցում են ընտրությանը։

Մյուսները վերջերս են գրանցվել և հայտնի չեն, ինչն, ըստ վերլուծաբանների, քաղաքական մշակույթի փոփոխության նշան է։

«Հայաստանի իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը ասել է, թե նախկինում հաջողելու համար ենթադրվում էր, որ պետք է դավադրությունների մեջ մտնել, կաշառք բաժանել և այլ խախատումներ անել։ Սա նշանակում է, որ սոցիալական փոփոխության ձգտողներն իրենց նպատակներին չէին կարող հասնել իշխող քաղաքական մթնոլորտում, շարունակում է նա։

«Ահա թե ինչու այս մարդիկ փորձում էին պայքարի այլ ճանապարհներ գտնել՝ ոմանք քաղաքացիական հասարակական նախաձեռնությունների միջոցով, ոմանք էլ լրագրողների։ Կար նաև մարդկանց խումբ, որը նախընտրեց զինված պայքար մղել»,- շարունակել է նա՝ մատնանշելով «Սասնա ծռերին»։

2016-ի հուլիսին կուսակցության հիմնադիրները, որոնց մեծ մասը ղարաբաղյան պատերազմի վետերաններ են, Երևանում գրավեցին ոստիկանական գունդը և պատանդներ վերցրին՝ երկու շաբաթ շարունակ պահանջելով Սարգսյանի հրաժարականը։

Ըստ Իոաննիսյանի՝ «Սասնա ծռերի» մուտքը քաղաքական դաշտ վկայում էր վերջինիս դիմագծի փոփոխության մասին։

«Նրանք տեսնում են, որ Հայաստանի ներկա իշխանություններն ավելի լիբերալ քաղաքականություն են վարում, հետևաբար՝ նրանք մի կողմ են դնում իրենց «զենքերը»՝ հօգուտ քաղաքական գործունեության։ Աշխարհում նման օրինակներ կան, որ զինված պայքարը վերածվում է քաղաքականի»,- եզրակացրել է նա։

Հեղափոխությունից մեկ ամիս հետո ձևավորված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած մեկ այլ նոր քաղաքական ուժ է։ ՔՈ վարչության անդամ Արտակ Կիրակոսյանն ասել է, որ մասնակցելու որոշումը կայացրել են թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետի նախորդ գիշերը։ 20 տարի հասարակական սեկտորում աշխատած Արտակ Կիրակոսյանը գործող խմբին միացել է սեպտեմբերին։

«Իրականում հասարակական սեկտորը Հայաստանում բավականին քաղաքականցված է։ Մենք չենք ձգտել քաղաքականություն մտնել, բայց ստիպված էինք, քանի որ ամբողջ համակարգը հիվադ էր»,- շարունակեց Կիրակոսյանը։

Նա վստահ է, որ կուսակցությունը կօգնի ձևավորել քաղաքականություն, որը բաց է բոլոր քաղաքացիների համար։

«Մեր կուսակցությունը ձևավորվել է երկու ուղղություններից՝ քաղաքացիական հասարակական սեկտոր և փողոցում պայքարող մարդիկ։ Մենք հավաքվել ենք թափանցիկության և այնպիսի քաղաքական համակարգ ստեղծելու գաղափարի շուրջ, որին մասնակցելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր քաղաքացի»,- շարունակել է Կիրակոսյանը։

Հիմա հնարավորությունը մեծ է, մեծ է նաև պատասխանատվությունը՝ կյանքի կոչելու քվեարկողների սպասելիքները, ասել է նա՝ ավելացնելով«Մենք իսկապես կունենանք արդար և օրինական ընտրություններ, և հասարակությունը կընդունի արդյունքները»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment