Առնվազն 5000 մարդ է զոհվել 1941 թ-ին, երբ գերմանացիները խորտակեցին «Արմենիա» նավը

Առնվազն 5000 մարդ է զոհվել 1941 թ-ին, երբ գերմանացիները խորտակեցին «Արմենիա» նավը

Երբ Հիտլերի Վերմախտը Մոսկվայից ընդամենը 27 կմ հեռավորության վրա էր, Ստալինը ղեկավարում էր 1941 թ. նոյեմբերի 7-ի բոլշևիկյան հեղափոխության տարեդարձին նվիրված խորհրդանշական ռազմական շքերթը, որի նպատակն էր ոգևորել բանակը և բնակչությունը, որը մտավախություն ուներ, որ կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ 1812 թ., երբ քաղաքը հանձնվեց Նապոլեոնին:

Դա զգացմունքային մի միջոցառում էր, որը սկսվեց առավոտյան ժամը 8-ին, որպեսզի ցածր տեսանելիությունը թույլ չտար գերմանական օդային ուժերին հարձակվել քաղաքի վրա: Ժամանակակից ռուսական պատմագրությունն այս լեգենդար շքերթը դիտում է որպես զգացմունքային, որը ստիպեց Կարմիր Բանակին վրեժխնդիր լինել զավթիչից: «Հաղթանակը դեռևս հեռու էր»՝ նշում էր գրող Վլադիմիր Կարպովը: Իրականում այն նշանավորեց Խորհրդային բանակի հակահարվածի սկիզբը, որը փոխեց Մոսկվայի ճակատամարտի ընթացքը:

Միևնույն ժամանակ, խորհրդային մայրաքաղաքից հեռու նույն օրը տեղի ունեցավ մի աղետ, որն այդ պատերազմի ողբերգության մեջ գրեթե մոռացվեց: «Արմենիա» անունը կրող բժշկական նավը խորտակվեց Սև ծովում: Նավի վրա գտնվում էին հազարավոր մարդիկ՝ նաև վիրավոր զինվորներ, կանայք և երեխաներ, որոնք փորձում էին փախչել դեպի Ղրիմի թերակղզի առաջխաղացող նացիստներից: Ենթադրվում է, որ մահացել է չորս անգամ ավելի մարդ, քան 1912 թ.-ին «Տիտանիկ» բրիտանական նավի խորտակման արդյունքում, որը դարձավ նավիգացիոն աղետների խորհրդանիշ:

«Արմենիա»-ն 1920-ական թվականներին Խորհրդային ​Միության քաղաքացիական օգտագործման համար նախատեսված նավ էր, որը նավատորմի մաս էր կազմում: Քաղաքացիական պատերազմից հետո Լենինգրադի նավաշինական գործարանում, որը նախկինում կոչվում էր  «Բալթյան», սկսվեց մի շարք նավերի կառուցում, որոնք պետք է օգտագործվեին Ղրիմը Կովկասի հետ կապող ծովային երթուղին ապահովելու համար: Այդ է պատճառը, որ նորակառույց նավերը ստացան այն տարածքների ու շրջանների անուններ, որոնց համար պետք է ապահովեին ջրային ուղի: Առաջինը Աջարիան էր՝ 1927 թ.-ին: Այնուհետև՝ Ղրիմը, Վրաստանը, Աբխազիան, Ուկրաինան և, վերջապես, Հայաստանը:

Ծովային աղետը համընկավ Մոսկվայում Հիտլերի դեմ հակահարձակման սկզբի հետ:

107.7 մետր երկարությամբ և 15.5 մ լայնությամբ նավը կարողացել է 5,770 տոննա փոխադրել և ուներ 950 ուղևոր տեղափոխելու հնարավորություն, չհաշված՝ 96 անդամներից կազմված անձնակազմը: Սակայն 1941 թ. նոյեմբերի 7-ին նավի վրա թույլատրելի թվից շատ ավելի մարդ էր գտնվում:

Պատճառն այն է, որ Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց ի վեր, «Արմենիա»-ն հանձնվել է բանակին: Նա կանգառել էր «Օդեսա» նավահանգստում, դարձել բժշկական նավ, որը կարող էր տեղափոխել մինչև 400 վիրավորների: 1941 թվականի օգոստոսից նավի հրամանատար էր նշանակվել կապիտան Վլադիմիր Պլաուշևսկին:

Բայց որոշ ժամանակ անց նրա առաքելությունը կտրուկ փոխվեց: Գերմանական բանակը ժամանել էր Օդեսա, և նավը պետք է տեղափոխեր ոչ թե վիրավորների, այլ զավթիչներից փախչող քաղաքացիներին:

Նոյեմբերի 4-ին «Արմենիա»-ն հեռացավ Տուապսեից դեպի Սևաստոպոլ, որտեղ գերմանական բանակը պատրաստվում էր վերցնել այդ քաղաքի ռազմավարական նավահանգիստը: Նոյեմբերի 6-ին Պլաուշևսկուն հանձնարարվեց կանգ առնել Յալթայում՝ փախստականներին և տեղացիներին տարհանելու համար: Երբ նավը Յալթա ժամանեց նավահանգստում կար մեծ բազմություն: Երկու տարի առաջ իր հիշողություններում, որոնք թղթին էր հանձնվել ու տպագրվել «Արգումիթի ի Ֆակտի» թերթում, Վերա Չիստովան, ով այդ ժամանակ 9 տարեկան էր, ասում է, որ ոչ բոլորին հաջողվեց նստել նավ, իսկ քանի որ իր հայրիկը տոմս էր գնել, «ես և իմ տատիկը ստիպված էինք Յալթան լքել «Արմենիա» նավով»: Նոյեմբերի 6-ին այստեղ շատ մարդ կար: Նախ, նրանք տեղափոխեցին նավի վրա վիրավորներին, ապա քաղաքացիներին: Ոչ ոք չէր ստուգում տոմսերը: Անգամ ոմանք փորձում էին մագլցել նավի վրա մալուխներով: «Հարյուրավոր մարդիկ, ներառյալ` մենք չկարողացան նստել նավ»:

Պաշտոնապես նավի վրա եղել է 5000 մարդ, չնայած կան կարծիքներ, որ թիվը կարող էր լինել մինչև 7000: Կան այլ վարկածներ, որոնք ավելացնում են թիվը: Այդ ժամանակ, իհարկե, ոչ ոք չցանկացավ կազմել ցուցակ՝ ուղևորների տվյալները գրելու համար:

Այն ժամանակ, երբ Մոսկվայում մեկնարկեց Կարմիր հրապարակի շքերթը, «Արմենիա»-ն երկու ռազմական նավերի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ՝ երկու խորհրդային ռազմական ինքնաթիռների պաշտպանության ներքո: Սևծովյան նավատորմի ծովակալ Ֆիլիպ Օկտյաբսկին հետագայում հայտարարեց, որ նա հրամայեց կապիտանին սպասել մինչև գիշեր, անվտանգ ծովագնացության համար: Սակայն նավահանգիստում մնալն անվտանգ չէր, քանի որ Յալթայում չկար հակաօդային պաշտպանություն, և նավը կարող էր գերմանական ինքնաթիռների համար հեշտ թիրախ դառնալ:

At Least 5,000 People Died in 1941 When the Ship 'Armenia' Was Sunk by the Germans

Դրանցից մեկը, Հենկել -111 ռմբակոծիչը, որը թիրախավորում էր խորհրդային նավերը Ղրիմ-Կովկաս ճանապարհի վրա, հարձակվեց բժշկական նավի վրա՝ առավոտյան ժամը 11-ն անց 25 րոպեին:

«Հնարավոր չէ, որ գերմանացի օդաչուները չտեսնեն կարմիր խաչերը», -գրում է Լեոնիդ Ռեպինը «Կոմսոմոլսկայա պրավդա» սյունակում՝ հիշատակելով տարելիցը:

Հրթիռակոծվելուց հետո «Արմենիա»-ն չորս րոպե անց խորտակվեց: Միայն ութ մարդ է փրկվել:

«Ամենուր պայթյուններ էին, խուճապ, լաց, բոլորը խառնված էին աննկարագրելի մղձավանջի մեջ: Մարդիկ վազում էին տախտակամածով՝ առանց իմանալու, թե որտեղ կարող են պաշտպանվել: Ես ինձ գցեցի ծովը և սկսեցի լողալ: Չեմ հիշում, թե ինչպես եմ հասել ափին», – մեկնաբանում է Յալթայի բնակիչ Անաստասիա Պոպովան:

Նորությունն անմիջապես հասավ Մոսկվա: Ստալինին տեղեկացրել էին կեսօրին: Մայրաքաղաքում կային այլ մտահոգություններ: Շքերթին մասնակցող 24.000 զինվորների մեծ մասը գնում էր ուղիղ ռազմաճակատ, որտեղ սկսվեց խորհրդային հակահարվածը նացիստների դեմ:

Հետագայում պատմաբաններն անդրադարձան «Արմենիա» նավին: Այս դարի առաջին տասնամյակում Ուկրաինան սկսեց որոնողական աշխատանքներ՝ նավը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն հստակ արդյունքների չհասավ: Դեռևս հայտնի չէ հստակ վայրը, թե որտեղ է այն խորտակվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment