Աշխարհի ամենահարուստ մարդը

Աշխարհի ամենահարուստ մարդը

Հոդվածի առանցքում

  • Գալուստ Գյուլբենկյանը զարմանալիորեն ժամանակակից օլիգարխի է նման, բոլոր երկրներում իր բարձրաշխարհիկ կապերով, սահմաններ չճանաչող հավակնություններով, անգլիական դպրոցներում սովորող իր երեխաներով և գործարար շահերով, որոնք այսօր կոչվում են «օֆշորային»: Նա կորպորատիվ կառույցներն օգտագործում էր սեփականություն ձեռք բերելու համար և հմտորեն հավասարակշռում էր իր և ընտանիքի անդամների տեղաշարժը երկրների միջև, խուսափելով հարկային պարտավորություններից

Ուշադրությանն արժանի

Համարձակ և նախաձեռնող, հարուստ նավթարդյունահանող Գալուստ Գյուլբենկյանի պատմությունը, ով կանխատեսել էր ժամանակակից աշխարհում անվերահսկելի մագնատների առաջացումը

Ժամանակակից աշխարհի մասին ի՞նչ պետք է մեզ սովորեցնի Օսմանյան կայսրությունում ծնված հայազգի նավթային մագնատը: Պարզվում է՝ բավական շատ բան՝ դատելով դարի գործարարի ու աշխարհի հարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի հետաքրքիր կենսագրությունից, ով մահացել է 1955 թվականին:

Գյուլբենկայնն ընդամենը մեկ անգամ է տեսել նավթահանքը Բաքու այցի ժամանակ: Գյուլբենկյանը Լոնդոնի թագավորական քոլեջի 19-ամյա շրջանավարտ էր, բայց շատ արագ գնահատեց նավթի կարևորությունն ու դրա միջազգային մրցունակության հնարավորությունը: Նա միավորեց Մերձավոր Արևելքում իր գերազանց շփումներն ու որպես ձեռներեց Լոնդոնում ձեռք բերած հմտությունները ու ստացավ Օսմանյան կայսրության ասիական տարածքներում հայտնաբերված ամբողջ նավթի 5 տոկոսը:

Երբ գործարքը ստորագրվեց, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեն էր և իրավիճակը ոգեշնչող չէր: Բայց նա պայքարեց տասնամյակներ շարունակ և արդեն 1950-ականներին մեկ շիլլինգ էր աշխատել յուրաքանչյուր ֆունտի համար աշխարհի ամենահարուստ մի քանի նավթային հանքավայրերից: Դա ավելացավ ու երբ նա մահացավ, ժամանակակից հաշվարկով գրեթե  5 մլրդ. ֆունտ ստերլինգ կարողություն ուներ:

Գյուլբենկյանը  բոլորի համար սիրելի անձ չէր և խնդիրներ է ունեցել նրանց հետ, ում հանդիպել է, բայց նախաձեռնողական հատկությունները նրան դարձրել էին չափազանց հետաքրքիր անձնավորություն, ում մասին պետք է կարդալ: Մի պահ նա օգտվեց երիտասարդ խորհրդային Միության կապիտալի պակասից և ստեղծեց համաշխարհային մակարդակի արվեստի գործերի հավաքածու: Բանակցային հմտությունների շնորհիվ նրան հաջողվեց Էրմիտաժից  ձեռք բերել Ռեմբրանտի մի քանի կտավ:

Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականին, երբ հայերը փոքրամասնություն էին կազմում Ստամբուլում, բայց իշխող էին քաղաքի առևտրային հատվածում: Սակայն 1880-ականներին քաղաքը նրանց համար անհարմար է դառնում, սկսվում է ջարդերի ալիքը, որի գագաթնակետը դառնում է 1915-1917թթ. հայերի ցեղասպանությունը:

Գյուլբենկյանը տեղափոխվում է Լոնդոն սովորելու և մնում է այնտեղ: Դառնալով բրիտանահպատակ, նա կառուցում է իր քաղաքային կարիերան և աստիճանաբար հրաժարվում ընտանիքի առևտրական բիզնեսից: Նրա կյանքն ու կարիերան, սակայն, հիմնականում անդրազգային էին: «Կայսրությունները, պետությունները, դիվանագետները ու պետական գործիչները, ազդեցության ոլորտները … բոլորը շեղում էին Գյուլբենկյանին. պետք էր անտեսվել, կամ էլ կոփվել և համաձայնության գալ », – նշում է Կոնլինը:

Նա սիրում էր որոշ երկրներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որտեղ պահում էր իր արվեստի գործերը և կառուցել էր հաճույքի այգի, սակայն խուսափում էր խաչմերուկներից, որոնք կարող էին նրան մեծ գումարներ արժենալ: Ահա թե ինչու է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ մասը նա անցկացրել Պորտուգալիայում, այնուհետև չեզոք բռնապետությունում և հակվում էր այն կողմի վրա, որը կարծես հաղթող էր:

Սա է պատճառը, որ նրա կյանքն այսօր արդիական է: Նա նախորդ դարի գլոբալիզացիայի, մինչև 1939 թվականի քաոսային ժամանկաշրջանի մասունքն է, երբ ամբողջ աշխարհում փողն անարգել հոսում էր, ինչպես հիմա է և հզորները կարողանում էին շահույթ փնտրել որտեղ ցանկանան՝ խուսափելով օրենքներից: Նրա դուստր Ռիտան, ում հետ  նա բարդ հարաբերություններ ուներ, բացատրեց. «Օրենքները բոլորի, բայց ոչ մեզ համար են»:

Գյուլբենկյանը զարմանալիորեն ժամանակակից օլիգարխի է նման, բոլոր երկրներում իր բարձրաշխարհիկ կապերով, սահմաններ չճանաչող հավակնություններով, անգլիական դպրոցներում սովորող իր երեխաներով և գործարար շահերով, որոնք այսօր կոչվում են «օֆշորային»: Նա կորպորատիվ կառույցներն օգտագործում էր սեփականություն ձեռք բերելու համար և հմտորեն հավասարակշռում էր իր և ընտանիքի անդամների տեղաշարժը երկրների միջև, խուսափելով հարկային պարտավորություններից:

Բաժնետոմսերի և պարտատոմսերի պորտֆելը Գյուլբենկյանը ձեռք է բերել Anstalt Vega կոչվող Լիխտենշտեյնյան կազմակերպության միջոցով, ինչը նշանակում է, որ 1931 թ. նա ընդամենը 100 շվեյցարական ֆրանկ է վճարել` ակտիվների համար, որը գնահատվել է 4,6 մլն ֆունտ ստեռլինգ (մեր օրերում այն կազմում է 288 մլն ֆունտ ստեռլինգ): Նրա կայսրության մեծ մասը կառուցված էր և վերահսկվում էր Մեծ Բրիտանիայի միջոցով, բայց նա չէր պատրաստվում վճարել այդ արտոնության համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կապիտալի տեղաշարժի վրա հսկողություն սահմանվեց և երկրները փորձում էին վերականգնել տնտեսությունը, վճարելով պետությանն ընդհանուր բարեկեցության համար, հարկերից խուսափողների հանդեպ հանդուրժողականությունը նվազել էր: Այսպիսով, Գյուլբենկյանը մնաց Պորտուգալիայում, չցանկանալով ռիսկի դիմել և բացահայտվել հարկային ծառայությունների կողմից: Նա առաջ մղեց Լոնդոնում և Միացյալ Նահանգներում պատկերասրահների նվիրատվության գաղափարը: Բայց և մտահոգված էր երկու երկրներ այցելելու դեպքում հարկային հետապնդումներից, և ի վերջո, Գյուլբենկյան հիմնադրամը հաստատվեց Պորտուգալիայում: Այժմ այն Եվրոպայում բարեգործական նվիրատվությունների ամենամեծ աղբյուրներից մեկն է, իսկ Գյուլբենկյան պատկերասրահն ամենամեծն է Լիսաբոնում:

Քոլինը կարողացավ մուտք գործել հիմնադրամի արխիվները, որտեղ գաղտնիքները տրամադրում էին որոշակի պայքարից հետո: Գյուլբենկյանի վաղ նամակագրությունն օսմանյան թուրքերենով է եղել, որն այժմ չի օգտագործվում, բայց գրվել է հայկական տառերով, որի այբուբնենը քիչ մարդ գիտի: Ապակոդավորելով այս ամենը, հասկանում ես այն աշխարհները, որոնցով անցել է Գյուլբենկյանը և որոնք համարվում են ուշագրավ գիտական ձեռքբերումներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment