Արդյո՞ք Բաշար Ասադը հաղթեց․ Պետությունները սկսում են վերականգնել հարաբերությունները Սիրիայի հետ

Արդյո՞ք Բաշար Ասադը հաղթեց․ Պետությունները սկսում են վերականգնել հարաբերությունները Սիրիայի հետ

Հոդվածի առանցքում

  • Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդգծել է իր վերջին ռազմական հաղթանակները մի շարք արտասահմանյան երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջոցով, որոնցից մի քանիսը հեռացրել էին դեսպաններին կամ նույնիսկ ակտիվորեն հովանավորել են Ասադին իշխանությունից հեռացնելու ջանքերը, երբ երկիրը ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ:

Ուշադրությանն արժանի

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդգծել է իր վերջին ռազմական հաղթանակները մի շարք արտասահմանյան երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջոցով, որոնցից մի քանիսը հեռացրել էին դեսպաններին կամ նույնիսկ ակտիվորեն հովանավորել են Ասադին իշխանությունից հեռացնելու ջանքերը, երբ երկիրը ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ:

 

Ասադն ընդունեց Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Գեւորգյանի եւ Վենեսուելայի դեսպան Խոսե Գրիգորիո Բիոմորգի Մուզատիզիի հավատարմագրերը: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Սիրիայի արաբական լրատվական գործակալությունը: Երկու ժողովուրդները համակրում էին Սիրիայի կառավարությանը `պահպանելով դիվանագիտական ներկայությունն այստեղ, նույնիսկ այն բանից հետո, երբ Արեւմուտքը եւ նրա դաշնակիցները Ասադին մեղադրեցին ռազմական հանցագործությունների մեջ 2011 թ. ապստամբության ժամանակ, որին աջակցում էին ԱՄՆ-ը եւ վերջինիս տարածաշրջանային գործընկերները, ինչպիսիք են Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Այնուամենայնիվ, Դամասկոսը կարող է շուտով տեսնել մայրաքաղաքում ավելի շատ դեսպանների:

 

Սիրիայի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Ամմար ալ Ասադը կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցին, որ «շատ երկրներ կան, ներառյալ Իտալիան եւ Հունաստանը, որոնք վերադարձրել են իրենց աշխատակազմի մի մասը եւ վերանորոգում են դեսպանությունները», սակայն չեն կարող հայտնել որեւէ պաշտոնական որոշում: Անանուն պաշտոնական աղբյուրը հաղորդում է որ Միացյալ Արաբական Էմիրությունները նույնպես կարող է վերադառնալ:

 

Այս հայտարարությունները փոխանցվել էին անցյալ ամիս ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի եւ «Ալ-Մադրար» լրատվական գործակալության միջոցով, ըստ որի՝ Աբու Դաբիի եւ Դամասկոսի միջեւ տեղի են ունենում բանակցություններ դեսպանատունը վերաբացելու մասին այն փակելուց վեց տարի անց։ Այդ տեղեկությունը վկայում է Սիրիայի եւ Արաբական աշխարհի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին:

 

Նախքան հակաասադական ցույցերը եւ անվտանգության ուժերի կողմից դրանց բռնությամբ ճնշումը, Սիրիան հանդիսացել է տարածաշրջանի առաջատար դիրք ունեցող երկիր: Ֆրանսիայից անկախանալուց կարճ ժամանակ անց Լեվոնտի ժողովուրդն առաջատար դեր խաղաց Իսրայելի դեմ երեք արաբական պատերազմներում եւ հանդես եկավ պանարաբականության հիմնական կողմնակից, գաղափարախոսություն, որը դեմ է տարածաշրջանում պահպանողական միապետություններին եւ արեւմտյան ազդեցությանը:

 

Բաշար ալ-Ասադը Արեւմուտքի կողմից հնարավոր բարեփոխիչ էր դիտարկվում՝ հաշվի առնելով նրա եվրոպական կրթությունն ու համեմատաբար արդիական ապրելակերպը, թեեւ այս կերպարը վերափոխվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան եւ Իրանը, ինչպես նաեւ Լիբանանի շիաների մահմեդական Հեզբոլլահ շարժումը: Իր հոր նման, Ասադը եղել է Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հակառակորդը եւ 2003 թ. ԱՄՆ ներխուժման արդյունքում վերջինիս անկումից հետո, ընդլայնել է իր հարաբերությունները հարեւան պետությունների հետ:

 

ԱՄՆ-ը, ի վերջո, թիրախավորել էր Սիրիայի առաջնորդին տարածաշրջանային բողոքների ալիքի ժամանակ հայտնի որպես «Արաբական գարուն» 2010 եւ 2011 թթ: ԿՀՎ-ն սկսեց աջակցել զինված ապստամբներին կառավարության դեմ պայքարում: Ընդդիմությունում, սակայն, գերիշխում էին իսլամիստները, որոնք վերածվեցին ավելի պահպանողական իսլամական ռազմական խմբավորման (ISIS), ուստի ԱՄՆ-ը ձեւավորեց կոալիցիա 2014 թ-ին ջիհադիստներին ռմբակոծելու համար: Այլոց հետ միասին ԱՄՆ-ը սկսեց աջակցել սիրիական ընդդիմությանը:

 

2015 թ-ին Սառը պատերազմի ժամանակաշրջանի դաշնակից Ռուսաստանը ուղղակիորեն միջամտեց՝ օգնելով Ասադի զինված ուժերին եւ մի շարք այլ զորամիավորումներին, որոնցից ոմանք ուղղակիորեն հովանավորվում էին Իրանի կողմից: Մոսկվան օգնեց  ճնշել ապստամբներին եւ զինյալներին ողջ երկրում: Սիրիայի կառավարությունն այժմ վերահսկում է երկրի մեծամասնությունը՝ մեկ քառորդը թողնելով հիմնականում քրդական՝ ամերիկյան աջակցության տակ գտնվող խմբավորումներին, հայտնի որպես Սիրիայի դեմոկրատական ուժեր, եւ ընդամենը մեկ նահանգ` ապստամբներին եւ ջիհադիներին:

 

ԱՄՆ – ը շարունակում է պահանջել, որ Ասադը հեռացվի իշխանությունից՝ թիրախավորելով միայն իր կառավարությանը եւ դաշնակիցներին, ի պատասխան իբրեւ թե քիմիական զենքի հարձակումների կամ տեղական ուժերի միջեւ միջադեպերի: Չնայած այս կոչերին, արաբական երկրները կարծես թե ճանաչում են Ասադին որպես իր երկրում հաղթանակած առաջնորդ:

 

Արաբական թերակղզում 2011թ.-ից վեր Քուվեյթի Ալ-Շեյհին թերթին տված իր առաջին հարցազրույցի ժամանակ Ասադը ասել է, որ հոկտեմբերին մի շարք արաբական պետությունների հետ «խոշոր փոխըմբռնման» է հասել եւ «Արեւմտյան եւ արաբական պատվիրակությունները արդեն սկսել են գալ Սիրիա՝ այստեղ վերականգնելով դիվանագիտական, տնտեսական , արտադրողական կապերը:

 

Բաշար Ասադի այս ելույթից մեկ շաբաթ առաջ, Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալիդ բին Ահմադ ալ-Խալիֆան զարմացրեց ականատեսներին, երբ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալլիմին տեսնելուց ողջագուրվեց և համբուրեց վերջինիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ:

 

Խալիֆան շարունակում է ասել, որ «ճիշտ չէ, որ Սիրիայում տարածաշրջանային եւ միջազգային երկրները աշխատեն արաբական երկրների բացակայության պայմաններում», եւ «Սիրիայի կառավարությունը Սիրիայում տիրապետող է, եւ մենք աշխատում ենք երկրների հետ անգամ եթե համաձայն չենք նրանց հետ »:

 

Մեկնաբանությունները ցնցող էին , քանի որ հնչում էին այն դիվանագետից, ով հայտարարել էր Իսրայելի իրավունքի պաշտպանության մասին ընդդեմ Սիրիայում իրանական ազդեցության: Բահրեյնը շիա մեծամասնություն ունեցող պետություն է, սակայն կառավարվում է սունի մահմեդական միապետի կողմից: Երկար տարիներ այն մեղադրել է Սիրիայի դաշնակիցներ Իրանին եւ Հեզբոլլահին կղզում ազգամիջյան խռովություններ հրահրելու մեջ: Ասադը նաեւ գովաբանել է Պարսից ծոցի Օմանը, որը հոկտեմբերին ընդունել էր Իսրայելի ղեկավար Բենիամին Նեթանյահուին: Oman Daily օրաթերթին տված հարցազրույցում նա ասել է, որ սուլթանությունը «խորը գիտակցում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ հրահրված միջազգային պատերազմի տրամաչափը »:

 

Ինչ վերաբերում է հարեւան պետություններին, ապա Իսրայելը մեղմացրել է իր դիրքորոշումը իր երկար տարիների ախոյան Սիրիայի հանդեպ: Ոչ մի նշան չկա, որ Իսրայելը պատրաստվում է դադարեցնել հարձակումները Սիրիայում կամ վերադարձնել Գոլանի բարձունքների հսկողությունը, սակայն այն վերաբացել է Քունեյթրա սահմանային կետը ռուսական ռազմական վերահսկողության ներքո: Հոկտեմբերին ԱՄՆ-ի դաշնակից Հորդանանը վերաբացեց Նասիբի սահմանը Սիրիայի հետ: Արեւելքում խոսակցությունները շարունակվում են, որ նույնը պատրաստ է անել Իրաքը Ալ-Բուխամալի եւ Ալ-Քաիմի միջեւ ընկած տարածքում, որն աջակցում է ինչպես ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային, այնպես էլ Սիրիային, Ռուսաստանին եւ Իրանին, չնայած ISIS- ը շարունակում է մնալ անվտանգության ամենամեծ խնդիր:

 

Թուրքիան շարունակում է մնալ սիրիական ընդդիմության վերջին խոշոր կենտրոնը, որը օգնեց ռազմական միջամտությամբ `սահմանի մոտ երկրի հյուսիսային մասը առնելով վերահսկողության տակ: Թեեւ Թուրքիան շարունակում է եռակողմ երկխոսությունը Ասադի դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի հետ եւ ակնարկել է Սիրիայի կառավարության հետ ուղիղ բանակցությունների հեռանկարների մասին, Անկարային եւ Դամասկոսին առայժմ դժվար է հաղթահարել իրենց տարաձայնույունները: Սակայն տարածաշրջանում Անկարան նույնպես դեմ է Պենտագոնի կողմից աջակցությանը քրդական զորքերին, որոնք Դամասկոսին ավելի մոտ են տեղակայվել թուրքական ներկայության համար ընդհանուր թշնամանքի պատճառով եւ մտել խաղաղ բանակցությունների մեջ:

 

Հյուսիսային Աֆրիկայում արաբական պետությունների թվում են Ալժիրը եւ Եգիպտոսը, որոնք աջակցություն են հայտնել Ասադին, իսկ Թունիսը անցյալ տարի կողմ է քվեարկել Սիրիայի եւ Լիբիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնմանը: Տարածաշրջանից դուրս, Չինաստանը եւ Հնդկաստանը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Սիրիայի վերակառուցման հարցում՝ ներդրումներ կատարելով այստեղ, իսկ Հյուսիսային Կորեան նաեւ սերտ կապեր է հաստատել վարչակարգի հետ:

 

Կարևոր հարցերից է, թե ինչպիսի դիրքորոշում ունի Սաուդյան Արաբիան, որը Ասադին տապալելու ջանքեր էր գործադրել, և ինչպես կվարվի տարածաշրջանային նման աշխարհաքաղաքական միջավայրում: Սաուդյան թագաժառանգը, Մուհամեդ բին Սալմանը ապրիլին TIME- ին պատմեց, որ «Բաշարը ժամանակի ընթացքում չի հեռանա», սակայն բողոքեց Սիրիայում իրանական ազդեցությունից: Թագավորությունը մրցում է Իրանի հետ Մերձավոր Արեւելքում ազդեցության համար՝ պարտվելով Սիրիայում:

 

Դամասկոսում աղբյուրը հղում է արել Al-Masdar News- ին, նշելով, որ Ռիադը կարող է հետեւել այդ հարցին: Անցյալ ամսվա վերջին գրելով Middle East Eye, Royal United Services ինստիտուտի փորձագետ Քամալ Ալամը նկատեց լուրջ նշաններ, որ Սաուդյան Արաբիան բանակցում է Սիրիայի հետ:

 

Սաուդացի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը Ստամբուլում, ինչպես նաեւ տեղեկությունը ռազմական հանցագործությունների մասին Սաուդյան Արաբիայի գլխավորած պատերազմում հութիների կամ Անսառ Ալլահ Ալա Զաիդիի մահմեդական խմբավորման դեմ հարցականի տակ են դրել ԱՄՆ-ի կողմից աջակցությունը Սաուդյան Արաբիային: Այնուամենայնիվ, ինչպես Իսրայելը, Սաուդյան Արաբիան կարողացավ մի կողմ դնել Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները Իրանի հետ Սիրիայում՝ Մոսկվայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար:

 

Դա ակնհայտ էր, երբ այս ամսվա սկզբին Արգենտինայում կայանալիք G20 գագաթնաժողովում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արքայազն Մոհամմեդը ընդգծված ջերմ ողջույններ փոխանակեցին` միմյանց տեսնելուց հետո: Իրենց հանդիպումից մեկ օր անց, Ալ Ջազիրան մեջբերեց տարածաշրջանային լրատվամիջոցների այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը գաղտնի ջանքեր է գործադրում Սիրիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ փոխհարաբերությունների վերականգնման ուղղությամբ բանակցություններ անցկացնելու համար, որը կարող է նվազեցնել Իրանի ազդեցությունն այստեղ և հակազդել վերջինիս: Նույնը վերաբերվում է Ռիադի տարածաշրջանային մրցակիցներ Քաթարին եւ Թուրքիային:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment