Աշխարհը այրվում է. Թրամփը խաղում է կրակի հետ

Աշխարհը այրվում է. Թրամփը խաղում է կրակի հետ

Հոդվածի առանցքում

  • Իսկապե՞ս երկրագնդին սպառնում է գլոբալ տաքացումը, թե՞ դա գիտնականների երևակայության արդյունքն է, ինչո՞ւ Թրամփը չի վստահում իր կառավսրության զեկույցներին:

Ուշադրությանն արժանի

Կլիմայի փոփոխությունը «առաջին հերթին մարդկային գործունեության արդյունք է» և դրա վնասակար ազդեցությունները` ուժեղ երաշտը, մահացու հրդեհները, հրեշավոր արևադարձային փոթորիկները, պատժիչ տաք հոսանքները «արդեն զգացվում են Միացյալ Նահանգներում»: Սա ամերիկյան կառավարության ահազանգող նոր զեկույցի եզրակացությունն է, որին Թրամփի վարչակազմը չի ցանկանում ծանոթանալ:

Պատահական չէ, որ Կլիմայի Ազգային Գնահատման 1,656 էջանոց «Ազդեցություններ, ռիսկեր և հարմարվողականություն» բաժինը հրապարակվեց Գոհաբանության հաջորդ օրը: Այդ շրջանը համարվում է լուրերի գերեզման, քանի որ շատ ամերիկացիներ կենտրոնացած են հնդկահավով սենդվիչների և Սև ուրբաթի վրա:

Զեկույցը ներկայացրել է նոր ապացույցներ այն ամենի մասին, ինչ մենք արդեն գիտեինք. կլիմայի փոփոխությունն անտեսելու, նենգափոխելու, ձգձգելու, ժխտելու նախագահ Թրամփի քաղաքականությունը, որը մեծացնում է շրջակա միջավայրի վանդալիզմի ծավալները:

Զեկույցում նշվում է, որ 20-րդ դարի սկզբից երկրագնդի գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,8 աստիճանով, իսկ ծովի միջին մակարդակը` մոտ 8 դույմ: Այս թվերը շատ արագ փոխվում են: Եթե մինչև 2100 թ. միջոցներ չձեռնարկվեն ածխածնի արտանետումների կանխման ուղղությամբ, ջերմաստիճանը կարող է բարձրանալ 9 աստիճանով, իսկ ծովի մակարդակը կգերազանցի 4 ոտնաչափը:

Թրամփը և մյուս ժխտողներն այլևս չեն կարողանում ուղղակի հերքել գլոբալ տաքացումը, քանի որ պատմության մեջ 10 ամենաշոգ տարիներից 9-ը գրանցվել է 2005թ.-ից հետո: Փոխարենը նրանք փորձում են մեղադրել ինչ-որ անհայտ բնական ցիկլի: Սակայն կլիմայի նոր գնահատումը նշում է, որ «ուսումնասիրության արդյունքները չեն հաստատում ցանկացած արժանահավատ բնական բացատրություն»:

Փոխարենը՝ «ապացույցները հետևողականորեն մատնանշում են մարդկային գործունեությունը, հատկապես ջերմոցային կամ ջերմամեկուսիչ գազերի արտանետումները, որպես գերիշխող պատճառ», ասվում է զեկույցում:

Մինչ ես կապտելու աստիճան գոռում եմ, մթնոլորտում ածխածնի երկօքսիդի կենտրոնացումը արդյունաբերական հեղափոխության սկզբում եղած մեկ միլիոնի մեջ 280 մասից հասել է ավելի քան 400-ի: Այս զարմանալի 40 տոկոս աճը գրանցվել է այն պահից, երբ մարդկությունը սկսեց մեծ քանակությամբ բնական վառելիք օգտագործել:

Սա պատահականություն չէ և կանխատեսումներ չի ներառում: Անցյալ դարերում գիտնականները կարող էին ածխածնի երկօքսիդի կենտրոնացումները ճշգրիտ չափել Անտարկտիդայում կամ Գրենլանդիայում սառույցի հորատման և ներսում առաջացած օդային փուչիկներն ուսումնասիրելու միջոցով: Օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչության հաշվետվությունների համաձայն, սառցե փոսերը ցույց են տալիս, որ վերջին 800,000 տարվա ընթացքում մթնոլորտային ածխածնի մակարդակը տատանվել է մեկ միլիոնի մեջ 170-ից 300 մասերի միջև, մինչդեռ վերջերս այդ դիագրամն ընդլայնվել է:

Դիմակայեք այս ամենը գիտական խաբեություն համարող փորձերին: Ուշադրություն դարձրեք թվերին, որոնք կարևոր են և դժվար չէ դրանց հետևել: Ժխտող պաշտոնյաներն ու մեկնաբանները, որոնք ձեռքերը վեր են բարձրանում և ասում են` «ես գիտնական չեմ», անկեղծ չեն: Իրական գիտական բանավեճ կլիմայի փոփոխության և այն մասին, որ դա մարդկային գործունեության հետևանք է, չկա:

Սակայն, կա քաղաքական բանավեճ, թե ինչ պետք է անել: Թրամփը վճռական է տրամադրված կլիմայի փոփոխությունն արագացնելու հարցում` խթանելով ածուխի արտահանումն ու օգտագործումը, միաժամանակ ապահովելով նավթի ցածր գինը: Մինչդեռ ածուխը արտանետումների տեսանկյունից ամենակեղտոտ ու լայնորեն օգտագործվող վառելիքն է: Դա շատ հիմար ու անհեռատես քաղաքականություն է:

Թրամփն այցելեց Կալիֆոռնիա` անձամբ տեսնելու հրդեհի առաջացրած սարսափելի ավերումը, որի ժամանակ զոհվեց մոտ 85 մարդ: Այդ թիվը կարող է աճել, քանի որ  դեռ շատ մարմիններ կհայտնաբերվեն: Միաժամանակ ավերվել է մոտ 14,000 տուն: Կլիմայի նոր գնահատման համաձայն, 1984 թ-ից ԱՄՆ-ի արևմտյան շրջանում անտառային հրդեհները կրկնապատկվել են և դա տեղի չէր ունենա, եթե կլիմայական փոփոխություններ չլինեին:

Ոչ, անտառային հրդեհները չեն շատացել  մաքրման անբավարար աշխատանքների պատճառով, ինչպես պնդում է Թրամփը: Դրանց պատճառը կլիմայական փոփոխությունն է:

Դրա հետևանքն են նաև արևադարձային փոթորիկները, ջրհեղեղները, տաք հոսանքները: Թրամփը պնդում է, որ ամեն ինչ պետք է նպաստի տնտեսության աճին: Սակայն նոր զեկույցում կանխատեսվում է, որ «կլիմայի փոփոխությունը կմեծացնի ամերիկյան ենթակառուցվածքների ու գույքի կորուստները, կխոչընդոտի տնտեսական աճին այս հարյուրամյակում»: Նշվում է նաև, որ «տնտեսական որոշ ոլորտներում տարեկան կորուստները կհասնեն մի քանի հարյուր միլիարդ դոլարի»:

Զեկույցում կա ևս մեկ սարսափելի փաստ. պարզվում է, մինչև այժմ գիտնականների կլիմայական ահավոր կանխատեսումները չափավոր էին: Աշխարհն այրվում է, մեր նախագահն էլ խաղում է կրակի հետ: 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment