Աշխարհը նոր սառը պատերազմի շեմին․ Սպառազինությունների մրցավազք
Հոդվածի առանցքում
- Սառը պատերազմի ժամանակ փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը (INF) չեղյալ համարելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին՝ Ռուսաստանի արտգործնախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կործանել սպառազինության համաշխարհային վերահսկողության ամբողջ համակարգը:
Ուշադրությանն արժանի
Սառը պատերազմի ժամանակ փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը (INF) չեղյալ համարելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին՝ Ռուսաստանի արտգործնախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կործանել սպառազինության համաշխարհային վերահսկողության ամբողջ համակարգը:
«Նոր դարաշրջան է սկսվում, դարաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները որոշում են առաջ շարժվել՝ ոչնչացնելով սպառազինության ամբողջ համակարգը, ցավալի է»,- ասել է Լավրովը:-«Միացյալ Նահանգների փորձագետներն ասում են, որ ռազմավարական սպառազինությունը կրճատելու պայմանագիրը, որի ժամկետը սպառվում է 2021թվականին, հաջորդը կլինի»:
Նախագահ Դոնալդ Թրամփի պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ հայտարարեց, որ միացյալ Նահանգները 180 օրվա ընթացքում դադարեցնում են մասնակցությունը Փոքր ու Միջին Հեռահարության հրթիռների մասին պատմական գործարքին:
«Ռուսաստանը խախտել է պայմանագիրը: Նրանք տարիներ շարունակ խախտում են այն»: Թրամփն առաջին անգամ պայմանագրից դուրս գալու մտադրության մասին խոսեց 2018 թվականի հոկտեմբերին: «Մենք պայմանագրի միակ կողմն ենք, որը մնում էր պայմանագրի շրջանակում և հարգում էր այն, բայց, ցավոք, Ռուսաստանը չէր հարգում պայմանագիրը»:
Մոսկվան, փոխադարձ մեղադրանք ներկայացրեց Վաշինգտոնին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքեց Թրամփի վարչակազմի որոշմանն ու իր երկիրը նույնպես հանեց պայմանագրից:
«New START» (Նոր Մեկնարկ) պայմանագիրը կնքվեց 2010թվականին նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, այն ուժի մեջ մտավ 2011թվականին: Այն նախագահ Ջորջ Հ. Վ. Բուշի ստորագրած START 1 պառազինությունների նոր մրցավազքի թարմացված տարբերակն էր:
«Մենք սպառազինությունների մրցավազքի մեջ ներգրավվել չենք ցանկանում»,- հստակեցրել է նախագահ Պուտինը: Այդուհանդերձ Ռուսաստանը ռազմական ու տեխնիկական արձագանք կտա այն սպառնալիքին, որը կհաջորդի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալուն:
Արտգործնախարար Լավրովի խոսքով՝ Վաշինգտոնը բարձրացնում է միջուկային հակամարտության հնարավորությունը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ