Աշտարակի հիվանդանոցը

Աշտարակի հիվանդանոցը

Հոդվածի առանցքում

  • «Աշտարակ» բժշկական կենտրոնի ոչ միայն շտապօգնության մեքենաներն են հին, այլ նաև բուժսարքավորումները: Սահմանափակ միջոցները արտասահմանցի բժիշկներին Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանն է հիշեցրել:

Ուշադրությանն արժանի

«Աշտարակ» բժշկական կենտրոնը գտնվում է նույնանուն քաղաքում: Եթե մայրաքաղաքից ավտոմեքենայով ճանապարհվես, ապա հիվանդանոց կհասնես մեկ ժամից: Այն կառուցվել է խորհրդային ժամանակներում և իր տեսքով, կարծես, ընդգծում է տարիքը:

Երկրորդ տարին է վիրաբույժ Բոբի Էղբալիի առաքելության համար: Նա անցած տարի  է առաջին անգամ մասնակցել է այս առաքելությանը: Այս տարի իր հետ բերել է նաև եղբորը՝ Սամիին, ով նույնպես վիրաբույժ է:

«Երբ առաջին անգամ գալիս ես Հայաստան, երբ դուրս ես գալիս քաղաք զբոսնելու, թվում է, թե շրջում ես պատմական վայրերով»,- ասում է դոկտոր Էղբալին:

«Զարմացած ու հիացած եմ, սահմանափակ միջոցներով հանդերձ՝ նրանք հիանալի մասնագետներ են: Իրականում ես եմ նրանցից սովորում», -ասում է դոկտորը:

Հիվանդանոցը և կլինիկան տարեկան ընդունում է  60.000 մարդու` տարեկան վիրահատում կամ բուժում է 2200 հիվանդի: Բժիշկների առաքելության այցն օգնում է թեթևացնել նրանց այս ծանր բեռը:

«Նրանք նոր սարքեր են ստանում և սովորում, թե ինչպես աշխատել դրանցով: Եվ դա շատ օգտակար է նրանց համար», – ասում է հիվանդանոցի տնօրեն, դոկտոր Արթուր Հովհաննիսյանը:

Ֆրեզնոյից մանկաբուժ և գինեկոլոգ դոկտոր Ամադե Ռիվն առաջինն էր, որը Աշտարակ քաղաքում վիրահատությունն արեց նոր տեխնիկայով: Վիրահատությանը ներկա էին նաև  տեղացի վիրաբույժները: Օգտագործվեց տեխնիկան, որը նախկինում երբեք չէր  օգտագործվել: Աշտարակի հիվանդնոցի բժշկական գործիքներն ու նյութերը ձեռքդ վերցնելով՝ քեզ թվում է, թե տեղափոխվել ես համաշխարհային երկրորդ պատերազմի շրջան: Այսպիսի գործիքիներ միայն այդ շրջանի մասին պատմող կինոներում եմ տեսել», – ասում է դոկտոր Ռիվը:

Վիրահատությունը հաջող անցավ: Հեռացված հյուսվածքները ԱՄՆ-ում անպայման կհետազոտվեին քաղցկեղի համար, այստեղ՝ ոչ, այստեղ այդ պրակտիկան չկա:

«Դա ինձ ստիպեց մի փոքր ավելի խորը մտածել ու փորձել հասկանալ՝ դրսում կան մարդիկ, ովքեր այսպես են աշխատում ամեն օր: Ես սա երբեք չեմ մոռանա», – ասում է դոկտոր Ռիվը:

Այդ ընթացքում շտապօգնության մեքենան վերադարձավ: Եկան նոր հիվանդներ, մնացածները սպասում են իրենց հերթի: Աշտարակի բժշկական կենտրոնում խիստ հագեցած օր է. հյուր եկած բժիշկներն այստեղ են՝ կենտրոնի բժիշկների հոգսը թեթևացնելու համար:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment