Անարխիա՝ Հայաստանում

Անարխիա՝ Հայաստանում

Հոդվածի առանցքում

  • Հոդվածի հեղինակ Ադամ Էրելին Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպանն է և Պետքարտուղարության փոխխոսնակը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանում հիմա անարխիա է, ինչը, որպես կանոն, նշանակում է պետական իշխանության բացակայության պայմաններում անօրինականության և քաղաքական խառնաշփոթի միջավայր: Հայաստանի ինստիտուցիոնալ բաժանման հետևանքները ծանր են Եվրոպայի և Կովկասի համար:

ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի դիրքից տասնամյակ առաջ ականատես լինելով Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությանը և Վրաստանում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանությանն ու անկմանը, այժմ կարող եմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները սթափեցնող, զգաստացնող են:

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018-ի մայիսի 8-ին, երբ մոբիլիզացնելով 250.000 ցուցարարների, սպառնաց համազգային գործադուլ սկսել: Այսպես նա բողոքում էր Ազգային ժողովի դեմ, որն իրեն վարչապետ չէր ընտրել: Ցուցարարների թիվը հաշվի առնելով` 2-րդ անգամ խորհրդարանը քվեարկեց Փաշինյանի վարչապետության օգտին, թեև նրա կուսակցությունը 105 տեղանոց խորհրդարանում ուներ պատգամավորական միայն 9 աթոռ:

Կառավարությունը գլխավորելուց հետո ինքն իրեն «ժողովրդի թեկնածու» անվանած Փաշինյանը համակարգված քայլեր է իրականացնում` Հայաստանի կառավարման ինստիտուտները թուլացնելու ուղղությամբ:

Պաշտոնավարման 100 օրվա առիթով հրապարակային ելույթում Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված իր հարյուր հազարավոր աջակիցների ներկայությամբ հայտարարեց. «Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, չկա խորհրդարանական մեծամասնություն: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն է որոշումներ կայացնում: Սա նշանակում է, որ այսօրվանից կառավարությունը հաշվետու կլինի այս հրապարակին, կենթարկվի այս հրապարակին, և բոլոր կարևոր որոշումները կայացվելու են այստեղ` այս հրապարակում»:

Հայաստանի փողոցները հիմա դարձել են պարոն Փաշինյանի նախընտրած գործիքը` հաշվետու լինելու և որոշումներ կայացնելու համար: Պետական կառավարման օղակները, արդարադատության համակարգն ու խորհրդարանը դարձել են նրա թիրախները: Խորհրդարանի վերջին ընտրությունները նա հայտարարեց «անօրինական» և պնդում է, որ այս տարվա ընթացքում պետք է կազմակերպվի նոր ընտրություն: Նա լուծարեց Երևանի ավագանին, ինչից հետո կայացավ արտահերթ ընտրություն: Հոկտեմբերի 2-ին խորհրդարանն ընդդիմացավ օրենսդիրը լուծարելու և նոր ընտրություն կազմակերպելու նրա ջանքերին: Պարոն Փաշինյանը փողոցներ կանչեց իր հարյուր հազարավոր աջակիցներին:

Պարոն Փաշինյանը զրոյացրեց նաև Հայաստանի արդարադատության համակարգը, որը բնութագրում էր այսպես` «արտոնություններով մարդկանց դաս, որը ծառայում է այն մարդկանց, որոնք իշխանությունում են` աջակցելով նրանց անօրինական քայլերին»:

Հայաստանի համար` դժբախտաբար, պարոն Փաշինյանը գործում է թշնամական մարտավարությամբ, որն ինքն էլ մերժում էր: Նա ուղղորդում էր անվտանգության ծառայություններին և դատարաներին իրականացնել քաղաքական վենդետաներ, ինչպես մաֆիայում: Հուլիսի 27-ին Հայաստանի դատարանը հայտարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին: Մեկ օրից քիչ ժամանակ էր անցել այն պահից, երբ քննիչները հայտարարեցին, որ միջնորդություն են ներկայացրել նրան ձերբակալելու համար:  Որոշում էր կայացվել նաև Միքայել Հարությունյանին ձերբակալելու մասին: Նա Քոչարյանի նախագահության տարիներին պաշտպանության նախարարի պաշտոնում էր:

Քոչարյանին և Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ին հետընտրական ցույցերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Սպանվել էր տասը մարդ: Պատահաբար, պարոն Փաշինյանն այն ժամանակ ցուցարարներից մեկն էր և ավելի ուշ դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` անհնազանդությունները հրահրելու մեղադրանքով:

Նշելով, որ պարոն Փաշiնյանը իր նախկին հակառակորդներին դեմ է քայլեր է իրականացնում պաշտոնավարման առաջին երեք ամսում, քննադատները դատապարտել են ձերբակալությունները` դրանք գնահատելով որպես հեղափոխական և վարչապետական իշխանության չարաշահում: Պարոն Փաշինյանը պատասխանեց, որ ուղղակի պայքարում է կոռուպցիայի դեմ:

Վարչապետի և նրա պաշտպանների համար` դժբախտաբար, Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության` Փաշինյանի նշանակած պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը հայտնվեց համացանցում: Դրանում ԱԱԾ տնօրենն ասում է, որ վարչապետն իրեն ասել էր ձերբակալել պաշտպանության նախկին նախարարին: Մեկ այլ դրվագում նա հայտնում է, որ ճնշում է գործադրել դատավորի վրա Քոչարյանի ձերբակալության հարցում: Այդ հատվածում ԱԱԾ տնօրենը մասնավորապես ասում է.«Դատավորը զանգահարեց ինձ, մի քիչ վախեցած էր: Նրան ասացի, որ քաջություն ունենա, որովհետև ուզում է, թե ոչ` պետք է ձերբակալի նրան»:

Թեև պարոն Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ դատարաններն հանձնարարություններ չի տալիս, գաղտնալսված ապացույցները փաստում են հակառակը: Եվ մինչ Քոչարյանը հայտարարում է, որ պայքարելու է մեղադրանքների դեմ, օրենքը կհամապատասխանեցվի նրա դեմ գործելուն: Ըստ Chatham House-ի ասոցացված փորձագետ Լաուրենս Բրոերսի, Քոչարյանի համար արդար դատական գործընթաց ապահովելի Հայաստանի արդարադատության համակարգի հնարավորությունը հարցականի տակ է.«Խնդիրն այն է, որ Հայաստանի արդարադատության համակարգը հազիվ թե ժամանակ ունենա ռեֆորմացիայի համար և վտանգն այն է, որ ամենաբարձր չափանիշներին չհամապատասխանելը գործընթացը կարող է առաջնորդել ինչ-որ մեկին ձեռնտու հունով»:

Թափանցիկությունը, հաշվետվողականությունը և օրենքի գերակայությունը հարձակումների են ենթարկվում Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներում: Նիկոլ Փաշինյանը այժմ կարող է հպարտորեն իր տեղը զբաղեցնել նախագահ Վիկտոր Օրբանի (Հունգարիա), վարչապետ Անդրեյ Բաբիսի (Չեխիա), վարչապետ Էդի Ռամայի (Ալբանիա) և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի (Բելառուս) շարքում: Նրանք առաջնորդներ են, որոնք պետական կառույցների գործունեությունը հարմարեցնում են իրենց կամքին:

Եվրոպայի և Կովկասի համար վտանգավորը, այնուամենայնիվ, այն է, որ Փաշինյանի կառուցած պոպուլիստական «պոտեմկինյան ավանը» շուտով կարող է փլվել նրա և նրա աջակիցների գլխին: Իշխանությունը փողոցին տալը և պետական կառույցները թուլացնելն անարխիայի բաղադրատոմսն է: Քաղաքագետ Գևորգ Հունանյանն ասում է. «Գլխավոր հարցն այն է, թե հեղափոխական Նիկոլ Փաշինյանը երբ կդառնա վարչապետ Նիկոլ Փաշինյան»: Առայժմ ինդիկատորները դրական չեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment