ԱՄՆ պատժամիջոցների պատճառով հայ-իրանական տնտեսական հարաբերություններում փոփոխությունների կարիք չկա

ԱՄՆ պատժամիջոցների պատճառով հայ-իրանական տնտեսական հարաբերություններում փոփոխությունների կարիք չկա

Հոդվածի առանցքում

  • Հայաստան ԱՄՆ առաքելության այցից հետո, որի նպատակն էր հարավարևմտյան ասիական երկրին տեղեկացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսման մասին, Երևանը հայտարարեց, որ կարիք չկա փոփոխություններ կատարել Իրանի հետ տնտեսական հարաբերություններում:

Ուշադրությանն արժանի

« Փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք պետք է ոչ միայն պահպանենք այդ հարաբերությունների լավ մակարդակը, այլև դրանք բարձրացնենք նոր մակարդակի», – ասել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա մեկնաբանել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությամբ զբաղվող մի խումբ ամերիկացի փորձագետների Հայաստան կատարած այցին, հաղորդում է News.Am  լրատվական գործակալությունը:

«Մենք պետք է ինտենսիվ զարգացնենք այդ հարաբերությունները [Իրանի հետ], և դրանք պետք է փոխշահավետ լինեն: Մենք մեր շահերն ենք ներկայացրել հայ-իրանական և հայ-վրացական հարաբերություններում: Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները ըմբռնումով են վերաբերվում մեր իրավիճակին ու քաղաքականությանը, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները լավ տեմպով զարգանան», – ասել է Փաշինյանը:

«Հայաստանի Կենտրոնական բանկը չի արգելում բանկերին սպասարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին որևէ հրահանգով կամ կանոնակարգով», – ԿԲ-ն գրավոր մեկնաբանել է Հայաստանի հանրային ռադիոյին:

Օրենքի համաձայն, հայկական բանկերը պետք է իրականացնեն հաճախորդների ռիսկի գնահատում, պահանջները չբավարարող երկրների հետ կապ ունեցող անձանց դասակարգել որպես բարձր ռիսկային հաճախորդների և քայլեր  ձեռնարկել ավելի խորը վերլուծություն կատարելու համար:

Կենտրոնական բանկը նշել է, որ բանկերը կարող են ձեռնպահ մնալ մի շարք հաճախորդներին սպասարկելուց, հաշվի առնելով գործընկեր բանկերի կողմից արված սահմանափակումները և չի բացառվում, որ Իրանի քաղաքացիները լինեն նման հաճախորդների շարքում:

Քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները փակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, Իրանը և Վրաստանը միակ ճանապարհներն են, որոնք ապահովում են դեպի ծով ելք չունեցող երկրի առևտուրն արտաքին աշխարհի հետ:

Հայաստանը ներկրում է նաև իրանական բնական գազ և այլ վառելիք: Գազի մատակարարման ծավալները կտրուկ կբարձրացրանան, երբ եկող տարի ավարտվի երկու երկրներն իրար կապող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը:

Համապատասխանաբար, Հայաստանի ներկա  և նախկին կառավարությունները աջակցել են 2015 թ. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բազմակողմ համաձայնագրին, ինչը հանգեցրեց Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացմանը: Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ այդ գործարքից այս տարվա սկզբին:

Անցյալ ամիս Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային կապերի ամրապնդմանը:

«Այս տարի ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը միջանկյալ համաձայնագիր են ստորագրել, որպես Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ», – ասել է նա:

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը ձգտում են զգալիորեն ավելացնել առևտրի ծավալները, քանի որ երկու կողմերը մայիսի 17-ին ստորագրեցին եռամյա պայմանագիր, որով դաշինքը ողջունում է Իրանին ԵԱՏՄ-ում:

«Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը լրացուցիչ խթան են հանդիսանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հարցում», – եզրափակել է Փաշինյանը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment